Рубрика: Без рубрики, Գրականություն

Վիլյամ Սարոյան-Գողացած հեծանիվը 

Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:

 Այք Ջորջը դուրս եկավ կինոթատրոնի շենքից, այդ կինոնկարի եռանդուն, խիզախ ու հաջողակ տղան արդեն ինքն էր: Եվ քանի որ ինքն արդեն ուրիշ էր և իր արարքը ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա վերցրեց հեծանվակայանում սպասող բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի աչքի առաջ նստեց ու սլացավ:

Ոչ, ես չեմ արդարացնում այս արարքը, քանի որ այն համարվում է գողություն և չի կարելի վերցնել մի բան, որը քոնը չէ։

Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծիր այդ հանգամանքը:

Հոկտեմբերին նա արդեն մոռացել էր, թե հեծանիվն ինչպես է իր ձեռքն ընկել: Նոյեմբերին, մեկի հետ չափ մտած սուրալիս, հեծանիվի շղթան տեղից թռավ: Առջևի անվագոտին ջարդվեց, անիվի ճաղը ծռվեց: Նոր գոտին տղայի վրա մեկ ու քառորդ դոլար նստեց, նոր ճաղի համար վճարեց մեկ դոլար, հիսուն սենթ էլ՝ աշխատանքի գինը:

Ես կարծում եմ , որ պարզ երևում է , որ նա արդեն մոռացել էր, թե ինչպես էր այդ հեծանիվն ընկել իր ձեռքը և նրա դրա վերանորոգման համար իր գրպանից գումար էր ծախսում։

Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորիր): Իրավունք ունե՞ր զայրանալու:

Տարբերություն չկար երկու գողոթյունների միջև, որովհետև դա նույն արարքն էր, սակայն այս ժամանակ Այքը զգաց, թե ինչ բան էր գողացված ապրանիքի տեր լինելը և ինչ էր զգում այդ պահին այն մարդը ումից նա գողացել էր այդ հեծանիվը։

Оставить комментарий