Рубрика: Без рубрики

Իմ հերոսը

Տիգրան Վարդանի Պետրոսյան (հունիսի 17, 1929, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] — օգոստոսի 13, 1984, Մոսկվա, ԽՍՀՄ), շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն։ Մականունն էր «Երկաթե Տիգրան»՝ իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար և (Կասպարով 2004։ 7, 16, 62, 80)։ Միջազգային գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու։

Տիգրան Պետրոսյանը ծնվել է Թբիլիսիի սպայի տան բակապան Վարդան Պետրոսյանի հայկական ընտանիքում։ Վաղ հասակում կորցրել է ծնողներին, դաստիարակվել ավագ քրոջ՝ Վարդուշի կողմից։ Գումար է վաստակել բակապանություն անելով։ Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Արչիլ Էբրալիձեի գլխավորությամբ։

Рубрика: մայրենի

Տիգրան մեծ

Տիգրան Մեծի հուշարձան (Երևան, Նոր Նորք) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Ընդհանուր տեղեկություններ
ՀամայնքՆոր Նորք
Գտնվում էՏիգրան Մեծ զբոսայգում
Բարձրություն5 մ
Քանդակագործ(ներ)Լևոն Թոքմաջյան
Ճարտարապետ(ներ)Ռազմիկ Օհանյան
Հիմնադրում2004
Նյութվարդագույն մարմար, գրանիտ
Ներկա վիճակկանգուն

Տիգրան Մեծի դրամներ, Տիգրան Մեծի կողմից հատված դրամներ, որոնց դիմային կողմում պատկերված է Տիգրան Մեծի դիմապատկերը։

Տիգրան Մեծի իշխանության տարիներին ընդլայնվում է հայկական դրամների շրջանառության ոլորտը։ Նրանք ընդունվում են ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին առևտրի միջազգային գործարքներում։ Դրանք թողարկվում էին ինչպես Հայաստանում, այնպես էլ Տիգրանի հզորության տարիներին, Ասորիքում։ Հայաստանում նրա փողերանոցները գործում էին Տիգրանակերտում և Արտաշատում, իսկ Ասորիքում՝ վաճառաշահ Անտիոքում (Օրոնտ գետի վրա) և ավելի հարավ՝ Դամասկոսում։ Իրենց կշռային չափերով, Տիգրան Մեծի դրամները հարազատորեն պահպանում էին ատտիկյան սիստեմի սկզբունքները։ Տարածված էին առավելապես նրա արծաթյա դրախմանոցները (մեկդրամյան) և տետրադրախմանոցները (չորեքդրամյան), իսկ ներքին մանր առ ու ծախի համար՝ պղնձյա մեկ, կես և քառորդ միավորները։

Խանջյան փողոցի վերջում գտնվում է՝ Տիգրան մեծի փողոցը: