Рубрика: մայրենի

Իմ հերոսը

Իմ հերոսը Մեծ Մհերն է: Ես նրան եմ ընտրել, որովհետև ինձ նմանեցնում եմ նրան: Մեծ Մհերը քաջ էր, համառ ու մի փոքր էլ պարզամիտ՚: Նրան անվանում էին Առյուծաձև Մհեր առյուծին հաղթելու համար: Ես նույնպես ամսով առյուծ եմ և շատ կցանկանայի նրա պես սխրագործություններով հայտնի դառնալ, ստանալ Առյուծաձև մականունը և օգտակար լինել մարդկությանը: Իհարկե, մեր օրերում դժվար թե հաղթեմ առյուծի, բայց, կարծում եմ, քաջությունն ու համառությունը միշտ էլ պետք կգան ինձ կյանքում: Չէ՞ որ իզուր չէ ասված ՝ բախտը ժպտում է քաջերին:

Մեծ Մհերը նաև լավ սերունդ է տվել ՝ Սասունցի Դավիթ, Փոքր Մհեր, ովքեր ևս աչքի են ընկել իրենց սխրագործություններով, ազնվությամբ և մարդասիրությամբ: Կարծում եմ, որ եթե կարողանամ ճիշտ և լավ օրինակ ծառայել իմ երեխաներին, ապա կնմանվեմ Առյուծաձև Մհերին:

Իմ հերոսը բոլոր ժամանակների քաջ դյուցազունն է, ով պատրաստ է քաջության հանուն հայրենիքի, ընտանիքի և ժողովրդի:

Оставить комментарий