
1.Ո՞ր ուժն ՝ կոչվում Արքիմեդի ուժ:
Հեղուկի կողմից մարմնի վրա ազդող բոլոր ուժերը փոխարինենք մի ուժով, որը մարմնի վրա նույն ազդեցությունն է գործում, ինչ որ այդ ուժերը միասին վերցրած։ Քանի որ այդ ուժն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, այն անվանում են դուրս հրող ուժ։ Այդ ուժն այլ կերպ անվանում են արքիմեդյան ուժ:
2.Ինչպե՞ս է ուղղված Արքիմեդյան ուժը:
Ճնշման գերակշիռ ուժերն ազդում են ներքևից վերև։ Հենց դա էլ ստիպում է որոշ մարմինների ջրից դուրս լողալ։
Արքիմեդյան (դուրս հրող) ուժը մարմնի վրա ազդում է ոչ միայն ջրում, այլև կամայական այլ հեղուկում, քանի որ հիդրոստատիկ ճնշումն առկա է բոլոր հեղուկներում և տարբեր խորություններում տարբեր արժեքներ ունի։
3.Ինչու՞ շունը ջրում հեշտությամբ դուրս է քաշում խեղդվող մարդուն, սակայն հանելով ափ, չի կարողանում մարդուն տեղից շարժել:
Քանի որ այդ ուժն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, այսինքն ջրի մեջ դուրս է հրում մարդուն, այդ դեպքում դուրս հրող ուժի շնորհիվ շան համար ավելի հեշտ է ջրի մեջ դուրս քաշել մարդուն։
4. Ինչպես կարելի է համոզվել, որ հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա հեղուկն ազդում է դուրս մղող ուժով:
Հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ազդող դուրս հրող ուժը հավասար է այդ մարմնի կողմից արտամղված հեղուկի կշռին։
Այս օրենքը հայտնաբերել է Արքիմեդը և այդ պատճառով այն կոչվում է Արքիմեդի օրենք։
Հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ազդող դուրս հրող ուժը հավասար է այդ մարմնի կողմից արտամղված հեղուկի կշռին։
5.Նկարագրեք փորձ, որն ապացուոցում է արքիմեդյան ուժի գոյությունը գազերում:


6.Որն է հեղուկում արքիմեդյան ուժի աաջացման պատճառը:
Արքիմեդյան ուժն առաջանում է հեղուկի և մարմնի փոխազդեցության հետևանքով։
7.Ինչ մեծություններից է կախված Արքիմեդյան ուժը:
Այդ ծավալը հավասար է մարմնի այն մասի ծավալին, որը խորասուզված է հեղուկի մեջ։
Եթե մարմինը հեղուկի մեջ խորասուզված է ամբողջովին, ապա արտամղված հեղուկի ծավալը համընկնում է մարմնի ամբողջ V ծավալին։
Արքիմեդյան ուժը կախված է մարմնի ծավալից։
8.Ձևակերպել Արքիմեդի օրենքը:
Հեղուկն իր մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժով, որը հավասար է մարմնի արտամղած հեղուկի կշռին։
9.Նկարագրեք փորձ, որով կարելի է ստուգել Արքիմեդի օրենքը:
Որևէ հեղուկի մեջ այս կամ այն մարմնի վրա ազդող արքիմեդյան ուժը որոշելու համար անհրաժեշտ է հետևյալը. այդ մարմինը նախ՝ կշռել օդում, ապա՝ հեղուկում, և հաշվել ստացված արժեքների տարբերությունը։ Այդ տարբերությունն էլ հենց կլինի արքիմեդյան ուժը :

(1) զսպանակից կախենք (2) փոքր դույլը, դրանից կախենք գլանաձև (3) մարմինը (տե՛ս նկար)։ Հենարանի վրա նշելով ցուցիչ սլաքի դիրքը ( ա)՝ գլանաձև մարմինը մտցնենք հեղուկով լցված անոթի մեջ, որում հեղուկի մակարդակը հասնում է ջրթափ փողրակին ( բ)։ Հեղուկի մի մասը, որի ծավալը հավասար է գլանաձև մարմնի ծավալին, անոթից կթափվի բաժակի մեջ ( բ)։
Միևնույն ժամանակ գլանաձև մարմնի կշիռը հեղուկի մեջ կպակասի, և զսպանակին ամրացված ցուցիչ սլաքը վեր կբարձրանա։ Պարզենք, կապվա ՞ծ է արդյոք սլաքի նոր ցուցմունքը, այսինքն մարմնի կշիռը հեղուկում արտամղած ջրի քանակի հետ։ Պարզելու համար լցնենք բաժակի ջուրը դույլի մեջ (գ)։ Կտեսնենք, որ ցուցիչ սլաքը վերադառնում է իր նախկին դիրքին (գ)։
Դա նշանակում է, որ մարմնի արտամղած ջրի քանակը կշռում է ճիշտ այնքան, որքան իր կշռից կորցնում է հեղուկի մեջ սուզված մարմինը։