Рубрика: Без рубрики, Ֆիզիկա

§35. Ճնշման հաղորդումը հեղուկներում և գազերում: Պասկալի օրենքը:

§36. Հիդրոստատաիկ ճնշում: Հեղուկի ճնշումն անոթի հատակին և պատերին:

§37. Ճնշումը ծովերի և օվկիանոսների հատակին: Ծովային խորությունների ուսումնասիրությունը: 

1.Ինչ նմանություն կա սեղմված հեղուկի (կամ գազի) և սեղմված զսպանակի միջև: 

Եվ զսպանակում և հեղուկում սեխմելիս առաջանում են առաձգականության ուժեր

2.Իսկ ինչով են դրանք տարբերվում:     

Սեխմված զսպանակն ազդում է մխոցի և անոթի հատակի վրա, իսկ սեղմված հեղուկն ազդում է և մխոցի, և հատակի և պատերի վրա։

3.Նկարագրել և բացատրել Պասկալի փորձը:

Պասկալը վերցրել է փայտե տակառ և այն լցրել լիքը ջրով։ Տակառի կափարիչի վրա արված  տառին ուղղաձիգ դիրքով ամրացրել է երկար խողովակ։ Խողովակի մեջ ջուր է լցրել՝ քիչ — քիչ ավելացնելով վերջինիս քանակը։ Երբ խողովակում ջրի մակարդակը հասել է որոշակի բարձրության, տակառի կողմնային պատերը ճեղքվել են, և ջուրը դուրս է ցայտել բացված ճեղքերից։ Այսինքն՝ խողովակի մեջ լցված ջուրը  տակառի ներսում ստեղծում է հավելյալ ճնշում։ Համաձայն ճնշման սահմանման՝ p=F/S, որտեղ S-ը խողովակի լայնական հատույթի մակերեսն է, իսկ F-ն խողովակում լցված ջրի կշիռը։ Այդ հավելյալ ճնշումն առաջացնում է տակառի ջրի լրացուցիչ սեղմում։ Դրա հետևանքով տակառի ներսի բոլոր մասերում ջրի ճնշումն ավելանում է հավելյալ ճնշման չափով։

4.Ձևակերպել Պասկալի օրենքը:

Հեղուկներն ու գազերը իրենց վրա գործադրվող ճնշումը միատեսակ են հաղորդում բոլոր ուղղություններով։ Այս օրենքը կրում է  այն հայտնագործող Բլեզ Պասկալի անունը՝ Պասկալի օրենք:

5.Ինչ է հիդրոստատաիկ ճնշումը:

Հանգիստ վիճակում գտնվող հեղուկի կողմից գործադրվող ճնշումը կոչվում է հիդրոստատիկ ճնշում։

6.Կախված է արդյոք անոթի հատակին հեղուկի ճնշումն անոթի ձևից:

Հեղուկի ներսում կամայական խորության տակ հիդրոստատիկ ճնշումը նույնն է՝ անկախ անոթի ձևից, որի մեջ գտնվում է հեղուկը։

7.Գրեք բաց անոթի հատակին  անշարժ հեղուկի ճնշման բանաձևը:

p=Pgh

որտեղ p-ն հեղուկի խտությունն է, հ-ն հեղուկի շերտի հաստությունը։

8.Գրեք հեղուկի ազատ մակերևույթից հ խորությամբ կետում անոթի պատի վրա հիդրոստատիկ ճնշման բանաձևը:

p = po+ ρgh

9.Ծովում ինչ խորությամբ սուզվելիս ճնշումը կլինի 1 ՄՊա:

Յուրաքանչյուր 10մ խորանալիս ճնշումը մեծանում է  մոտավորապես 0,1ՄՊա-ով։ Իրոք p=Pgh բանաձևում տեղադրելով p=1000կգ/մ3, g=10Ն/կգ , h=10մ կստանանք՝ p=1000կգ/մ3×10Ն/կգx10մ=100000 Պա=0,1 ՄՊա։

10.Ինչ է սկաֆանդրը, որքան կարելի է խորասուզվել սկաֆանդրով:

Ջրասուզորդների հատուկ անջրաթափանց հանդերձանք, կարելի է խորանալ մինչև 300-500մ

11.Ինչ է աքվալանգը, բաթիսֆերան, բաթիսկաֆը:

Աքվալանգ-ջրի տակ շնչելու մեխանիկական սարք՝ բաղկացած սեղմված օդով լի անոթից, դիմակից և դրանք միացնող ակվալանգից:

Բաթիսֆերա-գնդաձև խցիկ է, որի ներսում տեղակայվում են ծովային մեծ խորություններ (մինչև 1 կմ) դիտելու համար նախատեսված սարքեր։

Բաթիսկաֆ-ծովերի և օվկիանոսների մեծ խորություններում գիտական և հետազոտական աշխատանքներ կատարելու համար նախատեսված խորջրյա ինքնագնաց սարքեր են, կարող են ջրասուզակներից շատ ավելի խորն ընկղմվել։

Рубрика: Без рубрики, հայոց լեզու 7, Գրականություն

Նախագծային աշխատանք կոկոսի մասին

Գիտնականները ոչ մի կերպ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ կոկոսի՝ օգտակար կամ վնասակար լինելու  շուրջ ընթացքող վեեճերում: Ոմանք այն շատ վնասակար մթերք են համարում, որը հարուստ է խոլեստերինով, ոմանք էլ թվարկում են դրա օգտակար կողմերը, որոնց թվում են՝ վիտամինները, միներալները, բջջանյութը:

Սայթերի հղումը-
1.https://style.news.am/arm/news/22731/or-hivandutyunneri-depqum-petq-e-kokos-utel.html
2.https://med.news.am/arm/news/6901/kokosi-tas-ogtakar-hatkutyunnery.html
3.https://www.sotskiy.am/hy/article/1953