Рубрика: հայոց լեզու 7

Շարադրութուն

Իմ ուսուցիչը իմ մայրիկն է, նա ինձ ծնված օրվանից խնամում է, սովորեցնում է ճիշտ ապրել, օգնում է ցանկացած հարցով, խրատներ է տալիս: Մայրիկս ինձ միշտ սովորեցնում է վարքի կանոնները, ուղղորդում է դժվար դրվագներում, միշտ ստիպում է ավելի շատ աշխատել և կատարելագործվել: Նա շատ է սիրում սովորել և միշտ հորդորում է ինձ հետևել իր օրինակին, և ընթերցանությունը դարձնել հոբբի: Երբեմն մեր տեսակետները որոշ հարցերում կարող են տարբերվել, սակայն դա չի խանգարում մեզ սիրել և հարգել իրար: Ես կցանկանայի ավելի շատ ժամանակ անցկացնել ծնողներիս հետ, քանի որ միշտ սովորելու բան ունեմ նրանցից:

Оставить комментарий