- Ընդգծված բառերն ու բառակապակցությունները բացատրիր բառարանի օգնությամբ:
Ապարանքի-Փառահեղ տուն, պալատ
Հոգեղեն-Հոգուց բաղկացած, հոգևոր
Աշխարհ տեսած-Կյանք վայելած, մեծ կենսափորձ ունեցող
Շողոքորթելու-շողոքորթություն անել
Մանյակի-Վզին գցելու շղթայաձև կամ օղակաձև զարդ, վզնոց
Ցոլքով-հազվադեպ, անհանձնարարելի
Հրացոլ-Հրեղեն ցոլք արձակող, հրով ցոլացող
Հերկալներ-Երկճյուղ մետաղյա քորոց՝ մազերի սանրվածքն ամրացնելու համար
Տակավին-Դեռևս, դեռ
Պճնված-Զարդարվել, հագնվել, շքվել
Հանդերձներ-Հագուստ, զգեստ
Համբավը- Հռչակ, բարի անուն
Ակնակուռ-Թանկագին քարերով հեռած՝ զարդարած
Պաճուճանքները-Զարդարանքի՝ պերճանքի առարկա
Սլացիկ-Սրընթաց վազող՝ արշավող՝ ընթացող - Գեղեցիկ ասելով ինչ էր հասկանում իշխանը, ճարտարապետը:
Գեղեցիկ ասելով իշխանը հասկանում էր թանկարժեք զարդարանքներ, գեղեցիկ հագուստ և այլն. Իսկ ճարտարապետը գեղեցիկ ասելով հասկանոմ էր մարդու ներքին գեղեցկությունը: - Գրիր, թե քո պատկերացմամբ ինչ է նշանակում գեղեցիկ (ոչ միայն արտաքին). ինչն ես կարևորում, գնահատում, ինչն է քեզ տհաճություն պատճառում, զայրացնում:
Ըստ իս, գեղեցիկ է բնությունը, կենդանիները, մարդկանց լավ վերաբերմունքը միմյանց նկատմամբ, ազնվությունը, աշխատասիրությունը, հանդուրժողականությունը: Ինձ բարկացնում է մարդկանց ցուցամոլությունը, գռեհկությունը, ագահությունը տգիտությունը: