Рубрика: մայրենի

Ալիսան հրաշքների աշխարհում(գլուխ երրորդ)

  1. Գտեք այն հատվածը, որտեղ այդ կենդանիները շատ նման են մեզ՝ մարդկանց, և բացատրեք, թե ինչու:
    Ալիսը նկատեց, որ լճի չորս կողմը հավաքվել են տարբեր թռչուններ կեղտոտ փետուրներով և տարբեր կենդանիներ թռչված ու գըզգըզված, նրան մարդու նման պահանջեցին չորանալ, որ չմրսեն, հիվանդանան։

    Այս հատվածում կենդանիները նման էին մարդկանց, քանի որ մարդկանց նման վիճում էին, դժգոհում ու պահանջում։
  2. Մտածեք՝ ինչն էր սխալ մրցույթ անցկացնելիս: Եթե գտնեք, կհասկանաք, թե հեղինակը ինչ օգտակար բան է մեզ հուշում:
    Մրցույթը նման չէր մրցույթի, բոլորն անկազմակերպ էին ու վազում էին, երբ ցանկանում էին։ Նաև Դոդոն չտվեց մրցանակները՝ այդ գործը տալով Ալիսին։ Իմ կարծիքով հեղինակի ասելիքն այն է, որ պետք է կազմակերպված լինել, նաև ինչ որ բան առաջարկելուց մտածել, թե կարող ես տակից դուրս գալ։
  3. Փորձեք բնութագրել Մկանը, ինչպիսին էր նա և բնավորությամբ մարդկանց որ տեսակին է նման:
    Մուկը նեղացկոտ էր ու երբեմն իրեն բարձր էր դասում։ Բայց միաժամանակ մի քիչ բարի էր, քանի որ առաջարկեց Ալիսին էլ մրցանակ տալ։
  4. Հայոց լեզու ― 111, 112, 113:

111. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր՝ դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում։

երգ, փառ(ք), մեջ, ջուր

երգ ― երգահան, կրկներգ, երգիչ
փառք ― փառաբանել, վեհափառ, անփառունակ
մեջ ― մեջտեղ, անմիջական, գյուղամեջ
ջուր ― ջրհեղեղ, աղաջուր, անջրդի

112. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր՝ դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում։

բույս, թույն, հույս, սենյակ

բույս ― բուսական, խոտաբույս, դեղաբուսական
թույն ― թունավոր, հակաթույն, հակաթունավոր
հույս ― անհույս, հուսալի, անհուսություն
սենյակ ― սենյակային, դասասենյակ, միջսենյակային

113. Կետերի փոխարեն մի այնպիսի արմատ գրիր, որ և՜ կետերից աջ գրված բառերի հետ բարդ բառ կազմի, և՜ կետերից ձախ գրված բառի հետ։

Շագանակ, ․․․, թափ ― շագանակ, գույն, թափ ― շագանակագույն, գունաթափ
ծաղիկ, ․․․, քար ― ծաղիկ, քարդ, քար ― ծաղկազարդ, զարդաքար
հինգ, ․․․, չափ ― հինգ, անկյուն, չափ ― հնգանկյուն, անկյունաչափ
խաչ, ․․․, սիրտ ― խաչ, քար, սիրտ ― խաչքար, քարասիրտ
քանդակ, ․․․, ընկեր ― քանդակ, գործ, ընկեր ― քանդակագործ, գործընկեր
ավազակ, ․․․, պետ ― ավազակ, խումբ, պետ ― ավազակախումբ, խմբապետ

Оставить комментарий