Рубрика: մայրենի

Ձին տանիքի վրա

Ես ձիով ճանապարհվեցի դեպի Ռուսաստան։

Ձմեռ էր, ձյուն էր գալիս։

Ձին հոգնեց և սկսեց սայթաքել։ Քունս տանում էր։ Քիչ էր մնում հոգնածությունից ձիուց վար ընկնեմ։ Բայց իզուր էի գիշերելու տեղ փնտրում, ճանապարհին ոչ մի գյուղ չպատահեց։

Ի՞նչ անեի։ Ստիպված էի բաց դաշտում գիշերել։

Չորս կողմը ոչ թուփ կար, ոչ ծառ։ Միայն ձյան տակից մի փոքրիկ սյուն էր ցցվել։

Երկար քնեցի, իսկ երբ զարթնեցի, տեսա, որ պառկած եմ ոչ թե դաշտում, այլ մի գյուղում, ավելի ճիշտ՝ մի փոքրիկ քաղաքում, և չորս կողմից շրջապատված եմ տներով։

Ի՞նչ է պատահել։ Ո՞ւր եմ ընկել ես։ Ինչպե?ս կարող էին մի գիշերվա մեջ այսքան տներ բուսել։

Իսկ ձի՞ս ինչ եղավ։

Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչ է պատահել։

Հանկարծ լսեցի ծանոթ խրխնջոց։ Իմ ձիու խրխնջոցն էր։

Իսկ որտե՞ղ է։

Խրխնջոցը վերևից էր լսվում։

Ես բարձրացրի գլուխս Ա ինչ…

Ձիս կախված է զանգակատան տանիքից, կապված է հենց խաչից։ Իսկույն հասկացա, թե ինչ է պատահել։

Երեկ երեկոյան այս քաղաքն իր մարդկանցով ու տներով ծածկված էր ձյունով և միայն խաչի ծայրն էր ցցված մնացել։

Ես չիմացա, որ դա խաչ է, ինձ թվաց, թե մի փոքրիկ սյուն է, որին կապեցի ձիս։ Իսկ գիշերը, երբ քնած եմ եղել, ձնհալն ընկել էր, ձյունը հալվել, և ես աննկատելի իջել եմ գետնին։

Իսկ իմ խեղճ ձին մնացել էր այնտեղ, վերևում, տանիքին։ Խաչից կախված լինելու պատճառով գետնին իջնել չէր կարողացել։

Ի՞նչ անել։

Երկար չմտածելով, ես վերցրի ատրճանակս, նշան բռնեցի, և գնդակը դիպավ ուղիղ սանձին, որովհետև ես հրաշալի հրաձիգ էի։

Սանձը կտրվեց, և ձին արագ ինձ մոտ իջավ։

Ես թռա ձիուս վրա և քամու արագությամբ առաջ սլացա։

  1. բառարանի օգնությամբ բացատրի՛ր հետևյալ բառերը՝ սայթաքել, խրխնջոց, զանգակատուն, ձնհալ, հրաձիգ, սանձ, սլանալ։
  2. սայթաքել-Ոտքը սահել,խրխնջոց-Խրխինջ,զանգակատուն-Զանգաշտարակ,ձնհալ-հալոցքը,հրաձիգ-հրահար,սանձ-կառավարում,սլանալ-սրընթաց վազել:
  3. գտի՛ր հետևյալ բառերի հոմանիշը՝ ճանապարհվել, իզուր, գիշերել, ցցվել, բուսել, տանիք, իսկույն, արագս,սլանալ
  4. ճանապարհվել-ճամփորդել,իզուր-տարապարտ,գիշերել-գիշերօթել,ցցվել-սրանալ,բուսել-ծաղկել,տանիք-տամալ,իսկույն-անհապաղ,արագ-Շուտ,սլանալ-վազել:
  5. նշի՛ր գնդակ բառի մի քանի իմաստ․ այս պատմության մեջ ո՞ր իմաստով է օգտագործված։.
  6. Փոքր գունդ, գնդի ձև ունեցող իր, Բրդի թելից՝ կաշվից՝ ռետինից պատրաստված գնդաձև խաղալիք, Արճիճե փոքրիկ գլանաձև ձուլվածք, որ մտցվում Է դնգացրի կամ ձեռքի հրազենի փամփուշտի մեջ՝ թշնամուն հարվածելու համար, անընդհատ շարժման մեջ եղող մարդ՝ երեխա:
  7. հորինի՛ր ձմեռային անհավանական պատմություն։

Մի անգամ ես ու հայրիկս հունվար ամսին որոշեցինք գնալ ձմեռային ձկնորսության: Հավաքեցինք մեր բոլոր ձկնորսական պարագաները և ճանապարհ ընկանք: Երբ տեղ հասանք, տեսանք, որ լիճն ամբողջությամբ սառած է: Սառույցի մեջ մի մեծ անցք բացեցինք, և կարթը նետեցինք ջրի մեջ: Շատ սպասեցինք թե քիչ՝ չգիտեմ, բայց հանկարծ լողանը սկսեց շարժվել, և մենք հասկացանք, որ մի ինչ-որ խոշոր ձուկ ենք բռնել: Որոշ ժամանակ չարչարվելուց հետո, ես ու հայրս լճից դուրս քաշեցինք Նեսսի հրեշի գլուխը: Մենք զարմանքից քարացել էինք. հրեշը իր մեծ աչքերով մեզ էր նայում: ՄԻ քանի րոպե հրեշին պահելուց հետո մենք որոշեցինք նրան բաց թողնել, որպեսզի նա չդառնա գիտնականների հետազոտության առարկա, այլ հանգիստ ապրի իր կյանքով: Այսպես մենք տուն վերադարձանք ձեռնունայն:

Рубрика: Բնագիտություն

Սեպտեմբերի 14-18

1.Ի՞նչ է ուսումնասիրում բնագիտությունը։

Բնագիտույունը ուսումնասիրում է՝ մեր երկիր աշխարը:

2.Ի՞նչ հատկություններով են օժտված պինդ մարմինները:

Պինտ մարմիները կարող են՝ վառվել,ջարդվել,ծռվել,դեպի մագնիսը ձգվեն՝օրինակ երկաթը:

3. Ի՞նչ հատկություններով են օժտված հեղուկները։

Հեղուկը օժտված է՝ թապվել,թրջել,երկաթը ժանգոտել:

4. Ի՞նչ է հատակագիծը:

Հատակագիծը՝ ինչոր շինության քարտեզ է:

5.Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը։

Համաշխարհային օվկիանոսը դա՝ բոլոր օվկիանոսներն են:

6.Որո՞նք են կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկանիշները։

Կենդանի օրգանիզմներն բնորոշ է՝քայլել, վազել,խմել,ուտելցատկոտել,մեծանալ,մտածել: