Ավոկադոն կամ, ինչպես այն կոչվում է, ամերիկյան Պերսեան, կոկորդիլոսի տանձը կամ անտառի օճառը արագ աճող մշտադալար ծառ է` ծնունդով Մեքսիկայից: Ներկայումս արդյունաբերական մասշտաբներով այն աճեցնում են Բրազիլիայում, Ամերիկայում, Աֆրիկայում և Իսրայելում: Մեկ ծառից հնարավոր է հավաքել մինչև 250 կգ պտուղ: Ավոկադոյի օգտակար հատկությունները բացատրվում են դրանց կազմում վիտամինների, մակրո և միկրոտարրերի առկայությամբ։ Առողջ ճարպերի մեծ քանակի պարունակություն։ Այս ճարպերը չափազանց կարևոր են սրտի կաթվածի ու ինսուլտի ռիսկը, ինչպես նաև վատ խոլեստերինի մակարդակն արյան մեջ նվազեցնելու համար։Օգնում է քաշը կորցնել։ Ավոկադոն քաշը կորցնելուն միտված բոլոր սննդակարգերի գերազանց հավելում է։ Ավոկադոն պարունակում է հիմնական վիտամինների, սննդանյութերի և հանքային նյութերի ամբողջական զանգված, ներառյալ` C, E, K և B-6 վիտամինները, ինչպես նաև ռիբոֆլավին, նիացին, ֆոլաթթու, պանտոտենաթթու և մագնեզիում:
Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:
Այք Ջորջը դուրս եկավ կինոթատրոնի շենքից, այդ կինոնկարի եռանդուն, խիզախ ու հաջողակ տղան արդեն ինքն էր: Եվ քանի որ ինքն արդեն ուրիշ էր և իր արարքը ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա վերցրեց հեծանվակայանում սպասող բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի աչքի առաջ նստեց ու սլացավ:
Ոչ, ես չեմ արդարացնում այս արարքը, քանի որ այն համարվում է գողություն և չի կարելի վերցնել մի բան, որը քոնը չէ։
Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծիր այդ հանգամանքը:
Հոկտեմբերին նա արդեն մոռացել էր, թե հեծանիվն ինչպես է իր ձեռքն ընկել: Նոյեմբերին, մեկի հետ չափ մտած սուրալիս, հեծանիվի շղթան տեղից թռավ: Առջևի անվագոտին ջարդվեց, անիվի ճաղը ծռվեց: Նոր գոտին տղայի վրա մեկ ու քառորդ դոլար նստեց, նոր ճաղի համար վճարեց մեկ դոլար, հիսուն սենթ էլ՝ աշխատանքի գինը:
Ես կարծում եմ , որ պարզ երևում է , որ նա արդեն մոռացել էր, թե ինչպես էր այդ հեծանիվն ընկել իր ձեռքը և նրա դրա վերանորոգման համար իր գրպանից գումար էր ծախսում։
Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորիր): Իրավունք ունե՞ր զայրանալու:
Տարբերություն չկար երկու գողոթյունների միջև, որովհետև դա նույն արարքն էր, սակայն այս ժամանակ Այքը զգաց, թե ինչ բան էր գողացված ապրանիքի տեր լինելը և ինչ էր զգում այդ պահին այն մարդը ումից նա գողացել էր այդ հեծանիվը։
Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա առանց բանաձևերի/Մաթեմատիկա և երևակայություն բաժնում։ 1 հատ բայց ես ամպայման կլրացնեմ :
Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։ Հայտնի մաթեմատիկոսների մասին ինֆորմացիա
Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների/ նախագծերի հղւմները։ Ո՞ր նախագծերին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ։ Ես չեմ հիշում
Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։ 1 շաբաթա ընթացքում
Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։ Ես կուզենայի, որ մենք կարանայնք անել տրամաբանական խնդիրներ իմ կարծիքով դա շատ հետաքրքիր է:
Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։ Ես մեր հաջորդ նախագծին եթե իհարկե լինի տրամաբանական խնդիրներ ես կմասնակցեմ կադիվ:
Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը 10 բալանոց համակարգից կգնահատեմ 7 միավոր:
1.Ինչպես կարելի է ապացուցել օդի առկայությունը մեր շրջապատում:
Մեր շրջապատում կան մարմիներ, որոնք ասնտեսանելի են։ Դրանց գոյության մասին դատում ենք՝ ելնելով մեր ամենօրյա փորձից։ Օրինակ՝ եթե արագ սլացող ավտոմեքենայի պատուհանից դուրս հանենք ձեռքը, ապա կզգանք ավտոմեքենայի շարժմանը հակառավ ուղղված ազդեցություն, որը հետ է հրում ձեռքը։ Դա շրջապատի օդի ազդեցությունն է ձեռքի վրա։ Մենք շրջապատված ենք օդով և ապրում ենք՝շնչելով այն։
2.Ինչ է մթնոլորտը:
Երկրագունդը շրջապատող գազային թաղանթը կոչվում էմթնոլորտ։
Երկրագնդի մթնոլորտը կազմող գազերի խառնուրդն ընդունված է անվանել օդ։
3.Ինչ գազերից է հիմնականում բաղկացած մթնոլորտը:
Օդի բաղադրության մեջ մտնում են ազոտ (78%), թթվածին (21%) և այլ գազեր (1%)։
4.Ինչու մթնոլորտի մասնիկները չեն հեռանում Երկրից դեպի տիեզերք:
Oդի մոլեկուլներն անընդհատ և անկանոն շարժման մեջ են գտնվում։ Նրանք չեն լքում Երկիրը և հեռանում դեպի տիեզերական տարածություն, քանի որ նրանց արագությունը չի բավարարում Երկրագնդի ձգողության սահմաններից դուրս գալու համար, դրա համար նրանք պետք է շատ մեծ արագություն ունենան՝ 11,2 կմ/վ։ Մոլեկուլների մեծ մասի արագությունն օդում դրանից զգալիորեն փոքր է։
5.Ինչու մթնոլորտի մասնիկները չեն կուտակվում Երկրի մակերևույթին:
Երկրային մթնոլորտը որոշակի սահմաններ չունի: Օդի խտությունը մթնոլորտում բարձրությանը զուգընթաց նվազում է :
Երկրագնդի մթնոլորտը 1000 և ավելի կիլոմետր դեպի վեր է տարածվում։ Անօդ տարածության հետ մթնոլորտը հստակ սահմաններ չունի։ Մթնոլորտի վերին շերտերը շատ նոսր են և աստիճանաբար անցում են կատարում դեպի միջմոլորակային դատարկ տարածություն։
Բարձրության նվազմանը զուգընթաց՝ օդի խտությունն աճում է։ Երկրագնդի օդային թաղանթի ողջ զանգվածի գրեթե 80 %-ը կենտրոնացած է երկրագնդի մակերևույթից մինչև
15 կմ բարձրության սահմաններում։ 0°C ջերմաստիճանում ծովի մակերևույթի վրա օդի խտությունը 1,29 կգ/մ³ է։
6.Ինչու է օդը ճնշում գործադրում մարմինների վրա:
Երկրագնդի ձգողականության պատճառով օդի վերին շերտերը ճնշում են միջին շերտերին, իսկ վերջիններս էլ՝ ստորին շերտերին։ Օդի կշռով պայմանավորված ամենամեծ ճնշումը երկրագնդի մակերևույթի և մակերևույթի վրա գտնվող բոլոր մարմինների վրա է:
7.Ինչն են անվանում մթնոլորտային ճնշում:
Երկրագնդի մթնոլորտի կողմից նրանում գտնվող մարմինների վրա գործադրվող ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։
8.Ինչու է ջուրը խողովակում բարձրանում մխոցի հետևից:
Ջուրը խողովակում բարձրանում է մխոցի հետևից, քանի որ մխոցի ազատած ծավալը մթնոլորտային ճնշման հետևանքով իսկույն լցվում է ջրով։
9.Բացատրել Տորիչելիի փորձը:
Առաջինը Տորիչելլին առաջարկեց փորձ, որի միջոցով կարելի է չափել մթնոլորտային ճնշումը:
Փորձը կատարեց Գալիլեյի աշակերտ Վ. Վիվիանին։ Դրա համար նա օգտագործեց մոտավորապես մեկ մետր երկարություն ունեցող, մի ծայրը զոդված, թափանցիկ ապակյա խողովակ։ Խողովակը լցնելով սնդիկով և բաց ծայրը մատով փակելով Վիվիանին այն շրջեց ու իջեցվում սնդիկով լցրած լայն գավաթի մեջ։ Երբ նա մատը ետ քաշեց և խողովակի ծայրը բացեց, սնդիկի մի մասը խողովակից թափվեց, և վերին մասում առաջացավ անօդ տարածություն՝ «տորիչելյան դատարկություն»։
10. Ինչ կառուցվածք ունի սնդիկային ծանրաչափը:
Եթե սնդիկով լի ապակե խողովակին ամրացնենք ուղղաձիգ սանդղակ, ապա կստանանք մթնոլորտային ճնշումը չափելու պարզագույն սարք։ Կստանանք սնդիկային բարոմետր (հունարեն բարոս՝ ծանրություն բառից) կամ ծանրաչափ։
11. Ինչ կառուցվածք ունի անհեղուկ ծանրաչափը:
Անհեղուկ ծանրաչափեր (բարոմետր-աներոիդ), որի հիմնական մասը մետաղե առաձգական տուփիկն է, որից հանված է օդը (տե՛ս նկարը), նրա կափարիչը պահվում է զսպանակով, որին ամրացված է սլաքը: Մթնոլորտային ճնշման հետևանքով փոփոխության հետևանքով տուփիկը սեղմվում է, սլաքը շարժվում և ցույց տալիս համապատասխան փոփոխությունը:
1.Ինչպե՞ս է փոփոխվում մթնոլորտային ճնշումը Երկրի մակերևույթից վեր բարձրանալիս:
Երկրի մակերևվույթից վեր բարձրանալիս օդի շերտի հաստությունը նվազում է, և օդը սկսում է քչանալ։
2.Ինչու է մթնոլորտային ճնշման արժեքը կախված տվյալ վայրի բարձրությունից:
Երկրի մակերևույթից վեր բարձրանալիս օդի շերտի հաստությունը նվազում է, և նրա գործադրած ճնշումը փոքրանում է։
3.Ինչ նմանություն կա հեղուկի սյան և մթնոլորտային օդի սյան ստեղծած ճնշումների միջև:
Ճնշումը հեղուկում նույնպես կախված է տվյալ մակարդակից վեր ընկած հեղուկի սյան շերտի հաստությունից, որքան հաստ է այդ շերտը այնքան մեծ է հեղուկի գործադրած ճնշումը։
4.Կարելի՞ է արդյոք մթնոլորտային ճնշումը հաշվարկել հիդրոսատատիկ ճնշման բանաձևով: Ինչու՞:
Մթնոլորտային ճնշումը հաշվարկելիս չի կարելի օգտվել հիդրոստատիկ բանաձևից քանի որ օդի խտությունը փոխվում է բարձրությունից։
5.Ինչ է բարձրաչափը?
Բարձրաչափը ցույց է տալիս վերելքի բարձրությունը։
6.Ինչ սկզբունքով է գործում ջրմուղը:
Բնակչությանը, ինչպես նաև գործարաններին, ֆաբրիկաներին և տարաբնույթ արտադրական այլ միավորներին ջուր մատակարարող ինժեներական կառույցները կոչվում են ջրմուղ։
7.Նկարագրել մխոցավոր հեղուկային պոմպի կառուցվածքն ու աշխատանքը:
Աշխատանքի սկզբունքի բացատրությունը.
Հիմնական աշխատանքային մասերն են` (1) մխոցը և (2) փականով գլանը։ Երբ մխոցն իջնում է ներքև, նրա տակ գտնվող ջուրը փակում է (1) փականը և բացում (2) փականը։ Այս բաց փականի միջով գլանի ներսում գտնվող ջուրը (3) խողովակով սկսում է մղվել դեպի վերևում գտնվող ջրի տարողությունը (օրինակ՝ ջրաճնշման քաղաքային աշտարակի տարողությունը)։
Մխոցը բարձրանալու ժամանակ (2) փականը փակվում է, իսկ (1) փականը, ընդհակառակը, բացվում։ (4) խողովակի միջով ջուրը մտնում է գլանի մեջ և բերնեբերան լցնում այն։ Մխոցի հետագա իջեցումների ու բարձրացումների ընթացքում գործընթացն անընդհատ կրկնվում է, և ջուրը բաժին-բաժին մղվում է ջրի տարողություն (3) խողովակի միջով։
8.Ինչ է ջրաբաշխական մամլիչը:
Ջրաբաշխական մամլիչը պարզ մեխանիզմների նման հնարավորություն է տալիս փոքր ուժով մեծ ուժ ստանալ, այսինքն, ուժի մեջ շահում ստանալ:
9.Ո՞ր օրենքի հիման վրա է գործում ջրաբաշխական մամլիչը:
Համաձայն Պասկալի օրենքի, հեղուկներն ու գազերն իրենց վրա գործադրվող ճնշումը միատեսակ են հաղորդում բոլոր ուղղություններով։
Հեղուկների այդ հատկությունը հնարավորություն ստեղծեց կառուցել տարբեր մեքենաներ, որոնց գործողությունը հիմնված է հեղուկների շարժման և հավասարակշռության օրենքների վրա: Այդ մեքենաներն անվանում են հիդրավլիկ (հունարեն հիդրո՝ ջուր և ավլոս՝ խողովակ բառերից): Դրանց թվին է պատկանում ջրաբաշխական մամլիչը:
Մեխանիկայի «ոսկե կանոնը» և ջրաբաշխական մամլիչը: Կորուստ ճանապարհի մեջ
Ջրաբաշխական մամլիչում չենք կարող շահել աշխատանքի մեջ: Իրոք, երբ փոքր մխոցը F1 ուժի ազդեցության տակ h1-ով տեղափոխվում է ներքև, ձախ գլանում հեղուկի ծավալը փոքրանում է S1h1-ով , իսկ աջ գլանում՝ մեծանում S2h2-ով:
Քանի որ հեղուկն իր ծավալը չի փոխում (փոխում է մի այն ձևը), ապա՝ S1h1=S2h2
Ուրեմն, քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ:
Հեղուկի կողմից մարմնի վրա ազդող բոլոր ուժերը փոխարինենք մի ուժով, որը մարմնի վրա նույն ազդեցությունն է գործում, ինչ որ այդ ուժերը միասին վերցրած։ Քանի որ այդ ուժն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, այն անվանում են դուրս հրող ուժ։ Այդ ուժն այլ կերպ անվանում են արքիմեդյան ուժ:
2.Ինչպե՞ս է ուղղված Արքիմեդյան ուժը:
Ճնշման գերակշիռ ուժերն ազդում են ներքևից վերև։ Հենց դա էլ ստիպում է որոշ մարմինների ջրից դուրս լողալ։
Արքիմեդյան (դուրս հրող) ուժը մարմնի վրա ազդում է ոչ միայն ջրում, այլև կամայական այլ հեղուկում, քանի որ հիդրոստատիկ ճնշումն առկա է բոլոր հեղուկներում և տարբեր խորություններում տարբեր արժեքներ ունի։
3.Ինչու՞ շունը ջրում հեշտությամբ դուրս է քաշում խեղդվող մարդուն, սակայն հանելով ափ, չի կարողանում մարդուն տեղից շարժել:
Քանի որ այդ ուժն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, այսինքն ջրի մեջ դուրս է հրում մարդուն, այդ դեպքում դուրս հրող ուժի շնորհիվ շան համար ավելի հեշտ է ջրի մեջ դուրս քաշել մարդուն։
4. Ինչպես կարելի է համոզվել, որ հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա հեղուկն ազդում է դուրս մղող ուժով:
Հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ազդող դուրս հրող ուժը հավասար է այդ մարմնի կողմից արտամղված հեղուկի կշռին։
Այս օրենքը հայտնաբերել է Արքիմեդը և այդ պատճառով այն կոչվում է Արքիմեդի օրենք։
Հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ազդող դուրս հրող ուժը հավասար է այդ մարմնի կողմից արտամղված հեղուկի կշռին։
5.Նկարագրեք փորձ, որն ապացուոցում է արքիմեդյան ուժի գոյությունը գազերում:
6.Որն է հեղուկում արքիմեդյան ուժի աաջացման պատճառը:
Արքիմեդյան ուժն առաջանում է հեղուկի և մարմնի փոխազդեցության հետևանքով։
7.Ինչ մեծություններից է կախված Արքիմեդյան ուժը:
Այդ ծավալը հավասար է մարմնի այն մասի ծավալին, որը խորասուզված է հեղուկի մեջ։
Եթե մարմինը հեղուկի մեջ խորասուզված է ամբողջովին, ապա արտամղված հեղուկի ծավալը համընկնում է մարմնի ամբողջ V ծավալին։
Արքիմեդյան ուժը կախված է մարմնի ծավալից։
8.Ձևակերպել Արքիմեդի օրենքը:
Հեղուկն իր մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժով, որը հավասար է մարմնի արտամղած հեղուկի կշռին։
9.Նկարագրեք փորձ, որով կարելի է ստուգել Արքիմեդի օրենքը:
Որևէ հեղուկի մեջ այս կամ այն մարմնի վրա ազդող արքիմեդյան ուժը որոշելու համար անհրաժեշտ է հետևյալը. այդ մարմինը նախ՝ կշռել օդում, ապա՝ հեղուկում, և հաշվել ստացված արժեքների տարբերությունը։ Այդ տարբերությունն էլ հենց կլինի արքիմեդյան ուժը :
(1) զսպանակից կախենք (2) փոքր դույլը, դրանից կախենք գլանաձև (3) մարմինը (տե՛ս նկար)։ Հենարանի վրա նշելով ցուցիչ սլաքի դիրքը ( ա)՝ գլանաձև մարմինը մտցնենք հեղուկով լցված անոթի մեջ, որում հեղուկի մակարդակը հասնում է ջրթափ փողրակին ( բ)։ Հեղուկի մի մասը, որի ծավալը հավասար է գլանաձև մարմնի ծավալին, անոթից կթափվի բաժակի մեջ ( բ)։
Միևնույն ժամանակ գլանաձև մարմնի կշիռը հեղուկի մեջ կպակասի, և զսպանակին ամրացված ցուցիչ սլաքը վեր կբարձրանա։ Պարզենք, կապվա ՞ծ է արդյոք սլաքի նոր ցուցմունքը, այսինքն մարմնի կշիռը հեղուկում արտամղած ջրի քանակի հետ։ Պարզելու համար լցնենք բաժակի ջուրը դույլի մեջ (գ)։ Կտեսնենք, որ ցուցիչ սլաքը վերադառնում է իր նախկին դիրքին (գ)։
Դա նշանակում է, որ մարմնի արտամղած ջրի քանակը կշռում է ճիշտ այնքան, որքան իր կշռից կորցնում է հեղուկի մեջ սուզված մարմինը։
Я еще не решил, над чем буду работать, но у меня есть некоторые идеи. Например, я могу стать программистом, аниматором, создателем игр, поваром и т.д. Самое главное, чтобы я делал свою работу с удовольствием и