Рубрика: մայրենի

Ալիսը հրաշքների աշխարհում (գլուխ վեցերորդ)

1.Եթե համեմատեք Երկիր մոլորակը այն տան հետ, ուր Ալիսը մտավ, ինչ նմանություններ ու տարբերություններ կգտնեք: Ես կարծում եմ, որ նա մտավ անդունդը համեմատած երկիր մոլորակի հետ, որովհետև այնտեղ ոչ մի կանոն չկար:

2.Ովքեր են խոհարարը, դքսուհին և երեխան մեր մոլորակում:

Խոհարարը կլիներ շատ անտարբեր մարդ և անփույթ խոհարար։ Դքսուհին կլիներ անպարտաճանաչ մարդ։ Երեխան կլիներ տարօրինակ և անկանխաեսելի մարդ։

Ինչպես էր բացատրում-մեկնաբանում Կատուն իր խելագար լինելը: Համաձա՞յն ես նրա բացատրության հետ: Ինչու:
Կատուն իրեն խելագար էր անվանում, այն պատճառով, որ շները գռմռում են, երբ բարկանում են, իսկ երբ գոհ են, պոչն են շարժում: Իսկ կատուները հակառակ:

  • Հայոց լեզու — 117, 118, 120:

117. Առաջին շարքի յուրաքանչյուր բառ հնարավոր բոլոր ձևերով բաղադրի՜ր (բաղադրյալ բառեր կազմիր) երկրորդ շարքի ածանցների հետ։

Ա․ Հյուսիս, լեզու, հայր, դրախտ, տոն, նկարիչ, մեղ(ք), հարս(ն), քն(ի)ն, օտար, բազում, բն (ական), հան(ել), հաս(նել), դր(դնել), շահ(ել), պահ(ել)։

Բ․ Ույթ, ածո, ական, ային, անի, (ա)բար, ոտի, (ա)վոր, (ա)ցու, ություն։

հյուսիս ― հյուսիսային
լեզու ― լեզվային, լեզվական, լեզվանի
հայր ― հայրական, հայրություն, հայրաբար, հայրացու
դրախտ ― դրախտային
տոն ― տոնական
նկարիչ ― նկարչական, նկարչություն
մեղ(ք) ― մեղավոր
հարս(ն) ― հարսնացու, հարսնություն
քն(ի)ն ― քննություն, քննական
օտար ― օտարություն, օտարաբար, օտարական
բազում ― բազմություն
բն(ական) ― բնություն, բնույթ, բնականաբար
հան(ել) ― հանույթ, հանածո
հաս(նել) ― հասույթ
դր(դնել) ― դրական, դրածո, դրույթ
շահ(ել) ― շահույթ, շահավոր
պահ(ել) ― պահածո

118. Ա շարքի ածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր, ձևերով, բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:

Ա. Անդր, հակ, արտ, նախ, ներ, ստոր, վեր։

Բ. Դառնալ, նկարել, ճառել, ճաշ, վարտիք, գործել, գրել:

Անդրադառնալ, հակաճառել, արտագրել, ներգործել, ստորագրել, վերագրել, վերադառնալ, անդրավարտիք, նախաճաշ

120. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Պոչ ունեցող մի կենդանի էր գալիս։
պոչ ունեցող ― պոչավոր
Չգիտեի, որ այդքան զորություն ունեցող հսկա ես։

զորություն ունեցող ― զորավոր
Այդտեղ որսորդները երկու ոտք ունեցող զարմանալի կենդանի են տեսել։

երկու ոտք ունեցող ― երկոտանի
Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը մի քիչ երկար էր, գույնն էլ՝ մի քիչ դեղին։

մի քիչ երկար ― երկարավուն
Իբրև հայր՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի։

իբրև հայր ― հայրաբար
Որպես մտերիմ հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա։

որպես մտերիմ ― մտերմաբար
Եղբոր նման օգնում է ու հետևում, որ վատ բան չանես։

եղբոր նման ― եղբայրաբար
Թշնամու նման եք խոսում։

թշնամու նման ― թշնամաբար
Հարցը իր (յուր) ձևով լուծեց ու գնաց։

իր (յուր) ձևով ― յուրովի

Оставить комментарий