Рубрика: Без рубрики, Պատմություն

Կոստանդնուպոլսի պատմություն

ընդգրկում է 330 թվականին Հռոմեական կայսրության մայրաքաղաք դարձած քաղաքի օծումից մինչև նրա գրավումը՝ 1453 թվականը։

Ըստ էության, այն՝ կառուցվելով հին Բյուզանդիոնի տեղում, այն ժամանակների համար ահռելի շինարարական աշխատանքների, բնակչության արագ աճի, առևտրի ու արհեստների զարգացման, մայրաքաղաքի կոչման ու առաջին հռոմեական կայսրների ջանքերի շնորհիվ կես դարում դարձավ Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի ամենամեծ քաղաքներից մեկը։ Ծաղկուն և հարուստ «Միջնադարի մեգապոլիսին» վիճակված էր նաև լայնարձակ, բայց մայրամուտն ապրող կայսրության խոշորագույն քաղաքական, մշակութային և տնտեսական կենտրոնի դերը։ 5-րդ դարում Հռոմի անկումից հետո Կոստանտնուպոլիսը դարձավ մոտավորապես 10 դար գոյություն ունեցող Արևելյան Հռոմեական կայսրության մայրաքաղաքը, որտեղ պահպանվում էին հռոմեական և հելլենիստական ավանդույթները։ Բյուզանդական դարաշրջանի Կոստանտնուպոլսի պատմությունը հագեցած էր քաղաքական բուռն իրադարձություններվ՝ ժողովրդական ընդվզումներով, պալատական ինտրիգներով, կայսրների սպանություններով և իշխող հարստությունների փոփոխություններով, ամիսներ տևող պաշարումներով և արևելյան ու արևմտյան հզոր հարևանների դեմ արշավներով։ Երկար ժամանակ (մինչև 13-րդ դար) Կոստանտնուպոլիսը միջնադարյան Եվրոպայում փայլուն մշակույթի և գիտության կենտրոնն էր՝ զգալիորեն գերազանցելով համաշխարհային մյուս մայրաքաղաքներին կրթական մակարդակով, հոգևոր կյանքի ակտիվությամբ և կիրառական արվեստի զարգացածությամբ։

Կոստանդնուպոլսի քաղաքական կյանքի բնորոշ գծերից մեկը իշխանության համար չդադարող պայքարն էր արիստոկրատիայի, բանակի, վաճառականների և հոգևորականության տարբեր խմբավորումների միջև։ Մայրաքաղաքի էլիտան ծայրահեղ անկայուն և բազմազան խումբ էր, քանի որ Բյուզանդիայի իշխող վերնախավը հասանելի էր հասարակության տարբեր սոցիալական ծագում ունեցողների համար։ Շատ մայրաքաղաքային երևելիներ ոչ միայն չէին ամաչում գեղջկական կամ գավառական ծագումից, այլև հպարտանում էին, որ կարողացել են ճանապարհ հարթել դեպի իշխանական վերնախավ հասարակության ստորին օղակներից։ Նույնիսկ կայսերական գահը պալատական դավադրության, սիրային ինտրիգի, հաջող ամուսնության, բանակի կամ քաղաքացիների ընդվզման արդյունքում կարողացել է զբաղեցնել հասարակ ժողովրդից սերած անձ։ Նման օրինակները քիչ չեն Բյուզանդիայի պատմության մեջ. ճակատագրի կամոք կայսրեր են դարձել նաև հասարակ զինվորներ, ովքեր կարողացել էին ծառայելով հասնել մինչև զինվորականության միջին աստիճանների, մսագործ կամ գյուղացի, ով հետագայում զբաղվել էր ձիերով շրջագայելով կամ բռնցքամարտերով։ Կոստանդնուպոլսում առավել զգալի էր հակադրությունը քաղաքային ստորին խավերի աղքատության և արիստոկրատիայի հարստության, կայսերական պալատի և հոգևորականության միջև։ Քաղաքն արդարացիորեն անվանում էին «Ամբողջ Արևմուտքի և Արևելքի շքեղության և թշվառության գլխավոր կենտրոն»։

1453 թվականի մայիսին թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումով Բյուզանդական կայսրությունը վերջնականապես կործանվեց, և Օսմանյան կայսրությունը ճանաչվեց ամենահզոր պետություններից մեկը։ Կոստանդնուպոլսի անկումը ցնցող ազդեցություն թողեց ողջ քրիստոնեական Եվրոպայում և Կահիրեի, Թունիսի և Գրանադայի պալատներում առաջ բերեց ցնծության ալիք։ Բացի այդ, երբեմնի ծաղկուն քաղաքի մեծագույն մշակութային արժեքների ոչնչացումն անդառնալի կորուստ պատճառեց ողջ եվրոպական մշակույթին։ Եվրոպայում դրանից հետո թուրքերը դարձան ամեն տեսակ դաժանության և ընդհանրապես քրիստոնեականին խորթ կերպարի հոմանիշ։

Рубрика: Без рубрики, Պատմություն

10 փաստ մահմեդականության մասին

  1. Մահմեդականության հիմնադիրը է՝ արաբ Մահմեդն է:
    2. Մահմեդը, ուսումնասիրելով հուդայական և քրիստոնեական ուսմունքները, ստեղծել է իր՝ մահմեդական վարդապետությունը:
    3. Մահմեդականները Մահմեդին համարում են մեծ մարգարե, ալլահի դեսպան: 
    4. Մահմեդականությունը՝ որպես միաստվածության կրոն, կարողացել է միավորել տարանջատ արաբական ցեղերը և ստեղծել մահմեդական համայնք, որը միաժամանակ և՜ քաղաքական կազմակերպություն էր, և՜ կրոնական միավորում:
    5. Մահմեդականությունն իր գաղափարախոսության, բարոյախոսության, ծիսակատարության ու առասպելաբանության բազմաթիվ առանձնահատկություններով մոտ է քրիստոնեությանը և հատկապես հուդայականությանը:
    6. Մահմեդականությունը բաղկացած է իմանից (հավատ մահմեդականության ճշմարտացիության հանդեպ) և դինից (կրոնական ծեսերի, բարոյականության, ավանդույթների հանրագումար): 
    7. Դինի առանցքը «հավատի սյուներն» են՝ հավատի դավանում, ամենօրյա հնգակի աղոթք (նամազ), պարտադիր բարեգործություն, ուխտագնացություն սրբազան քաղաք Մեքքա (գոնե մեկ անգամ), ծոմապահություն:
    8. Մահմեդականությունն ունի ընդարձակ ծիսական համակարգ, որտեղ մեծ նշանակություն է տրվում սովորույթներին, ավանդույթներին և տոներին: 
    9. իստիկական սիրո միջոցով Աստծուն ճանաչելու ու նրա հետ միավորվելու տեսություն), որն արտացոլվել է նաև գրականության և արվեստի մեջ: 
    10. Մահմեդականության հետևորդները հիմնականում բնակվում են Մերձավոր ու Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի երկրներում, Հնդկաստանում, Չինաստանում, Ադրբեջանում, Բալկանյան երկրներում և այլուր:
Рубрика: Без рубрики, Պատմություն

Կարոլինգյան կայսրություն պատասխաններ

1․ Վերհիշե՛ք՝ որտեղ, երբ և ով է կազմավորել Ֆրանկական թագավորությունը

Ֆրանկական թագավորությունը կազմավորվել է Հյուսիսային Գալլիայում  և առաջին թագավոր Քլոդվիգի տոհմանունով արքայատոհմը կոչվեց Մերովինգների։

2․Ինչո՞ւ էին Մերովինգներին անվանում «ծույլ թագավորներ»։

Մերովինգներին անվանում «ծույլ թագավորներ», քանի որ նրանք իշխանություն չունեին։

3․ Ո՞վ էր Կարոլինգների արքայատոհմի հիմնադիրը:

Պիպինի գահակալումով ֆրանական պետությունում հաստատվեց Կարոլինգների արքայատոհմը, որն այդպես է կոչվել Պիպինի հաջորդի՝ Կառլոս Մեծի անունից։

Կառլոս Մեծ

4․ Ինչու՞ էր Կառլոս Մեծն իրեն համարում Արևմտահռոմեական կայսրության ժառանգորդ։

Կառլոս Մեծն իրեն համարում Արևմտահռոմեական կայսրության ժառանգորդ, քանի որ նա նվաճեց Հյուսիսային Իտալիան,Բավարիա և Սաքսոնիա դքսությունները և Իսպանիայի հյուսւսարևելյան շրջանները։

5․ Ե՞րբ է կնքվել Վերդենի դաշնագիրը։ Ո՞ր պետություների առաջացման հիմք դարձավ այն։

Վերդենի դաշնագիրը կնքվել է 843թ, որը հիմք դարձավ ապագա Ֆրանսիա, Գերմանիա և Իտալիա պետությունների կազմավորման համար։

6․ Ո՞ր մշակույթների համադրումից առաջացավ <<Կարոլինգան Վերածննդի>> մշակույթը։

Ցմշակույթն առաջացավ անտիկ, քրիստոնեական և բարբարոսական մշակույթյերի համադրումից։

7․ Ո՞վ էր Ալքուինը։

Ալքուինը <<Կարոլինգան Վերածննդի>> ամենանշանավոր գործիչն էր, որին հրավիրել էին Բրիտանիայից։

Рубрика: Պատմություն

էքսկուրսիա դեպի Գառնի

Մենք գնացինք Գառնի, Գառնիի տաճար:Այնտեղ մենք տեսանք բաղնիքները, հնամյա պատերը և սարերը: Նաև գնացինք 2 եկեղեցի առաջնում մենք ասմունքեցինք և մոմեր վառեցինք, իսկ 2-րդ եկեղեցիի բակում մենք հավաքեցինք տերեվներ և աղբ: Դրանից հետո մենք գնացինք քարերի սիմֆոնիա այնտեղ այքան սիրուն էր, որ ես չէի հավատում որ դա բնությունն է ստեղծել: Երբ մենք այն տեղ բարցր խոսում էինք այտեղ եխո էր լսվում նաև այտեղ կար շատ սիրուն ջրվեժ այտեղմենք տրջեցինք մեր վոտքեորը և սքսեցինք նկարվել քարերի սիքոնիաի մոտ: Ինձ շատ դուր եկավ եկսկուրսիան և ես կուզենաի որպեսզի մենք ելիգնանք այդ պեսի տեղեր:

Рубрика: Պատմություն

Պատմություն

Նկարագրել Վանի թագավորությունը։

Վանի թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի»  ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։

Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Լուտիպրին մ.թ.ա. 844-834թթ., այնուհետև Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին,որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, Էրիմենան, Ռուսա Գ-ն և Ռուսա Դ-ն։ Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։

Արքայի անունըԱնվան տարբերակներըՀոր անունըԹագավորության տարիներՄանրամասներ
ԱրամեԱրամ, Արամու, Արամա859-843Վանի թագավորության առաջին հիշատակված արքան
Լուտիպրիմոտ 844-834
Սարդուրի ԱՍարդուր, Սիդուր, Սեդուրի, ԶարդուրիԼուտիպրի արքայի որդին835-825Վանի թագավորության հզոր արքաների հարստության հավանական հիմնադիրը։
ԻշպուինիԻշվուին, ԻսպոուինՍարդուրի Ա արքայի որդին825-810Սկզբում իշխել է միահեծան, ապա որդու՝ Մենուայի հետ միասին։
ՄենուաՄինուաԻշպուինի արքայի որդին810  —  786Ընդարձակել է Վանի թագավորության տարածքը, ստեղծել լայն ոռոգման ցանց։
Արգիշտի ԱԱրգիստՄենուա արքայի որդին786  —  764Արգիշտի Ա-ի օրոք Վանի թագավորությունն իր հզորության գագաթնակետին էր հասել։ Հիմնել է Էրեբունի քաղաքը։
Սարդուրի ԲՍարդուր, Սիդուր, Սեդուրի, ԶարդուրիԱրգիշտի Ա արքայի որդին764  —  735Սարդուրի Բ-ն ընդարձակել է միապետության սահմանները, հզորացրել բանակը։
Ռուսա ԱՌուշա, Ուրսա, ՎեդիպրիՍարդուրի Բ արքայի որդին735-710-ական
Արգիշտի ԲԱրգիստՌուսա Ա արքայի որդին710-ական-685
Ռուսա ԲՌուշա, ՈւրսաԱրգիշտի Բ արքայի որդին685-645
Սարդուրի ԳՍարդուր, Սիդուր, Սեդուրի, ԶարդուրիՌուսա Բ արքայի որդինմոտ. 643  
Սարդուրի ԴՍարդուր, Սիդուր, Սեդուրի, ԶարդուրիՍարդուրի Գ արքայի որդինմոտ. 625  —  620
ԷրիմենաԱրամանմոտ. 620  —  605
Ռուսա ԳՌուշա, ՈւրսաԷրիմենա թագուհու որդինմոտ. 605  —  595
Ռուսա ԴՌուշա, ՈւրսաՌուսա Գ արքայի որդինմոտ. 595  —  585


Բանավոր ներկայացնել նրանցից մի քանիսին։

Վանում իշխող արքայատոհմից հետո ովքե՞ր եկան իշխանության։

Երվանդունիների թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. 570 — մ.թ.ա. 201 թվականներին։ Կառավարել է Երվանդունիների թագավորական տոհմը՝ Մեծ Հայքի երեք թագավորական հարստություններից մեկը։ Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ (Երվանդ Վերջինի գահակալման տարիներին մ.թ.ա. 220-201 թվականներ), առավելագույնը՝ 400 000 քառ. կմ՝ Տիգրան Երվանդյանի օրոք (մ.թ.ա. 560-535 թվականներ)։

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Վանը՝ Վանի թագավորության արքաների նստավայրը։ Մ.թ.ա. 6-րդ դարում Հայաստանը վերածվում է Աքեմենյան պետության մարզի։ Նրա տարածքում առաջանում են երկու սատրապություններ։ Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքը շարունակում է մնալ Վանը, իսկ Արևելյան Հայաստանի վարչաքաղաքական կենտրոնն է դառնում Էրեբունին (Երևան)։ Աքեմենյան իշխանությունը տևում է երկու դար (մ.թ.ա. 522-331 թվականներ)։

Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո Աքեմենյան կայսրությունը անկում է ապրում, իսկ Հայաստանը անկախանում է։ Երվանդ Գ արքան մայրաքաղաքը տեղափոխում է Արմավիր (մ.թ.ա. 331 թվական), իսկ Երվանդ Վերջինը կառուցում է Երվանդաշատ մայրաքաղաքը (մ.թ.ա. 220 թվական)։

Рубрика: Պատմություն

Տնային աշխատանք

Հայերեն անվանումը Հունարեն անվանումը
Արամազդ: Զևս
Անահիտ: Հերա
Միհր: Հելիոս
Վահագն: Հերակլես
Տիր: Ապոլոն
Աստղիկ: Ափրոդիտե
Նանե: Աթենաս
Սպանդարամետ: Հադես

Արամազդ-Հայկական դիցաբանության գերագույն աստված՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Համապատասխանում է իրանական Ահուրամազդային և հունական Զևսին։

Անահիտ— պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհի հայկական դիցաբանությունում, Արամազդի դուստրը (որոշ տվյալների համաձայն Արամազդի կինը, ոչ թե դուստրը)։ Անահիտի կերպարի մարմնավորումն իր արտացոլումն է գտել նաև այլ ժողովուրդների դիցարաններում, մասնավորապես պարսկականում՝ Անահիտային, հունականում՝ Արտեմիսին, հռոմեականում՝ Դիանային, եգիպտականում՝ Նիիթին։

Միհր-հայոց դիցարանում լույսի, մաքրության աստվածը։ Ենթադրվում է, որ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արմավիրում ևս գտնվել է Միհրին ձոնված տաճար։ Միհրի պաշտամունքն սկսում է վերանալ Մ․թ․ա․ 4-րդ դարում։ Լույսի, մաքրության աստծո պաշտամունք է եղել նաև հին աշխարհի այլ երկրներում, որտեղ այն կոչվել է Միթրաս։ Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով։

Վահագն-ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։ Ամենամանրամասն նկարագրությունը տվել է Մովսես Խորենացին «Հայոց պատմություն» աշխատության մեջ։ Խորենացին Վահագնին համարել է Տիգրան Երվանդյանի որդին։ Խորենացու շնորհիվ է նաև, որ պահպանվել է Վահագնի դյուցազներգության մի հատվածը՝ «Վահագնի ծնունդը», որտեղ նկարագրվում է Վահագնը և նրա ծնունդը։

Տիր-ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։ Ամենամանրամասն նկարագրությունը տվել է Մովսես Խորենացին «Հայոց պատմություն» աշխատության մեջ։ Խորենացին Վահագնին համարել է Տիգրան Երվանդյանի որդին։ Խորենացու շնորհիվ է նաև, որ պահպանվել է Վահագնի դյուցազներգության մի հատվածը՝ «Վահագնի ծնունդը», որտեղ նկարագրվում է Վահագնը և նրա ծնունդը։

Աստղիկ-Ավանդության համաձայն՝ Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում։ Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն։ Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ։ Աստղիկը, ըստ ավանդության, Նոյի դուստրն է, Վահագն աստծու սիրեցյալը։ Նրան անվանել են նաև Ոսկեծղի, Ոսկեբազուկ, Վարդամատն։ Աստղիկի գլխավոր մեհյանը Տարոն գավառի Աշտիշատ ավանում էր։ Այն կոչվել է նաև «Վահագնի սենյակ», որտեղ Աստղիկը հանդիպել է Վահագնին։ Հին Հայաստանում Աստղիկի և Վահագնի սերը սուրբ է համարվել. մարդիկ կարծել են, թե նրանց հանդիպումից է, որ անձրև է տեղում երկրի վրա, բերք ու բարիք ստեղծվում։ Ավանդության համաձայն՝ Աստղիկը բնակվել է Տարոնի Ասղաբերդում, որի տանիքում բույն դրած ծիծեռնակները՝ որպես սուրհանդակներ, լուր էին տանում աստվածուհու սիրեցյալ Վահագն աստծուն։

Նանե-իմաստության և ողջախոհության դիցուհին հայոց հեթանոսական կրոնում։

Համարվել է Արամազդի դուստրը։ Նույնացվել է հունական Աթենաս դիցուհուն։ Նանեի տաճարը, որը եղել է Թիլ ավանում, ավերել է Գրիգոր Լուսավորիչը՝ Հայաստանում քրիստոնեությունը տարածելու ժամանակ։ Հունական դիցաբանության մեջ կա Նանեի անվամբ հավերժահարս (համարվել է Սանգարիս գետի դուստրը և ծննդաբերության ոգին)։ Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստության, ողջախոհության և ռազմի աստվածուհին։ Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ։ Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում։ Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանե, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին։

Սպանդարամետ-Սպանդարամետապետ, երկիրն ու ստորերկրյա աշխարհն անձնավորող ոգի կամ հենց ինքը՝ ստորերկրյա աշխարհը, հին հայկական դիցաբանության մեջ։ Ծագում է հին իրանական՝ մայր երկիրն անձնավորող Սպենտա Արմայիտ դիցուհու անունից։ Հավանաբար Սպանդարամետը նախապես եղել է բուսականության և պտղաբերության աստվածություն. գոյություն է ունեցել «տոն սպանդարամետական պաշտամանն»։ Ուշ շրջանի պատկերացումներում երևան է գալիս իբրև դժոխքի, մեռյալների ու ստորերկրյա ոգիների տիրակալ։ Ըստ Թովմա Արծրունու, երկիրը երբեմն համարվել է Սպանդարամետի իջևանը։

Рубрика: Պատմություն

Պատմություն

Ո՞ր դարաշարջանին են վերաբերում Վանի մասին տեղեկությունները:
9-6 դարերում:

Ո՞ր ցեղային հիմքով է առաջացել Վանի թագավորություն:

Նշել Վանի թագավորության արքաներին:
Արամե, Սարդուրի Ա, Իշփուինի, Մենուա, Արգիշտի Ա, Սարդուրի Բ, Ռուսա Ա, Արգիշտի Բ, Ռուսա Բ, սարդուրի Գ, Սարդուրի Դ, Էրիմենա, Ռուսա Գ, Ռուսա Դ:

Ովքե՞ր են եղլ առավել հայտնի և մեծագործ արքաները:
Արգիշտի Ա, Մենուա, Իշուինի:

Ի՞նչ աստվածների էի պաշտում Վանի թգավորության բնակիչները:
բազմաստվածություն:

Рубрика: Պատմություն

Արցախյան շարժում

Հասարակական-քաղաքական շարժում՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման։ Հայրենական պատերազմից հետո Հայկական ԽՍՀ ղեկավարությունը դիմել էր ԽՍՀՄ իշխանություններին՝ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու խնդրանքով։ 1945 թվականին, մեծ հայրենադարձության հետ կապված և հայրենադարձներին տեղավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀԿ(բ)Կ կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը դիմել էր ԽՍՀՄ ղեկավարությանը՝ փորձելով լուծել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելու հարցը։ Երկրորդ անգամ, ազգային զարթոնքի տարիներին (1965-1968), նման խնդրանքով հանդես էր եկել Անտոն Քոչինյանը։ Մինչ այդ՝ 1956 թվականին Ղարաբաղի հարցը բարձրացրել էր Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը։
Գորբաչովյան «վերակառուցման» քաղաքականության տարիներին (1985-91) Լեռնային Արցախի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հայությունը օրակարգ էր մտցրել պահանջ՝ տարածաշրջանը Ադրբեջանի 

Рубрика: Պատմություն

Լեռնային Արցաղը

1․ Կարդալ հետաքրքիր-տեղեկատվական փաստեր Արցախի մասին։

Լեռնային ԱրցաղըԷլ հարաֆից տարածքները, որոնք պատկանում են պատմական Արցախին (որոնցից որոշ հատվածներ 1992-1994թթ. ընկած ժամանակահատվածում Լեռնային Արցաղը Հանրապետության վերահսկողության տակ էին), կոչվել են հայկական ճարտարապետության գանձարան բաց երկնքի տակ[2][3]: Ընդհանուր առմամբ, Լեռնային Արցաղը կան մի քանի հազար ճարտարապետական հուշարձաններ և պատմական հուշարձաններ: Բացի եկեղեցական կառույցներից, այս թվի մեջ են մտնում նաև քաղաքացիական ճարտարապետության նմուշներ, հին ամրոցներ և բերդեր, ինչպես նաև` բազմաթիվ խաչքարեր[4]:

Լեռնային Արցաղը ստեղծված արվեստն ու ճարտարապետությունն անցել են զարգացման այն նույն հիմնական փուլերով, ինչպես Հայաստանում։ Արվեստի ճյուղերն սկսել են զարգանալ նախաքրիստոնեական շրջանում, անցնելով չորրորդ դարում քրիստոնեության ընդունմամբ և միջնադարյան ծաղկուն շրջանի միջով:

2․ Կատարել հայերենից անգլերն թարգմանություններ համացանցում տարածելու նպատակով։

2] In general, there are several thousand architectural and historical monuments in Nagorno Karabakh. In addition to church buildings, this number includes examples of civil architecture, ancient castles and fortresses, as well as numerous khachkars.