- Գտեք այն հատվածը, որտեղ այդ կենդանիները շատ նման են մեզ՝ մարդկանց, և բացատրեք, թե ինչու:
Ալիսը նկատեց, որ լճի չորս կողմը հավաքվել են տարբեր թռչուններ կեղտոտ փետուրներով և տարբեր կենդանիներ թռչված ու գըզգըզված, նրան մարդու նման պահանջեցին չորանալ, որ չմրսեն, հիվանդանան։
Այս հատվածում կենդանիները նման էին մարդկանց, քանի որ մարդկանց նման վիճում էին, դժգոհում ու պահանջում։ - Մտածեք՝ ինչն էր սխալ մրցույթ անցկացնելիս: Եթե գտնեք, կհասկանաք, թե հեղինակը ինչ օգտակար բան է մեզ հուշում:
Մրցույթը նման չէր մրցույթի, բոլորն անկազմակերպ էին ու վազում էին, երբ ցանկանում էին։ Նաև Դոդոն չտվեց մրցանակները՝ այդ գործը տալով Ալիսին։ Իմ կարծիքով հեղինակի ասելիքն այն է, որ պետք է կազմակերպված լինել, նաև ինչ որ բան առաջարկելուց մտածել, թե կարող ես տակից դուրս գալ։ - Փորձեք բնութագրել Մկանը, ինչպիսին էր նա և բնավորությամբ մարդկանց որ տեսակին է նման:
Մուկը նեղացկոտ էր ու երբեմն իրեն բարձր էր դասում։ Բայց միաժամանակ մի քիչ բարի էր, քանի որ առաջարկեց Ալիսին էլ մրցանակ տալ։ - Հայոց լեզու ― 111, 112, 113:
111. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր՝ դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում։
երգ, փառ(ք), մեջ, ջուր
երգ ― երգահան, կրկներգ, երգիչ
փառք ― փառաբանել, վեհափառ, անփառունակ
մեջ ― մեջտեղ, անմիջական, գյուղամեջ
ջուր ― ջրհեղեղ, աղաջուր, անջրդի
112. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր՝ դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում։
բույս, թույն, հույս, սենյակ
բույս ― բուսական, խոտաբույս, դեղաբուսական
թույն ― թունավոր, հակաթույն, հակաթունավոր
հույս ― անհույս, հուսալի, անհուսություն
սենյակ ― սենյակային, դասասենյակ, միջսենյակային
113. Կետերի փոխարեն մի այնպիսի արմատ գրիր, որ և՜ կետերից աջ գրված բառերի հետ բարդ բառ կազմի, և՜ կետերից ձախ գրված բառի հետ։
Շագանակ, ․․․, թափ ― շագանակ, գույն, թափ ― շագանակագույն, գունաթափ
ծաղիկ, ․․․, քար ― ծաղիկ, քարդ, քար ― ծաղկազարդ, զարդաքար
հինգ, ․․․, չափ ― հինգ, անկյուն, չափ ― հնգանկյուն, անկյունաչափ
խաչ, ․․․, սիրտ ― խաչ, քար, սիրտ ― խաչքար, քարասիրտ
քանդակ, ․․․, ընկեր ― քանդակ, գործ, ընկեր ― քանդակագործ, գործընկեր
ավազակ, ․․․, պետ ― ավազակ, խումբ, պետ ― ավազակախումբ, խմբապետ

