Рубрика: Без рубрики, Ֆիզիկա

Դաս 28.  (02.05 — 06.05) §42. Մթնոլորտային ճնշման կախումը բարձրությունից: §43. Ջրմուղ: Մխոցավոր հեղուկային պոմպ: §44. Ջրաբաշխական մամլիչ:

1.Ինչպե՞ս է փոփոխվում մթնոլորտային ճնշումը Երկրի մակերևույթից վեր բարձրանալիս:

Երկրի մակերևվույթից վեր բարձրանալիս օդի շերտի հաստությունը նվազում է, և օդը սկսում է քչանալ։

2.Ինչու է մթնոլորտային ճնշման արժեքը կախված տվյալ վայրի բարձրությունից:

Երկրի մակերևույթից վեր բարձրանալիս օդի շերտի հաստությունը նվազում է, և նրա գործադրած ճնշումը փոքրանում է։

3.Ինչ նմանություն կա հեղուկի սյան և մթնոլորտային օդի սյան ստեղծած ճնշումների միջև:

Ճնշումը հեղուկում նույնպես կախված է տվյալ մակարդակից վեր ընկած հեղուկի սյան շերտի հաստությունից, որքան հաստ է այդ շերտը այնքան մեծ է հեղուկի գործադրած ճնշումը։

4.Կարելի՞ է արդյոք մթնոլորտային ճնշումը հաշվարկել հիդրոսատատիկ ճնշման բանաձևով: Ինչու՞:

Մթնոլորտային ճնշումը հաշվարկելիս չի կարելի օգտվել հիդրոստատիկ բանաձևից քանի որ օդի խտությունը փոխվում է բարձրությունից։

5.Ինչ է բարձրաչափը?

Բարձրաչափը ցույց է տալիս վերելքի բարձրությունը։

6.Ինչ սկզբունքով է գործում ջրմուղը:

Բնակչությանը, ինչպես նաև գործարաններին, ֆաբրիկաներին և տարաբնույթ արտադրական այլ միավորներին ջուր մատակարարող ինժեներական կառույցները կոչվում են ջրմուղ։

7.Նկարագրել մխոցավոր հեղուկային պոմպի կառուցվածքն ու աշխատանքը:

Աշխատանքի սկզբունքի բացատրությունը.

Հիմնական աշխատանքային մասերն են` (1) մխոցը և (2) փականով գլանը։ Երբ մխոցն իջնում է ներքև, նրա տակ գտնվող ջուրը փակում է (1) փականը և բացում (2) փականը։ Այս բաց փականի միջով գլանի ներսում գտնվող ջուրը (3) խողովակով սկսում է մղվել դեպի վերևում գտնվող ջրի տարողությունը (օրինակ՝ ջրաճնշման քաղաքային աշտարակի տարողությունը)։

Մխոցը բարձրանալու ժամանակ (2) փականը փակվում է, իսկ (1) փականը, ընդհակառակը, բացվում։ (4) խողովակի միջով ջուրը մտնում է գլանի մեջ և բերնեբերան լցնում այն։ Մխոցի հետագա իջեցումների ու բարձրացումների ընթացքում գործընթացն անընդհատ կրկնվում է, և ջուրը բաժին-բաժին մղվում է ջրի տարողություն (3) խողովակի միջով։

8.Ինչ է ջրաբաշխական մամլիչը:

Ջրաբաշխական մամլիչը պարզ մեխանիզմների նման հնարավորություն է տալիս փոքր ուժով մեծ ուժ ստանալ, այսինքն, ուժի մեջ շահում ստանալ:

9.Ո՞ր օրենքի հիման վրա է գործում ջրաբաշխական մամլիչը: 

Համաձայն Պասկալի օրենքի, հեղուկներն ու գազերն իրենց վրա գործադրվող ճնշումը միատեսակ են հաղորդում բոլոր ուղղություններով։

Հեղուկների այդ հատկությունը հնարավորություն ստեղծեց կառուցել տարբեր մեքենաներ, որոնց գործողությունը հիմնված է հեղուկների շարժման և հավասարակշռության օրենքների վրա: Այդ մեքենաներն անվանում են հիդրավլիկ (հունարեն հիդրո՝ ջուր և ավլոս՝ խողովակ բառերից): Դրանց թվին է պատկանում ջրաբաշխական մամլիչը:

Մեխանիկայի «ոսկե կանոնը» և ջրաբաշխական մամլիչը: Կորուստ ճանապարհի մեջ

images (12) - Copy.png

Ջրաբաշխական մամլիչում չենք կարող շահել աշխատանքի մեջ: Իրոք, երբ փոքր մխոցը F1 ուժի ազդեցության տակ h1-ով տեղափոխվում է ներքև, ձախ գլանում հեղուկի ծավալը փոքրանում է S1h1-ով ,  իսկ աջ գլանում՝ մեծանում S2h2-ով:

Քանի որ հեղուկն իր ծավալը չի փոխում (փոխում է մի այն ձևը), ապա՝ S1h1=S2h2

Ուրեմն, քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ:

Оставить комментарий