Նախագծի իրականացման ժամանակահատվածը ` փետրվարի 2-11
Նպատակ` գիտելիքների իմացություն տվյալ թեմայի վերաբերյալ
Անցկացման ընթացքը` Սովորողների հետ ուսումնասիրել հետևյալ թեմաները`
Տվե’ք հարաբերական ատոմային զանգվածի սահմանումը։
Ինչ է ցույց տալիս հարաբերական մոլեկուլային զանգվածը։
Նպատակ` Սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և նշված թեմաներով որոշում հարաբերական ատոմային և հարաբերական մոլեկուլային զանգվածի հաշվումը։
ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Համվել 10 քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգվածը և տեղադրել բլոգում։
Առաջադրանք 2
Մեկնաբանել Ar(ֆտոր) = 19 հավասարությունը։
Գրել նյութերի քիմիական բանաձևերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.
ա) կալիումի երկու ատոմ և ծծմբի մեկ ատոմ,
բ) ածխածնի և թթվածնի մեկական ատոմ
գ) չհանգած կիր, որի մոլեկուլը կազմված է 1 ատոմ կալցիումից և մեկ ատոմ թթվածնից։
դ) ծծմբաջրածին , որի մոլոկուլը կազմված է մեկ ատոմ ծծմբից և երկու ատոմ ջրածնից։
Գրել բանաձևերը և հաշվել հարաբերական մոլեկուլային զանգվածները ։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Գտե՛ք ճիշտ պատասխանը՝
Եթե տարրի հարաբերական ատոմային զանգվածը հավասար է 1-ի, ապա այդ տարրի քիմիական նշանն է ։
Հաստատի՛ր կամ հերքի՛ր ստորև բերված պնդումը։
Հարաբերական ատոմայի զանգվածը նշանակվում է Ar-ով։
1)այո
2)ոչ
Ստորև ներկայացված շարքից ընտրել ալյումին տարրի քիմիական նշանը և հարաբերական ատոմային զանգվածը․
1)Ag108
2)Al173)As33|
4)Al27
Կապար,ծծումբ, սիլիցիում տարրերի քիմիական անվանումներին համապատասխան մուտքագրեք տարրերի քիմիական նշանները և հարաբերական զանգվածները։ Օրինակ՝ Ar (S)=32
Պատասխան՝
Տրված շարքում լրացրու՛ բաց թողածը։
Կատարել վարժությունն ըստ հետևյալ օրինակի․
Ալյումին——>Alumunium——>27զ․ա․մ
Բարիում———> ——> զ․ա․մ
Երկաթ
ՆատրիումԿալցիում