
Ջրային ռեսուրսներ, ջուրն առկա է երկրագնդի բոլոր թաղանթներում։ Այն կենդանի նյութի կարևորագույն բաղադրիչն է, առանց որի կյանքն անհնար է։ Ջուրը երկրագնդի վրա գոյացնում է, նաև առանձին թաղանթ‘ ջրոլորտ, որն աշխարհագրական թաղանթի անհրաժեշտ բաղադրիչն է։ Ջուրը միաժամանակ կարևորագույն բնական ռեսուրս է և լայն կիրառություն ունի մարդկանց կենցաղում և տնտեսության բոլոր ճյուղերում։
Ջրային ռեսուրսների միջավայրաստեղծ նշանակությունը
Գիտնականները հաշվել են երկրագնդի ոչ միայն ջրային պաշարները, այլև ջրային հաշվեկշիռը։ Երկրագնդի ջրային հաշվեկշիռը մթնոլորտային տեղումների տարեկան գումարի և ցամաքի ու ջրային մակերեսներից գոլորշացած ջրի քանակի հարաբերություն է։ Եթե երկրագնդի վրա թափվող ջրի քանակը հավասարաչափ բաշխենք դրա մակերեսի վրա, ապա կստացվի 1020 մմ հաստության մի շերտ։ Ջրի այդ քանակությունն էլ ամեն տարի գոլորշանում է և մթնոլորտային տեղումների ձևով կրկին թափվում ցած։ Դա երկրագնդի ջրային հաշվեկշռի միջինացված ցուցանիշ է։ Եվ ահա, ջրային հաշվեկշիռը ջերմային հաշվեկշռի հետ միասին պայմանավորում են երկրագնդի վրա բնական լանդշաֆտների բազմազանությունը։ Մի դեպքում գոյանում են ճահիճներ, մի այլ դեպքում‘ անապատներ, տափաստաններ, անտառներ և այլն։ Ջրային ռեսուրսների էկոլոգիական նշանակությունը ցայտուն ձևով արտահայտվում է կենսոլորտում, որտեղ կյանքի գոյությունը պայմանավորված է ջրի առկայությամբ։ Բավական է հիշել, որ կենդանի օրգանիզմների կշռի 2/3-ը ջուր է։ Ջուրն այն միակ նյութն է, որի անմիջական մասնակցությամբ լուծվում են սննդանյութերը։

Ջուրն ամենուրեք կենդանություն է պարգևում:
Ջրի շրջապտույտը բնության մեջH2O Ջուրն անհոտ, անհամ, անգույն, հաստ շերտում կանաչաերկնագույն երանգով թափանցիկ հեղուկ է: Գազային ջուրը կոչվում է գոլորշի, իսկ պինդը՝ սառույց:Ջուրը Երկրի վրա ամենատարածված և ամենաշարժուն նյութերից է: Ջրի գոյության տարբեր ձևերը՝ մառախուղը, անձրևը, եղյամը, ձյունը, կարկուտը, սառույցը, պայմանավորված են օդերևութաբանական պայմաններով:Մարդկության զարգացման սկզբնական շրջանում ջուրն օգտագործվել է խմելու և կենցաղային կարիքների, ավելի ուշ՝ ոռոգման, նավագնացության, ձկնորսության համար:Տարածվածության և կենսական անհրաժեշտության պատճառով ջուրը միշտ համարվել է կյանքի գոյության սկզբնաղբյուր: Հին հույն փիլիսոփա Արիստոտելն այն դասել է բնության 4 հիմնական տարրերի (կրակ, օդ, հող, ջուր) շարքը: Հին ժամանակներում ջուրը եղել է նաև պաշտամունքի առարկա, և ջրի աստծուն զոհեր են մատուցվել: Հայկական լեռնաշխարհում ջրանցքների ակունքներում կանգնեցնում էին քարակերտ «վիշապներ», որոնք պետք է կենարար ջրանցքը պահպանեին չար աչքից: