Рубрика: Без рубрики, Գրականություն

Երկու խոշոր չարիք

1)Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսքը:

մտավոր հոգնածությունը և նյարդայնություն

2)Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները:
կրոնի կռիվը, սոցիալական վարդապետությունների տարածումը, կապիտալիզմի և պրոլետարիատի զարգացումը, կյանքի կենցաղային կռիվը, գոյության կռիվը, տեխնիկական գիտությունների զարգացումը, պատերազմները և այլն։

Ժամանակակից սերունդը ունի մտավոր հոգնածության խնդիրը, որը առաջանում է համակարգիչներից, որոնք ոչ թե օգնում, այլ խանգարում են:


3)Աղայանը, ի՞նչ զորեղ դարմաններ է առաջարկում այդ երկու խոշոր չարիքների հաղթահարման համար:

Առաջարկում է նոր դպրոց, ավելի արդար և խելացի կազմակերպված սոցիալական կյանք։

4)Համեմատիր ներկա ժամանակների հետ, փորձիր առանձնացնել երկու խոշոր չարիք և տալ լուծումներ:

Ես համամիտ եմ նոր համակարգչային ուսուցման հետ, կողմնակից եմ նորարարությունը, բայց հասկանում եմ, որ գրիչն ու տետրը անհրաժեշտ են աշակերտին ` տառերը չմոռանալու համար, մտավոր հոգնածություն չունենալու համար։

Рубрика: Без рубрики, կենսաբանություն

Կլոր և օղակաձև որդեր

1.Նկարագրել կլոր,ողակաձև որդերի կառուցվածքը:

 Մարմինը թելանման է կամ իլիկաձև (80—85 մկմ) է երկկողմանի համաչափ, չհատվածավորված, ընդլայնական կտրվածքը կլոր է (այստեղից էլ՝ անվանումը)։ Պատված է հարթ կամ օղակաձև, ամուր կուտիկուլայով, որի տակ տեղադրված է հիպոդերմը։

2.Նկարագրել ինչպես  է բազմանում սրա տուտը:

Սովորաբար բաժանասեռ են։ Բազմանում են ձվադրությամբ, որոշ տեսակներ կենդանածին են։

3.Կլոր որդերից ինչ մակաբույծ տեսակ գիտեք և ինչ վնաս են նրանք առաջացնում:

Տափակ որդերն ընդգրկում են մակաբույծ որդերի 2 դաս՝ ծծող որդեր և երիզորդեր կամ ժապավենաձև որդեր։ Մարդու մակաբույծ ծծող որդերից հաճախ հանդիպում են օպիսթորխիսները, ֆասցիոլաները և այլն, երիզորդերից՝ եզան, խոզի և թզուկ երիզորդերը, էխինոկոկի ու ալվեոկոկի թրթուրները և այլն։

4.Ներկայացնել օղակաձև որդերի ընդհանուր բնութագիրը:

Նրանց մարմինը կազմված է միմյանց նման օղակաձև հատվածներից, որտեղից էլ ստացել են օղակավոր որդեր անվանումը։Մարմնի արտաքին հատվածավորությունը համապատասխանում է ներքին հատվածավորությանը։ Օղակավոր որդերն ունեն արյունատար համակարգ և ավելի կատարյալ նյարդային, զգայական, մարսողականև արտաթորության համակարգերը։

5.Գրել ինչպես են բազմանում անձրևորդերը:

Երկսեռ է, բազմանում է կոկոնի առաջացմամբ, որի ներսում ձվաբջիջը բեղմնավորվում է։