Մայր Բնությունը ստիպված էր նստել տանը և տանից աշխատել: Նա ամեն առավոտ բացում էր համակարգիչը և հրահանգներ տալիս իր աղախիններին: Վերցնում էր մկնիկը, մտնում «Paint’ ծրագիր և նկարում արև ու ջինջ երկինք, և դրսում լույսը բացվում էր: Գարուն է: Մայր Բնությունը նկարել էր խոտեր, ծաղկած ծառեր ու զանազան ծաղիկներ: Կեսօրին, երբ Մայր Բնության տրամադրությունը ընկնում էր, նա նորից բացում էր համակարգիչը և անձրև նկարում: Դրսում անձրև էր գալիս: Երեկոյան էկրանը ներկում էր մուգ գույնով, և դրսում մթնում էր, որից հետո երկնքում հայտնվում էր լուսինը: Այսպես ամեն օր հետևում էր, որպեսզի օրը ժամանակին բացվի և ժամանակին ավարտվի: Թախծում էր Մայր Բնությունը, քանի որ կարոտել էր Երկիր Մոլորակին: