Рубрика: Բնագիտություն

ՄԹՆՈԼՈՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի համար:

Մթնոլորտը oգնում է մարդկանց շնչել,երկրին մարդաբնակ լինել, այն պաշտպանում է երկնաքարերից և ուլտրամանուշակագույն ճառագայթումից:

  • Որո՞նք են մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրները:

Մթնոլորտի աղտոտման հիմնական աղբյուրները լինում են բնական, օրինակ՝ հրաբուխները, հրդեհները, փոթորիկները, և մարդածին, օրինակ՝ արդյունաբերությունը, տարատեսակ տնտեսությունները, տրանսպորտային միջոցները:

  • Ի՞նչ նյութերով է աղտոտված մթնոլորտը:

Ածխաթթու գազով, քիմիական նյութերով, թունաքիմիկատներով և տարբեր գազերով:

  • Մթնոլորտի անաղարտության պահպանման ի՞նչ ուղիներ գիտեք:
  1. Չաղտոտել
  2. Օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ
  3. Պահպանել և շատացնել կանաչ գոտիները
  • Աղտոտված մթնոլորտն ի՞նչ հիվանդություններ կարող է առաջացնել։

Շնչառական հիվանդություններ, քաղցկեղ, նյարդային համակարգի խանգարումներ, մաշկային խնդիրներ և այլն:

  • Ձեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող ի՞նչ աղբյուրներ գիտեք:
  1. Ավտոմոբիլների շարժիչներից արտանետված թունավոր գազերը
  2. Ավանդական էներգիայի օգտագործումը
  3. Շինությունների ավելացումը կանաչ գոտու հաշվին: