Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկայի Ֆլեշմոբ

1. Արմենը Գուրգենից 400 դրամ ավելի ուներ: Նա իր և Գուրգենի համար 150 դրամանոց մեկական պաղպաղակ գնեց: Արմենի մոտ մնացած փողը քանի՞ դրամով էր ավելի Գուրգենի մոտ եղած փողից:

100 դրամով ավել:

2. Արմենը Գուրգենից 400 դրամ ավելի ուներ: Արմենը 300 դրամ տվեց Գուրգենին: Տղաներից ո՞վ և քանի՞ դրամով շատ փող ունեցավ:

Գուրգենը 200 դրամով ավել Արմենից:

3. Եռանիշ թիվը վեջանում է 3 թվանշանով: Եթե այդ թվանշանը տեղափոխենք թվի սկիզբը, ստացված թիվը 1-ով մեծ կլինի սկզբնական թվի եռապատիկից: Ո՞րն էր սկզբնական թիվը:

Սկզբնական թիվը 103-է:

4. Քառանիշ թվի թվանշանների գումարը 17 է: Ո՞րն է այս պայմաններին բավարարող ամենափոքր թիվը:

Ամենափոքր հազարյակի նիշը 1-է: Տվյալ քառանիշ թվում ամենա փոքր հարյուրյակի նիշը 0-է: Հաջորդ քայլով որպես առավելագույն հնարավոր նիշ ընտրում ենք 9-ը, որպեսզի տասնյակի նիշը տվյալ քառանիշ թվում ստացվի ամենափոքր հնարավորը: Արդյունքում քառանիշ թիվը ստացվեց՝ 1079 (1+0+7+9=17)

5. Աղյուսակի վանդակներում բնական թվեր են գրված: Սահակը և Արամը չորսական թիվ ջնջեցին: Պարզվեց, որ Սահակի ջնջած թվերի գումարը երեք անգամ մեծ է Արամի ջնջած թվերի գումարից: Ո՞ր թիվը մնաց չջնջված:

Подпись отсутствует

Քանի որ Արամի ջնջած թվերը Սահակի ջնջած թվերից փոքր էն 3 անգամով՝ ենթադրեցինք որպես Արամի ջնջած թվեր ընտրել ամենափոքր թվերը՝ 4+5+7+8=24: Որպեսզի ստանանք Սահակի թիվը՝ պետք է 24*3=72: Այստեղից պարզ է դառնում, որ Սահակը ջնջել է՝ 24+23+13+12=72 թվերը: Պատասխան՝ ջնջված մնացել է 14 թիվը:

6. Ուղղի վրա մի քանի կետ նշեցին: Հետո յուրաքանչյուր երկու հարևան կետերի միջև մի կետ նշեցին: Նման գործողություն արեցին ևս երեք անգամ: Արդյունքում ուղղի վրա եղավ նշված 65 կետ: Սկզբում քանի՞ կետ էին նշել ուղղի վրա:

Պատ.՝5:

7. Գտեք ամենափոքր բաղադրյալ թիվը, որը չի բաժանվում մինչ 10 եղած ոչ մի բնական թվի:

11*13=143

8. Լուծեք թվային ռեբուսը և գրեք երկրորդ արտադրիչը

 x95
  53
+285
475
5035

9. Գրված են թվեր որոշակի օչինափությամբ՝ 12, 31, 23, 12, 51, — : Գրեք հաջորդ երկնիշ թիվը:

25-ը

10. Ձին Ճանապարհի կեսը գնաց առանց բեռի՝ ամեն ժամում անցնելով 12 կմ։ Մնացած ճանապարհը նա գնաց բեռով՝ ժամում անցնելով 4 կմ։ Ամեն ժամում քանի՞ կիլոմետր պետք է անցնի ձին, որպեսզի ամբողջ ճանապարհը անցնի նույն ժամանակամիջոցում։

Պատ.՝6կմ/ժ: