
1.Ինչպես կարելի է ապացուցել օդի առկայությունը մեր շրջապատում:
Մեր շրջապատում կան մարմիներ, որոնք ասնտեսանելի են։ Դրանց գոյության մասին դատում ենք՝ ելնելով մեր ամենօրյա փորձից։ Օրինակ՝ եթե արագ սլացող ավտոմեքենայի պատուհանից դուրս հանենք ձեռքը, ապա կզգանք ավտոմեքենայի շարժմանը հակառավ ուղղված ազդեցություն, որը հետ է հրում ձեռքը։ Դա շրջապատի օդի ազդեցությունն է ձեռքի վրա։ Մենք շրջապատված ենք օդով և ապրում ենք՝շնչելով այն։
2.Ինչ է մթնոլորտը:
Երկրագունդը շրջապատող գազային թաղանթը կոչվում է մթնոլորտ։
Երկրագնդի մթնոլորտը կազմող գազերի խառնուրդն ընդունված է անվանել օդ։
3.Ինչ գազերից է հիմնականում բաղկացած մթնոլորտը:
Օդի բաղադրության մեջ մտնում են ազոտ (78%), թթվածին (21%) և այլ գազեր (1%)։
4.Ինչու մթնոլորտի մասնիկները չեն հեռանում Երկրից դեպի տիեզերք:
Oդի մոլեկուլներն անընդհատ և անկանոն շարժման մեջ են գտնվում։ Նրանք չեն լքում Երկիրը և հեռանում դեպի տիեզերական տարածություն, քանի որ նրանց արագությունը չի բավարարում Երկրագնդի ձգողության սահմաններից դուրս գալու համար, դրա համար նրանք պետք է շատ մեծ արագություն ունենան՝ 11,2 կմ/վ։ Մոլեկուլների մեծ մասի արագությունն օդում դրանից զգալիորեն փոքր է։
5.Ինչու մթնոլորտի մասնիկները չեն կուտակվում Երկրի մակերևույթին:
Երկրային մթնոլորտը որոշակի սահմաններ չունի: Օդի խտությունը մթնոլորտում բարձրությանը զուգընթաց նվազում է :
Երկրագնդի մթնոլորտը 1000 և ավելի կիլոմետր դեպի վեր է տարածվում։ Անօդ տարածության հետ մթնոլորտը հստակ սահմաններ չունի։ Մթնոլորտի վերին շերտերը շատ նոսր են և աստիճանաբար անցում են կատարում դեպի միջմոլորակային դատարկ տարածություն։
Բարձրության նվազմանը զուգընթաց՝ օդի խտությունն աճում է։ Երկրագնդի օդային թաղանթի ողջ զանգվածի գրեթե 80 %-ը կենտրոնացած է երկրագնդի մակերևույթից մինչև
15 կմ բարձրության սահմաններում։ 0°C ջերմաստիճանում ծովի մակերևույթի վրա օդի խտությունը 1,29 կգ/մ³ է։
6.Ինչու է օդը ճնշում գործադրում մարմինների վրա:
Երկրագնդի ձգողականության պատճառով օդի վերին շերտերը ճնշում են միջին շերտերին, իսկ վերջիններս էլ՝ ստորին շերտերին։ Օդի կշռով պայմանավորված ամենամեծ ճնշումը երկրագնդի մակերևույթի և մակերևույթի վրա գտնվող բոլոր մարմինների վրա է:
7.Ինչն են անվանում մթնոլորտային ճնշում:
Երկրագնդի մթնոլորտի կողմից նրանում գտնվող մարմինների վրա գործադրվող ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։
8.Ինչու է ջուրը խողովակում բարձրանում մխոցի հետևից:
Ջուրը խողովակում բարձրանում է մխոցի հետևից, քանի որ մխոցի ազատած ծավալը մթնոլորտային ճնշման հետևանքով իսկույն լցվում է ջրով։
9.Բացատրել Տորիչելիի փորձը:

Առաջինը Տորիչելլին առաջարկեց փորձ, որի միջոցով կարելի է չափել մթնոլորտային ճնշումը:
Փորձը կատարեց Գալիլեյի աշակերտ Վ. Վիվիանին։ Դրա համար նա օգտագործեց մոտավորապես մեկ մետր երկարություն ունեցող, մի ծայրը զոդված, թափանցիկ ապակյա խողովակ։ Խողովակը լցնելով սնդիկով և բաց ծայրը մատով փակելով Վիվիանին այն շրջեց ու իջեցվում սնդիկով լցրած լայն գավաթի մեջ։ Երբ նա մատը ետ քաշեց և խողովակի ծայրը բացեց, սնդիկի մի մասը խողովակից թափվեց, և վերին մասում առաջացավ անօդ տարածություն՝ «տորիչելյան դատարկություն»։

10. Ինչ կառուցվածք ունի սնդիկային ծանրաչափը:

Եթե սնդիկով լի ապակե խողովակին ամրացնենք ուղղաձիգ սանդղակ, ապա կստանանք մթնոլորտային ճնշումը չափելու պարզագույն սարք։ Կստանանք սնդիկային բարոմետր (հունարեն բարոս՝ ծանրություն բառից) կամ ծանրաչափ։
11. Ինչ կառուցվածք ունի անհեղուկ ծանրաչափը:
Անհեղուկ ծանրաչափեր (բարոմետր-աներոիդ), որի հիմնական մասը մետաղե առաձգական տուփիկն է, որից հանված է օդը (տե՛ս նկարը), նրա կափարիչը պահվում է զսպանակով, որին ամրացված է սլաքը: Մթնոլորտային ճնշման հետևանքով փոփոխության հետևանքով տուփիկը սեղմվում է, սլաքը շարժվում և ցույց տալիս համապատասխան փոփոխությունը:
