Рубрика: Պատմություն

Տնային աշխատանք

Հայերեն անվանումը Հունարեն անվանումը
Արամազդ: Զևս
Անահիտ: Հերա
Միհր: Հելիոս
Վահագն: Հերակլես
Տիր: Ապոլոն
Աստղիկ: Ափրոդիտե
Նանե: Աթենաս
Սպանդարամետ: Հադես

Արամազդ-Հայկական դիցաբանության գերագույն աստված՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Համապատասխանում է իրանական Ահուրամազդային և հունական Զևսին։

Անահիտ— պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհի հայկական դիցաբանությունում, Արամազդի դուստրը (որոշ տվյալների համաձայն Արամազդի կինը, ոչ թե դուստրը)։ Անահիտի կերպարի մարմնավորումն իր արտացոլումն է գտել նաև այլ ժողովուրդների դիցարաններում, մասնավորապես պարսկականում՝ Անահիտային, հունականում՝ Արտեմիսին, հռոմեականում՝ Դիանային, եգիպտականում՝ Նիիթին։

Միհր-հայոց դիցարանում լույսի, մաքրության աստվածը։ Ենթադրվում է, որ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արմավիրում ևս գտնվել է Միհրին ձոնված տաճար։ Միհրի պաշտամունքն սկսում է վերանալ Մ․թ․ա․ 4-րդ դարում։ Լույսի, մաքրության աստծո պաշտամունք է եղել նաև հին աշխարհի այլ երկրներում, որտեղ այն կոչվել է Միթրաս։ Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով։

Վահագն-ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։ Ամենամանրամասն նկարագրությունը տվել է Մովսես Խորենացին «Հայոց պատմություն» աշխատության մեջ։ Խորենացին Վահագնին համարել է Տիգրան Երվանդյանի որդին։ Խորենացու շնորհիվ է նաև, որ պահպանվել է Վահագնի դյուցազներգության մի հատվածը՝ «Վահագնի ծնունդը», որտեղ նկարագրվում է Վահագնը և նրա ծնունդը։

Տիր-ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։ Ամենամանրամասն նկարագրությունը տվել է Մովսես Խորենացին «Հայոց պատմություն» աշխատության մեջ։ Խորենացին Վահագնին համարել է Տիգրան Երվանդյանի որդին։ Խորենացու շնորհիվ է նաև, որ պահպանվել է Վահագնի դյուցազներգության մի հատվածը՝ «Վահագնի ծնունդը», որտեղ նկարագրվում է Վահագնը և նրա ծնունդը։

Աստղիկ-Ավանդության համաձայն՝ Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում։ Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն։ Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ։ Աստղիկը, ըստ ավանդության, Նոյի դուստրն է, Վահագն աստծու սիրեցյալը։ Նրան անվանել են նաև Ոսկեծղի, Ոսկեբազուկ, Վարդամատն։ Աստղիկի գլխավոր մեհյանը Տարոն գավառի Աշտիշատ ավանում էր։ Այն կոչվել է նաև «Վահագնի սենյակ», որտեղ Աստղիկը հանդիպել է Վահագնին։ Հին Հայաստանում Աստղիկի և Վահագնի սերը սուրբ է համարվել. մարդիկ կարծել են, թե նրանց հանդիպումից է, որ անձրև է տեղում երկրի վրա, բերք ու բարիք ստեղծվում։ Ավանդության համաձայն՝ Աստղիկը բնակվել է Տարոնի Ասղաբերդում, որի տանիքում բույն դրած ծիծեռնակները՝ որպես սուրհանդակներ, լուր էին տանում աստվածուհու սիրեցյալ Վահագն աստծուն։

Նանե-իմաստության և ողջախոհության դիցուհին հայոց հեթանոսական կրոնում։

Համարվել է Արամազդի դուստրը։ Նույնացվել է հունական Աթենաս դիցուհուն։ Նանեի տաճարը, որը եղել է Թիլ ավանում, ավերել է Գրիգոր Լուսավորիչը՝ Հայաստանում քրիստոնեությունը տարածելու ժամանակ։ Հունական դիցաբանության մեջ կա Նանեի անվամբ հավերժահարս (համարվել է Սանգարիս գետի դուստրը և ծննդաբերության ոգին)։ Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստության, ողջախոհության և ռազմի աստվածուհին։ Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ։ Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում։ Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանե, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին։

Սպանդարամետ-Սպանդարամետապետ, երկիրն ու ստորերկրյա աշխարհն անձնավորող ոգի կամ հենց ինքը՝ ստորերկրյա աշխարհը, հին հայկական դիցաբանության մեջ։ Ծագում է հին իրանական՝ մայր երկիրն անձնավորող Սպենտա Արմայիտ դիցուհու անունից։ Հավանաբար Սպանդարամետը նախապես եղել է բուսականության և պտղաբերության աստվածություն. գոյություն է ունեցել «տոն սպանդարամետական պաշտամանն»։ Ուշ շրջանի պատկերացումներում երևան է գալիս իբրև դժոխքի, մեռյալների ու ստորերկրյա ոգիների տիրակալ։ Ըստ Թովմա Արծրունու, երկիրը երբեմն համարվել է Սպանդարամետի իջևանը։

Рубрика: Բնագիտություն

Հարցեր եւ առաջադրանքներ Դասարանական 1

  1. Տարբեր չափերի ի՞նչ կենդանի օրգանիզմներ գիտեք:Ներկայացրե՛ք ձեզ ծանոթ օրինակներ:
    Ճանճ-2սմ, մեղու- 3,
  2. Ո՞րն է կենդանի օրգանիզմների տարրական միավորը:
    Բջիջը:
  3. Ո՞վ է առաջին անգամ տեսել բջիջը, ի՞նչ սարքի օգնությամբ:
    Ռոբեռտո Հյուգ, մանրադիտակի:
    4.Շրջապատի որև է բույսի կամ կենդանու օրինակով ներկայացրե՛ք նրանց հիմնական հատկությունները:
    5.Արդյոք կենդանի բջիջներն ունե՞ն ընդհանրություններ: Որո՞նք են բջիջների բաղադրամասերը:
    Ուտել, աճել, մահանալ:
    6.Քանի՞ բջջից են կազմված տարբեր կենդանի օրգանիզմներ: Ներկայացրե՛ք օրինակներ:
Рубрика: մայրենի

Ծովաձի

Ծովաձիերը փոքր ձկներ են, բայց համարվում են ծովում ամենագեղեցիկ կենդանիները: Նրանք Շատ նման են փափկամարմիններին, իսկ նրանց պոչը նման է կապիկի պոչին նաև նման են կենգուռուներին, որովհետև նրանք էլ  իրենց  ձագին ծնվելուց հետո պահում են փորի վրա տեղակայված պարկում:  Ասեմ որ նորածին ձովաձիուկները 30սմ-ից մեծ չեն լինում: Այս ձկների անվանումը եկել է նրանից, որ նրանք իրենց տեսքով նման են ձիերի և քանի որ ծովերում են ապրում նրանց կոչել են  ծովաձի, բայց նրանք ասեղնավորների ընտանիքից են:Նաև նրանք աշխարըի միակ կենդանիներն են որոնց հայրիկներնե են ծնում ոչ թե մայրիկները:

Рубрика: Բնագիտություն

Տնային 1

  1. Ի՞նչ է բջիջը:
    Կենդանի օրգանիզմների կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավոր:
  2. Ո՞ր նյութերն են բջջում էներգիայի հիմնական աղբյուրը։
    Օրգանական նյութերից  օրգանիզմում կարևոր են :Ածխաջրերը, գլյուկոզը,սախարոզը ,ցելյուլոզը:Ածխաջրերը  օրգանիզմին ապահովում են 30% էներգիայով:
  3. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։
    Բոլոր կենդանի օրգանիզմների հիմնական մասը կազմում է քիմականը տարրերը:Դրանք են ազոտը (N),ջրածինը (H2)ածղածինը (c),թթվածին (O2):ԹԹվածինը կազմում է տարրի 98%-ը:
  4. Սովորի՛ր պատմել