Մխիթար Սեբաստացին հաջողությամբ վարել է միաբանության տնտեսական, վարչա-կազմակերպչական, դաստիարակչական-կրթական կյանքը, զբաղվել գիտա-մատենագիտական աշխատաքներով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտությունները, ուղենշել նրանց հետագա գիտական գործունեությունը, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր:
Ըմբռնած էր Մխիթար ընկերական կենաց օգուտները, գիտէր՝ թե միաբանութիւն մը, առանց սիրոյ և սրտերու միութեան, բանդագուշանք մէ. հարկ էր որ իրարու շփուէին մտքերը և բարքերը՝ զիրար սրբագրելու և յղկելու համար, հարկ էր որ խօսքերու և մտածութեանց առնչութիւն մըլլար, որով կապուէին հոգիները:
Այդ ծանր գործը, որ յայտնի է թէ ինչ մեծ ճարտարութիւն և շրջահայեցութիւն, որքան ընդարձակ և լուսաւոր միտք կը պահանջէ, իւր վերայ առաւ Մխիթար, երբ դեռ հազիւ քսանուվեց տարեկան երիտասարդ մէր:
Կը փայլին Մխիթարայ գործերուն մէջ հաւասարապէս արիութիւն և խոհեմութիւն, երկու ամենակարևոր առաքինութիւնք ո և է առաջնորդի մը, որոնք եթէ իրենց սահմանին մէջ չի մնան, կամ՝ ի յանդգնութիւն կը տանին կամ երկչոտութեան մէջ կը ձգեն զմարդ:
Պետք չէ երբէք շփոթել խոնարհութիւնը նուաստութեան հետ: Այդ հոգին ունէր և Մխիթար: Նա, որ չափազանց ներողամիտ էր անձին դէմ եղած հակառակութեանց և թշնամանաց, չէր կրնար հանդուրժէր Աստուծոյ կամ կրօնքին դէմ եղած անարգանաց, ինչպէս նաեւ միաբանութեան հասուցած բարոյական կամ նիւթական վնասուց:
Եւ Մխիթար ամէն ժամանակ և ամենուն հետ նոյն կերպով չէր վարուէր. գիտէր նա, իրեն մանկական պարզութեան և անկեղծութեան հետ, ըլլալ նաեւ խորագէտ և ձեռներէց, որքան թոյլ կու տայ քրիտոնէական հոգին, մանաւանդ երբ գործը խորամանկներու հետ էր, անոնց ծուղակին մէջ չինկնալու և իրեն դիմաց ելած արգելքները վերցնելու համար:
Աբբահայրն անձամբ կը դասախոսէր բարձրագոյն ուսումները, հռետորութիւն, քերթողութիւն, իմաստասիրութիւն, աստուածաբանութիւն, և այլն: Այնպիսի գրաւիչ և յստակ ոչ մը ունէր դասախոսութեան, որ աշակերտաց բոլոր ուշադրութիւնը իրեն կը ձգէր:
Ես մենակ այն գիտեմ այն որ իմ ծնողները աշխատասեր են Մխիթար Սեբաստացիի նմա:Իսկ ես այդքան աշխատասիրություն, համբերություն և այդքան շատ գիտելիք չունեմ Մխիթար Սեբաստացիի նման: Բայց ես հպարտ եմ ուր ես սեբաստացի եմ: