Բացատրե՛ք «ատոմ» բառի իմաստը եւ տվե՛ք նրա սահմանումը: Ատոմը դա նյութի ամենափոքր մասնիկն է:
Պատկերացրե՛ք, որ ձեր ձեռքին կախարդական փայտիկ է, եւ դուք փոխարկում եք ա) քարը՝ ավազի, բ) թթվածինը՝ օզոնի, գ) սառույցը` գոլորշու: Ո՞ր դեպքում եք դուք քիմիական փոխարկում կատարել:
Հետեւյալ նյութերից որո՞նք են պարզ` ջուր, օզոն, պղինձ, թթվածին, ազոտ:
Լրացրե՛ք բաց թողած բառը. «Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակ է»:
Ո՞ր պնդումն է վերաբերում 1. պարզ նյութին, 2. բարդ նյութին. ա) ջուրը կազմված է ջրածնի եւ թթվածնի ատոմներից, Բարդ նութերից բ) մեխը պատրաստված է երկաթից, Պարզ նյութից գ) ածխաթթու գազը կազմված է ածխածնի եւ թթվածնի ատոմներից, Բարդ նյութերից դ) մատիտի գրաֆիտը կազմված է ածխածնի ատոմներից, Պարզ նյութից