Պատմություն— Մենք անցկացնում ենք մեր պատմության դասերն մի քիչ անհետաքրքիր, քանի որ մենք միայն պատմում ենք մեր սերտած դասը: Ես կուզենայի. որ մի քիչ ավելի ակտիվ և խաղային անցնեին մեր պատմության դասերը: Բայց ես սիրում եմ իմ պատմության ուսուցչին և կցանկանայի նաև պատմություն առարկան շատ ավելի հետաքրքիր լիներ և ես հասկանայի, թե ինչու է մեզ անհրաժեշտ սովորել պատմություն:
Մաթեմատիկա-Մաթեմատիկան իմ ամենասիրած առարկաներից մեկն է, ես հաճույքով անում եմ և կանեմ մաթեմատիկա: Իմ համար մաթեմատիկան հեշտ առարկա է: Նաև ես սիրում եմ իմ մաթեմատիկայի դասատուին, որովհետև նա շատ լավն է, նա լավ բացատրում է թեման, ընդունում մեր կատակները, և մեզ հետ միշտ սիրալիր է:
Հայոց լեզու-ինձ դուր է գալիս մայրենի լեզու առարկան: Ես սիրում եմ մայրենիի դասատուին, մենք մեր դասերը անցկացնում ենք լավ, հետաքրքիր, մեր դասատուն մեր մաթեմաթիկայի դասատուի նման կատակներ ընդունում է, բայց ոչ միշտ: Ես գոհ եմ մայրենի առարկայից:
Բնագիտություն-Մեր դասերը հիմնականում անցկացվում են դրսում, բայց դա էլ է հետաքրքիր, ես սիրում եմ բնագիտություն առարկան, նաև բնագիտության մեր դասատուին:
Անգլերեն-Անգլերենի դասերը անցնում են ինչպես պատմության դասերը, բայց ես սիրում եմ անգլերեն լեզուն, որովհետև այն շատ հետաքրքիր լեզու է, ես հաճուքով եմ սովորում անգլերեն::
Տեխնոլոգիա-ՏԵխնալոգիան անցնում է ձանձրալի, որովհտև մենք մեծ մասը դրսում աշխատում ենք և բլոգում ունենք քիչ տնային առաջադրանքներ:
Ռուսերեն-Մեր ռուսերենի դասերը անցնում են շատ հետաքրքիր, խաղային, ուրախ: Նաև մեր ռուսերենի դասատուն շատ լավն է, նա մեզ շատ լավ է վերաբերվում, հարգում, սիրում է:
Մաթեմատիկա և երևակայություն-Մեր դասերը անցնում են մեծամասամբ հետաքրքիր, բայց լինում են դասեր, երբ անհետաքրքիր է լինում: Մեր Մաթեմատիկա և երևակայության դասատուն լավ դասատու է, բայց մեկ-մեկ նա բարկանում է, բայց ինձ հետաքրքիր է անցնել մաթեմատիկա և երևակայություն առարկան:








