Рубрика: Բնագիտություն

Ջրային պաշարներ

Փաստ». ՀՀ-ում խմելու ջուրը կարող է ճոխություն դառնալ. ջրային պաշարները  կկրճատվեն 20-25 տոկոսով

Ջրային ռեսուրսներ, ջուրն առկա է երկրագնդի բոլոր թաղանթներում։ Այն կենդանի նյութի կարևորագույն բաղադրիչն է, առանց որի կյանքն անհնար է։ Ջուրը երկրագնդի վրա գոյացնում է, նաև առանձին թաղանթ‘ ջրոլորտ, որն աշխարհագրական թաղանթի անհրաժեշտ բաղադրիչն է։ Ջուրը միաժամանակ կարևորագույն բնական ռեսուրս է և լայն կիրառություն ունի մարդկանց կենցաղում և տնտեսության բոլոր ճյուղերում։

Ջրային ռեսուրսների միջավայրաստեղծ նշանակությունը
Գիտնականները հաշվել են երկրագնդի ոչ միայն ջրային պաշարները, այլև ջրային հաշվեկշիռը։ Երկրագնդի ջրային հաշվեկշիռը մթնոլորտային տեղումների տարեկան գումարի և ցամաքի ու ջրային մակերեսներից գոլորշացած ջրի քանակի հարաբերություն է։ Եթե երկրագնդի վրա թափվող ջրի քանակը հավասարաչափ բաշխենք դրա մակերեսի վրա, ապա կստացվի 1020 մմ հաստության մի շերտ։ Ջրի այդ քանակությունն էլ ամեն տարի գոլորշանում է և մթնոլորտային տեղումների ձևով կրկին թափվում ցած։ Դա երկրագնդի ջրային հաշվեկշռի միջինացված ցուցանիշ է։ Եվ ահա, ջրային հաշվեկշիռը ջերմային հաշվեկշռի հետ միասին պայմանավորում են երկրագնդի վրա բնական լանդշաֆտների բազմազանությունը։ Մի դեպքում գոյանում են ճահիճներ, մի այլ դեպքում‘ անապատներ, տափաստաններ, անտառներ և այլն։ Ջրային ռեսուրսների էկոլոգիական նշանակությունը ցայտուն ձևով արտահայտվում է կենսոլորտում, որտեղ կյանքի գոյությունը պայմանավորված է ջրի առկայությամբ։ Բավական է հիշել, որ կենդանի օրգանիզմների կշռի 2/3-ը ջուր է։ Ջուրն այն միակ նյութն է, որի անմիջական մասնակցությամբ լուծվում են սննդանյութերը։

Оставить комментарий