Рубрика: հայոց լեզու 7, Գրականություն

Ուսուցչի օրը

  • Բացատրիր ,, հոգում կրակ ունենալ,, արտահայտությունը
    Հավատք ունենալ:
  • ,,Աշխարհը  խավարի մեջ կընկղմվի,, — այսինքն՝ ինչ կլինի …
    Այսինքն՝ աշխարհը գոյություն չի ունենա:
  • Տեքստում գտիր վարժապետ, օջախ, անախորժ, բորբոքվել, վաղօրոք, խարդախ, շիջանել, սուզվել բառերի հոմանիշները
    Վարժապետ-ուսուցիչ
    Օջախ-խարույք
    Անախորժ-անդուր,տհաճ
    Բորբոքվել-թեժանալ
    Վաղօրոք-նախապես
    Խարդախ-կեղծ
    Շիջանել-հանգցնել
    Սուզվել-կընկղմվի
  • ինչ է հոգևոր ուղին և ինչպես ես այն անցնում դու (ստեղծագործական աշխատանք):
    Ինձ համար հոգևոր ուղին կրթությունն ու ինքնակրթություն է: Կրթվելով մարդը սկսում է ճանաչել ինքն իրեն և իրեն շրջապատող աշխարհը: Երբ մարդը սկսում է ինքն իրեն ավելի լավ ճանաչել, նա սկսում է արժևորել իր ուժեղ և թույլ կողմերը, կարողանում է դիմակայել կյանքի դժվարություններին և կարևորում է հոգևոր բարիքները: ճանաչելով մեզ շրջապատող աշխարհը՝ մենք ավելի լավ ենք հասկանում բնության երևույթները և սկսում ենք գնահատել ամեն մի չնչին բանը մեր կյանքում:
    Այսպիսով, կրթվելով մարդը սկսում է հոգևորը վերադասել նյութականից:
    Ես փորձում եմ ինքնակրթվել ավելի ժամանակակից մեթոդներով, օրինակ՝ սիրում եմ դիտել գիտական հաղորդումներ տարբեր երևույթների մասին և ընդլայնել իմ աշխարհի ընկալումը:

Оставить комментарий