Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր։
Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել:Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը ղեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։
Սխալկամոչտեղինգործածվածբառերըգտի՛րևփոխարինի՛րհարմարհոմանիշով:
Նրան աշխատանքից հեռացրեցին, որովհետև անպատասխանատու էր ու ցրված: Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր երանգները կան: Ծանոթիս այդպես էլ չգտա թավ բազմության մեջ: Ընկերները երկու օր առաջ էին վիճել ու հաշտվելու փորձեր էին անում: Շատ խոստումներ տվեց ու գնաց:
Գրի՛ր մեկ բառով։
ա. Սիրում է իր հայրենիքը-հայրենասեր
բ. Միշտ ճշմարիտ է խոսում-ճշմարտախոս
գ. Ինքն իր վրա վստահ է-ինքնավստահ
դ. Սիրում է երաժշտություն-երաժշտասեր
ե. Իր պարտականությունները ճանաչում է-պարտաճանաչ
զ. Ինքն իրեն շատ է հավանում-ինքնահավան
է. Գաղտնիքը պահել գիտե-գաղտնապահ
զ. Նուրբ ճաշակ ունի-նրբաճաշակ
Գտի՛ր ժողովրդախոսակցական լեզվին բնորոշ բառերի գրական նույնանիշները։
Պռոշ-շրթունք, էգուց-վաղը, տկլոր-մերկ, բարիշել-հավել, ջահել-երիտասարդ, պոզ-կոտոշ, սապոն-օճառ, դոշակ-ներքնակ, լղար-նիհար: