Рубрика: մայրենի

Նկարապատում-Կատվեի թագուհին:

Снимок

Լինում է, չի լինում Սաֆիտու անունով մի աղջիկ է լինում: Նա շատ էր ուզում սովորել խաղալ շախմատ, բայց նրա ընտանիքը աղխատ էր և նա չէր կարող հաճախել շախմատի դասերի: Մի օր նա գնում է նայելու շախմատ և շատ է խաղը դուր գալիս: Աղջիկը այդպես ամեն օր մեկ ամիս շարունակ գնւոմ է շախմատային խաղերը դիտելու: Մի անգամ էլ նրան նկատում է ուսուցիչը և որոշում է նրան սովորեցնել անվճար: Դասատուն այնքան լավ է սովորեցնում նրան, որ նա սկսում է հաղթել բոլոր իր խմբի երեխաներին: Սաֆիտուն այնքան քրտնաջան է սովորում, որ նրա ուսուցիչը չի կարողանում ինչ- որ նոր բան սովորացնել, Սաֆիտուն արդեն ավելի լավ էր խաղում շախմատ քան իր ուսուցիչը: Նրա ուսուցիչը որոշում է, որ նա պետք է գնա մրցույթի և այդպես էլ լինում է: Նա հաղթում էր բոլորին: Սաֆիտուն այնքան շատ էր սիրում շախմատ, որ օր ու գիշեր աշխատում էր: Մի օր նրան կանչում են մրցույթի Ռուսաստան՝ շատ հզոր շախմատիստների հետ մրցելու: Ամինինչ լավ էր ընդանում, սակայն ամենավերջին խաղը աղջիկը պարտվում է իրենից մեծ մրցակցին: Այնուամենայնիվ, աղջիկը չի հուսալքվում և չի հանձնվում: Նա շարունակում է շախմատ խաղալ և հաղթել բոլորին: Գալիս է մի օր, երբ նա արժանանում է <Աշխարհի ամենալավ շախմատ խաղացող երեխա> մրցնակին և այդ պահից Սաֆիտուն դարնում է ամենահայտնի երեխաներից մեկը, ում հաճախ անվանում էին Կատվեի թագուհին:

Оставить комментарий