Рубрика: Без рубрики, հայոց լեզու 7, Գրականություն

Նախագծային աշխատանք ավակադոյի մասին

Ավոկադոն կամ, ինչպես այն կոչվում է, ամերիկյան Պերսեան, կոկորդիլոսի տանձը կամ անտառի օճառը արագ աճող մշտադալար ծառ է` ծնունդով Մեքսիկայից: Ներկայումս արդյունաբերական մասշտաբներով այն աճեցնում են Բրազիլիայում, Ամերիկայում, Աֆրիկայում և Իսրայելում: Մեկ ծառից հնարավոր է հավաքել մինչև 250 կգ պտուղ: Ավոկադոյի օգտակար հատկությունները բացատրվում են դրանց կազմում վիտամինների, մակրո և միկրոտարրերի առկայությամբ։ Առողջ ճարպերի մեծ քանակի պարունակություն։
Այս ճարպերը չափազանց կարևոր են սրտի կաթվածի ու ինսուլտի ռիսկը, ինչպես նաև վատ խոլեստերինի մակարդակն արյան մեջ նվազեցնելու համար։ Օգնում է քաշը կորցնել։
Ավոկադոն քաշը կորցնելուն միտված բոլոր սննդակարգերի գերազանց հավելում է։ Ավոկադոն պարունակում է հիմնական վիտամինների, սննդանյութերի և հանքային նյութերի ամբողջական զանգված, ներառյալ` C, E, K և B-6 վիտամինները, ինչպես նաև ռիբոֆլավին, նիացին, ֆոլաթթու, պանտոտենաթթու և մագնեզիում:

Այթերի հղումները:
1-https://lifeinfo.am/%D5%A1%D5%BE%D5%B8%D5%AF%D5%A1%D5%A4%D5%B8
2-https://168.am/2019/03/08/1091471.html
3 —https://urolog.am/category/%D5%A1%D5%BA%D6%80%D5%A5%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BAlifestyle/%D4%B1%D5%BE%D5%B8%D5%AF%D5%A1%D5%A4%D5%B8%D5%B5%D5%AB%20%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8/

Рубрика: Без рубрики

Խնդիրների լուծում հավասարումների միջոցով

4) Երկու հոգի 15 000 դրամը պետք է բաժանեին այնպես, որ մեկին մյուսից 4 անգամ շատ հասներ: Քանի՞ դրամ կհասնի յուրաքանչյուրին:
Պատ.՝ 15 000=5x 15 000:5=3000=x 3000•4=12000=4x

5) Կոնֆետի համար վճարել են 3 անգամ ավելի կամ 600 դրամով ավելի, քան թխվածքի համար: Որքա՞ն են վճարել թխվածքի համար:
Պատ.՝ 3x-x=600=2x. 600:2=300=x 300•3=900=3x

6) Եռանկյան պարագիծը հավասար է 17սմ-ի: Նրա երկու կողմերն իրար հավասար են և յուրաքանչյուրը 1.9սմ-ով երկար է երրորդից: Որքա՞ն է եռանկյան փոքր կողմի երկարությունը:
Պատ.՝ 7=3x+1.9•2 17-3.8=13.2=3x 13.2:3=4.4=x 4.4+1.9=6.3

7) Երկու բանվոր պատրաստեցին 90 մանրակ՝ ընդ որում առաջինը 8 մանրակ պակաս պատրաստեց երկրորդից: Քանի՞ մանրակ պատրաստեց երկրորդ բանվորը:
Պատ.՝ 90=2x+8 90-8=82=2x 82:2=41=x. 41+8=49

Рубрика: Без рубрики

Ապրիլի 18-22

  1. Նկարագրեք ատոմի կառուցվածքի մոլորակային մոդելը:
    Էլեկտրոնների թիվն ատոմում հավասար է միջուկի լիցքին: Ատոմը Էլեկտրաչեզոք մասնիկ է:
  2. Որքա՞ն է պրոտոնների և էլեկտրոնների գումարային քանակը հետևյալ տարրերի ատոմներում. ածխածին՝ C, ալյումին՝Al, արգոն՝ Ar, արծաթ՝ Ag:
    26,36,94
  3. Քիմիական տարրերի ատոմների միջուկները պարունակում են 6,12,14,18 պրոտոններ: Անվանեք այդ տարրերը: Նշեք յուրաքանչյուր տարրի պարբերությունը և խմբի համարը:
  4. Որքա՞ն է պրոտոների և էլեկտրոնների թիվը երրորդ պարբերությունում և չորրորդ խմբում գտնվող տարրի ատոմում:
    14
  5. Քա՞նի անգամ է ատոմի տրամագիծը մեծ միջուկի տրամագծից.

ա)10 բ )100 գ )1000 դ )106

Рубрика: Без рубрики, Հնրահաշիվ

1) Լուծե՛ք հավասարումը.

ա) x – 832 = 174=1006

բ) 1405 – x = 108=1297

գ) x + 818 = 896=78

դ) x – 303 = 27=330

ե) 84 + x = 124=40

զ) 2003 + x = 4561=2558

2) Հավասարման արմա՞տն է արդյոք 3 թիվը.

ա) x – 3 = 0, 
Այո

բ) x – 5 = 0, 
Ոչ

գ) 7 – x = 0,
Ոչ

դ) 3 – x = 0, 
Այո

ե) 2 ⋅ x = 6 
Այո

զ) x = 6 – x:
Այո

3) Լուծե՛ք հավասարումը.

ա) 2 ⋅ (x + 3) = 6 – x=0

բ) 7 ⋅ (3 – x) + 4 ⋅ (x + 2) = 8=x=7

գ) 3 ⋅ (4 – x) = 2x + 1=x=11/5

դ) 5 ⋅ (x – 9) + 6 ⋅ (2 – x) = 1=x=-34

 4) Գործարանի երեք արտադրամասերում աշխատում են 900 բանվորներ։ Առաջին արտադրամասում բանվորների քանակը 3 անգամ մեծ է, քան երկրորդում, իսկ երրորդում 150-ով փոքր է, քան առաջինում։ Քանի՞ բանվոր է աշխատում ամեն մի արտադրամասում։
Լուծում
1. 900/3=300
2. 300+150=450
3. 450/3=150
Պատ.՝ 1-450, 2-300, 3-150:

5) Առաջադրանքի համաձայն՝ բանվորների բրիգադը պետք է որոշ քանակությամբ մանրակներ պատրաստեր 12 օրում։ Սակայն բրիգադը, օրական պատրաստելով 60 մանրակ, առաջադրանքը կատարեց 8 օրում։ Օրական քանի՞ մանրակ պիտի պատրաստեր բրիգադը՝ առաջադրանքի համաձայն։

Լուծում
1․8*60=480
2․480/12=40
Պատ՛․ 40 մանրակ

Լրացուցիչ առաջադրանքներ

6) ABC եռանկյան պարագիծը 57 սմ է, AB կողմի երկարությունը՝ 26 սմ, AC-ինը՝ 10 սմ։ Որքա՞ն է BC կողմի երկարությունը։
21սմ:

7) Ուղղանկյան և քառակուսու պարագծերը հավասար են։ Գտե՛ք քառակուսու կողմը, եթե ուղղանկյան չափումներն են՝ 60 սմ և 20 սմ։
40սմ:

Рубрика: Без рубрики, Ֆիզիկա

§35. Ճնշման հաղորդումը հեղուկներում և գազերում: Պասկալի օրենքը:

§36. Հիդրոստատաիկ ճնշում: Հեղուկի ճնշումն անոթի հատակին և պատերին:

§37. Ճնշումը ծովերի և օվկիանոսների հատակին: Ծովային խորությունների ուսումնասիրությունը: 

1.Ինչ նմանություն կա սեղմված հեղուկի (կամ գազի) և սեղմված զսպանակի միջև: 

Եվ զսպանակում և հեղուկում սեխմելիս առաջանում են առաձգականության ուժեր

2.Իսկ ինչով են դրանք տարբերվում:     

Սեխմված զսպանակն ազդում է մխոցի և անոթի հատակի վրա, իսկ սեղմված հեղուկն ազդում է և մխոցի, և հատակի և պատերի վրա։

3.Նկարագրել և բացատրել Պասկալի փորձը:

Պասկալը վերցրել է փայտե տակառ և այն լցրել լիքը ջրով։ Տակառի կափարիչի վրա արված  տառին ուղղաձիգ դիրքով ամրացրել է երկար խողովակ։ Խողովակի մեջ ջուր է լցրել՝ քիչ — քիչ ավելացնելով վերջինիս քանակը։ Երբ խողովակում ջրի մակարդակը հասել է որոշակի բարձրության, տակառի կողմնային պատերը ճեղքվել են, և ջուրը դուրս է ցայտել բացված ճեղքերից։ Այսինքն՝ խողովակի մեջ լցված ջուրը  տակառի ներսում ստեղծում է հավելյալ ճնշում։ Համաձայն ճնշման սահմանման՝ p=F/S, որտեղ S-ը խողովակի լայնական հատույթի մակերեսն է, իսկ F-ն խողովակում լցված ջրի կշիռը։ Այդ հավելյալ ճնշումն առաջացնում է տակառի ջրի լրացուցիչ սեղմում։ Դրա հետևանքով տակառի ներսի բոլոր մասերում ջրի ճնշումն ավելանում է հավելյալ ճնշման չափով։

4.Ձևակերպել Պասկալի օրենքը:

Հեղուկներն ու գազերը իրենց վրա գործադրվող ճնշումը միատեսակ են հաղորդում բոլոր ուղղություններով։ Այս օրենքը կրում է  այն հայտնագործող Բլեզ Պասկալի անունը՝ Պասկալի օրենք:

5.Ինչ է հիդրոստատաիկ ճնշումը:

Հանգիստ վիճակում գտնվող հեղուկի կողմից գործադրվող ճնշումը կոչվում է հիդրոստատիկ ճնշում։

6.Կախված է արդյոք անոթի հատակին հեղուկի ճնշումն անոթի ձևից:

Հեղուկի ներսում կամայական խորության տակ հիդրոստատիկ ճնշումը նույնն է՝ անկախ անոթի ձևից, որի մեջ գտնվում է հեղուկը։

7.Գրեք բաց անոթի հատակին  անշարժ հեղուկի ճնշման բանաձևը:

p=Pgh

որտեղ p-ն հեղուկի խտությունն է, հ-ն հեղուկի շերտի հաստությունը։

8.Գրեք հեղուկի ազատ մակերևույթից հ խորությամբ կետում անոթի պատի վրա հիդրոստատիկ ճնշման բանաձևը:

p = po+ ρgh

9.Ծովում ինչ խորությամբ սուզվելիս ճնշումը կլինի 1 ՄՊա:

Յուրաքանչյուր 10մ խորանալիս ճնշումը մեծանում է  մոտավորապես 0,1ՄՊա-ով։ Իրոք p=Pgh բանաձևում տեղադրելով p=1000կգ/մ3, g=10Ն/կգ , h=10մ կստանանք՝ p=1000կգ/մ3×10Ն/կգx10մ=100000 Պա=0,1 ՄՊա։

10.Ինչ է սկաֆանդրը, որքան կարելի է խորասուզվել սկաֆանդրով:

Ջրասուզորդների հատուկ անջրաթափանց հանդերձանք, կարելի է խորանալ մինչև 300-500մ

11.Ինչ է աքվալանգը, բաթիսֆերան, բաթիսկաֆը:

Աքվալանգ-ջրի տակ շնչելու մեխանիկական սարք՝ բաղկացած սեղմված օդով լի անոթից, դիմակից և դրանք միացնող ակվալանգից:

Բաթիսֆերա-գնդաձև խցիկ է, որի ներսում տեղակայվում են ծովային մեծ խորություններ (մինչև 1 կմ) դիտելու համար նախատեսված սարքեր։

Բաթիսկաֆ-ծովերի և օվկիանոսների մեծ խորություններում գիտական և հետազոտական աշխատանքներ կատարելու համար նախատեսված խորջրյա ինքնագնաց սարքեր են, կարող են ջրասուզակներից շատ ավելի խորն ընկղմվել։

Рубрика: Без рубрики, հայոց լեզու 7, Գրականություն

Նախագծային աշխատանք կոկոսի մասին

Գիտնականները ոչ մի կերպ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ կոկոսի՝ օգտակար կամ վնասակար լինելու  շուրջ ընթացքող վեեճերում: Ոմանք այն շատ վնասակար մթերք են համարում, որը հարուստ է խոլեստերինով, ոմանք էլ թվարկում են դրա օգտակար կողմերը, որոնց թվում են՝ վիտամինները, միներալները, բջջանյութը:

Սայթերի հղումը-
1.https://style.news.am/arm/news/22731/or-hivandutyunneri-depqum-petq-e-kokos-utel.html
2.https://med.news.am/arm/news/6901/kokosi-tas-ogtakar-hatkutyunnery.html
3.https://www.sotskiy.am/hy/article/1953

Рубрика: Без рубрики, Գրականություն

«Լաց լինել» բառը

Առաջադրանքներ

Ի՞նչ ես կարծում, կգա՞ այնպիսի ժամանակ, երբ վերը նշված իրերն ու երևույթները չեն լինի. իսկ պե՞տք է, որ չլինեն. ինչու՞:

Ես կարծում եմ, որ ամեն մարդու համարել կգա այդ պահը երբ կլինի լաց, արցյունքներ, բայց հետագայում արդեն մարդիկ կհետազոտեն անվերջ կյանքը, մարդիկ կդառնան ռոբոտ և նրանք չեն ունենա զգացմունքներ: Իմ կարծիքովլացը և արտասուքը այդքանել լավ բան չէ բայց ամեն մարդուն պետք է որպեսսի նա թեթևացնի իր հոգին:

Պատկերացրու քո վաղվա աշխարհը — ի՞նչ կցանկանաս, որ այնտեղ չլինի — ինչու՞: Իսկ փոխարենը ի՞նչ (ինչե՞ր) լինի:

Չեմ ցանկանա պատերազմ, մարդկանց անվերջ կյանք: Կցանկանամ որցեսզի մարդկանց ստատուսը միևնույնը լինի և բոլորը հարգանքով վերագերվեն բոլորի հետ:

Рубрика: Без рубрики, Երկրաչապություն

Սուրանկյուն, ուղղանկյուն և բութանկյուն եռանկյուններ

3) AC հիմքով ABC հավասարասրուն եռանկյան մեջ տարված է AD կիսորդը: Գտեք այդ եռանկյան անկյունները, եթե <ADB=1100
Պատ.՝55o, 110o, 15o:

4) ABC եռանկյան C անկյունը 150 է: AC կողմի վրա նշված է D կետն այնպես, որ <ABD=120, <ADB=800: Ապացուցեք, որ ABC-ն ուղղանկյուն եռանկյուն չէ:

Պատ.՝<A=88o, <ADB=80o, <ABD=12o, <CBD=65o, <CDB=100o, <C=15o Անկյուններից ոչ մեկը ուղիղ անկյուն չէ:

Рубрика: Без рубрики, Ֆիզիկա

§32. Ճնշման ուժ և ճնշում:

§33. Գազի ճնշումը:

§34. Ճնշման ուժերի բնույթը հեղուկներում: Հեղուկի ճնշումը:

Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում: Գրեք բանաձևը:

Ճնշումը բնութագրում է 2 հպվող մարմինների փոխազդեցությունը և հավասար է հպման մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը մարմինների հպման մակերևույթի մակերեսին

p=F/S

Ինչ ֆիզիկական իմաստ ունի ճնշումը: 

Ճմշումը բնութագրում է երկու հպվող մարմինների փոխազդեցությունը և հավասար է հպման մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի (ճնշման ուժի) հարաբերությանը մարմինների հպման մակերևույթի մակերեսին:

Որոնք են ճնշման միավորները:

Ճմշման միավոր է համարվում այն ճնշումը, որն ստեղժվում է 1մ2 մակերեսով մակերևույթի տեղամսաի վրա 1Ն ճնշման ուժ ազդելիս: Ճնշման միավորի սահմանումը՝ 1Պա=1Ն/մ2:

Ինչով է պայմանավորված գազի  «ինքնակամ» ընդարձակումը:

Արտաքին ազդեցությունների բացակայության պատճառով գազն ինքն իրեն շարունակ ընդարձակվում է։

Ինչու են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին:

Գազի ճնշումն անոթի պատերի (և գազի մեջ գտնվող մարմնի) վրա պայմանավորված է գազի մոլեկուլների հարվածներով:

Ինչ է նշանակում հեղուկները  «հոսուն» են:

Ինչպես գիտենք հեղուկները հոսուն են, հեղուկի առանձին մասերը նկատմամբ, սահել, և դրա համար որևէ ճիգ չի պահանջվում։ Շնորհիվ հոսունության՝ հեղուկի ձևը փոխելիս չեն ծագում առաձգականության ուժեր։

Ինչու է հավասարակշռության վիճակում հեղուկի ազտ մակերևույթը հորիզոնական:

Հեղուկների հոսունությամբ է բացատրվում  հավասարակշռության վիճակում հեղուկի ազատ մակերևույթի միշտ հորիզոնական լինելը։

Բերել հեղուկի ճնշման ուժերի դրսևորման մի քանի օրինակներ:

Օրինակ՝եթե ջրի բաց ծորակը մատով փակենք, ապա մատի վրա կզգանք ջրի ճնշման ուժի ազդեցությունը։

Ինչ բնույթ ունեն հեղուկի ճնշման ուժերը:

Հեղուկներն ու գազերը բոլոր ուղղություններով փոխանցում են ոչ միայն իրենց վրա գործադրվող արտաքին ճնշումը, այլև այն ճնշումը, որ գոյություն ունի իրենց ներսում սեփական մասերի կշռի շնորհիվ։ Հեղուկի վերին շերտերը ճնշում են գործադրում միջին շերտերի վրա, միջին շերտերը՝ ստորին շերտերի վրա, վերջիններս էլ՝ հատակի վրա։ Հանգստի վիճակում գտնվող հեղուկի կողմից գործադրվող ճնշումը կոչվում է հիդրոստատիկ ճնշում։

Рубрика: Без рубрики, քիմիա

Քիմիական տարրերի պարբերական համակարգ։Ատոմի կառուցվածքը

Պատասխանել հարցերին

1.Ի՞նչ հարցի շուրջ են վիճաբանում երկու անվանի քիմիկոսները՝ Պրուստը և Բերթոլեն:

Դեռևս XIX դարում անվանի քիմիկոսներ Կլոդ Բերթոլեյի և Ժոսեֆ Պրուստի միջև ծագեց գիտական բանավեճ ծագեց նյութերի բաղադրության հաստատունության վերաբերյալ։

2.Լրացրեք բաց թողած բառերը հետևյալ սահմանման մեջ.<<Յուրաքանչյուր քիմիական մաքուր նյութ,գտնվելու վայրից ու ստացման եղանակից անկախ, ունի միևնույն հաստատուն բաղադրությունը>>:

3.Ըստ բանաձևերի ՝ հաշվեք հետևյալ նյութերը կազմող տարրերի զանգվածային բաժինները (%): ա)Na2SO3 բ)AgNO3 գ) CaC2 դ)CO

ա)Mr (Na2SO3)=2* Ar (Na)+ 1* Ar (S)+ 3* Ar (O)= 2* 23+ 1* 32+ 3* 16=126

ω (Na)=46/126 * 100=36.5%

ω (S)=32/126 * 100=25.4%

ω (O)=48/126 * 100=38.1%

բ)Mr (AgNO3)=1* Ar (Ag)+ 1* Ar (N)+ 3* Ar (O)= 1* 108+ 1* 14+ 3* 16=170

ω (Ag)=108/170 * 100=63.5%

ω (N)=14/170 * 100=8.3%

ω (O)=48/170 * 100=28.2%

գ) CaC2=1* Ar (Ca)+ 2* Ar (C)= 1* 40+ 2* 12=64

ω (Ca)=40/64 * 100=62.5%

ω (C)=24/64 * 100=37.5%

դ)CO=1* Ar (C)+ 1* Ar (O)= 1* 12+ 1* 16=28

ω (C)=12/28 * 100=42.8%

ω (O)=16/28 * 100=57.2%

4.Պղնձի օքսիդի բանաձևն է CuO, փորձնական ճանապարհով պարզվել է, որ օմեգա (Cu)=80%, օմեգա (O)=20%:Այս տվյալների հիման վրա հաշվեք պղնձի հարաբերական ատոմային զանգվածը, եթե թթվածնի հարաբերական ատոմային զանգվածը 16 է:

16/(16+x) * 100=20%

80/16+x=1

16+x=80

x=64

5.Պղնձի և ծծմբի առաջացրած միացության մեջ ծծմբի զանգվածային բաժինը 50% է: Որոշեք միացության բանաձևը:

Cu-64, S-32

ω (Cu)=64/128 * 100=50%, ուրեմն ω (S)=50%

64 : 32=2 ատոմ և լինում է CuS2