1.Որ երևույթն է կոչվում դեֆորմացիա:
Դեֆորմացիա արտաքին ուժերի ազդեցությամբ մարմնի ձևի կամ չափերի փոփոխություն։
2.Բերել դեֆորմացիայի օրինակներ:
Օրինակ՝ երբ երկաթը հալում է․
3.Որ դեֆորմացիան է կոչվում առաձգական, որը՝ պլաստիկ: Բերել օրինակներ:
Այն դեֆորմացիան, որի դեպքում արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը վերականգնում է իր ձևն ու չափերը, կոչվում է առաձգական, հակառակ դեպքում` ոչ առաձգական կամ պլաստիկ
4. Որ ուժն են անվանում առաձգականության ուժ և ինչպես է այն ուղղված:
Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ: Ոչ բոլոր դեֆորմացիաների դեպքում է առաջանում առաձգականության ուժ:
5. Ձևակերպել Հուկի օրենքը և գրել բանաձևը:
Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացայի չափին
6.Ինչից է կախված զսպանակի կոշտությունը:
K գործակիցը կոչվում է կոշտություն և նա կախված է զսպանակի ձևից, չափերից, նյութի տեսակից և պատրաստման եղանակից։ Տվյալ զսպանակի համար այն հաստատուն մեծություն է։
7.Ինչ միավորով է արտահայտվում կոշտությունը ՄՀ-ում:
1 Ն/մ
8. Ինչ եղանակով կարելի է չափել ուժը: Դրանցից որն է առավել կիրառելի:
Ուժ չափելու համար կան երկու եղանակներ՝ Ա) չափելով նրա ազդեցությանբ դեֆորմացիայի մեծությունը, Բ) չափելով նրա ազդեցությամբ մարմնի արագության փոփոխությունը:
9. Ինչ կառուցվածք ունի պարզագույն ուժաչափը:
Պարզագույն ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի ստորին ծայրը վերջանում է կեռիկով։ Զսպանակին ամրացված է ցուցիչ։ Երբ զսպանակի կեռիկի վրա ուժ է ազդում, այն սահմանում է ուժաչափի հենքին ամրացված սանդղակի վրայով և ցույց է տալիս ուժի համապատասխան արժեքը։ Չափվան ժամանակ զսպանակը ենթարկվում է միայն առաձգական դեֆորմացիայի, ուստի ուժի ազդեցությունը դադարելուց հետո ցուցիչը վերադառնում է սկզբնական դիրքին։
10. Որ օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը:
Ուժաչափի աշխատանքը հիմնված է Հուկի օրենքին։
11.Ուժաչափի ինչ տեսակներ գիտեք:
Պարզագույն ուժաչափ, քարշային ուժաչափ
13. Ինչն են անվանում մարմնի կշիռ:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
14. Ինչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:
15. Ինչպես է ուղղված մարմնի կշիռը, և որտեղ է այն կիրառված:
16. Ինչ բանաձևով է որոշվում:մարմնի կշիռը:
P=mg
17. Նշեք մարմնի կշիռի և ծանրության ուժի տարբերությունը:
Մարմնի կշիռը՝ առաձգականության ուժ է, որն ազդում է հենարանի կամ կախոցի վրա, իսկ ծանրության ուժը՝ գրավիտացիոն ուժ է, որն ազդում է մարմնի վրա:
18. Նշեք մարմնի զանգվածի և կշռի տարբերությունը:
Կշիռ՝ զանգված, հասկացությունը կենցաղում անմիջականորեն կապվում է նյութի քանակի հետ: Ի տարբերություն կենցաղի` կշիռ հասկացությունը ֆիզիկայում ոչ թե նյութի քանակի բնութագիր է, այլ մարմինների փոխազդեցության չափ, այսինքն՝ ուժ: