Рубрика: Без рубрики

Մայր Բնությունը

Մայր Բնությունը ստիպված էր նստել տանը և տանից աշխատել: Նա ամեն առավոտ բացում էր համակարգիչը և հրահանգներ տալիս իր աղախիններին: Վերցնում էր մկնիկը, մտնում «Paint’ ծրագիր և նկարում արև ու ջինջ երկինք, և դրսում լույսը բացվում էր: Գարուն է: Մայր Բնությունը նկարել էր խոտեր, ծաղկած ծառեր ու զանազան ծաղիկներ: Կեսօրին, երբ Մայր Բնության տրամադրությունը ընկնում էր, նա նորից բացում էր համակարգիչը և անձրև նկարում: Դրսում անձրև էր գալիս: Երեկոյան էկրանը ներկում էր մուգ գույնով, և դրսում մթնում էր, որից հետո երկնքում հայտնվում էր լուսինը: Այսպես ամեն օր հետևում էր, որպեսզի օրը ժամանակին բացվի և ժամանակին ավարտվի: Թախծում էր Մայր Բնությունը, քանի որ կարոտել էր Երկիր Մոլորակին:

Рубрика: մայրենի

Եղեգնուհի

Մաս 1

Թե ինչպես թագավորը գտավ հարսնացուին:

Մի թագավոր էր ապրում աշխարհում։ Մի օր թագավորը որոշեց որդուն ամուսնացնել։ Որդին չէր ուզում ամուսնանալ։ Նա ուզում էր հորից ու մորից չծնված կին:  Թագավորը որոշում է գտնել հարսնացուին: Գնում է փնտրելու: Անտառում նա հանդիպում է մի ծերունու : Ծերունին թագավորին խորհուրդ է տալիս: Թագավորը կտրում է ամենասիրուն եղեգը: Նա եղեգը դնում է ջրի մեջ: Եղեգը անմիջապես մի աղջիկ է դառնում: Թագավորը գնում է շոր բերելու:

Անծանոթ բառեր՝

Եղեգնուտ— Եղեգով պատված տեղ,

աներևույթ- Չերևացող,

անմատչելի- Որին չի կարելի տիրել: