Рубрика: Մաթեմատիկա, Մաթեմատիկա-6

Խնդիրներ

1. Հեքիաթային արկղում կա մեկ կախարդական ընկույզ, յուրաքանչյուր մեկ րոպե անց
նրանում առկա կախարդական ընկույզների քանակը կրկնապատկվում է: Հայտնի է,
որ ամբողջ արկղը կախարդական ընկույզներով լցվում է 136 րոպեում: Որքա՞ն
ժամանակում կլցվի այդպիսի արկղի կեսը, եթե նրանում լիներ երկու կախարդական
ընկույզ:
134

2. Արամը բազմապատկեց 2021-ից մեծ հաջորդ 20 բնական թվերը (2022.2023.2024.
……) և արդյունքից հանեց 2021: Գտնել Արամի ստացած թվի վերջին երեք թվանշաններից բաղկացած թիվը:
947

3. Առաջին և երկրորդ արկղերում միասին կա 44 մանդարին: Երկրորդում և երրորդում
միասին կա 47 մանդարին, երրորդում և առաջինում միասին՝ 45 մանդարին:
Քանի՞մանդարին կա երկրորդ արկղում:
23

4. Արսենի տարիքը 8 անգամ մեծ է Կարենի տարիքից, իսկ Կարենը 28 տարով փոքր է
Արսենից: Կարենի և Գևորգի տարիքների գումարը 14 է: Քանի՞ տարեկան է Գևորգը:
10

Լրացուցիչ առաջադրանքներ

5. Յոթ ֆուտբոլային թիմերի միջև տեղի է ունեցել առաջնություն: Բոլոր թիմերը
խաղացել են բոլորի հետ մեկական խաղ: Հաղթանակի դեպքում տրվել է 3 միավոր,
պարտության դեպքում 0 միավոր, իսկ ոչ-ոքի դեպքում 1 միավոր: Թիմերը մրցաշարի
ավարտին ըստ իրենց հավաքած միավորների դասակարգվել են հետևյալ կերպ՝ 14; 13;
9; 8; 7; 4; 3: Քանի՞ խաղ է ոչ-ոքի ավարտվել:5

6. Շրջանագծի երկայնքով գրված են 9 թվանշաններ, որոնցից ոչ մեկը 0 չէ։ Խաչիկը
սկսելով որևէ թվանշանից ժամսլաքի ուղղությամբ պտտվելով իրար կցագրեց գրված
թվանշանները ու պարզեց, որ ստացված թիվն առանց մնացորդի բաժանվում է 27-ի։
Ապացուցել, որ եթե Խաչիկը սկսեր ցանկացած այլ թվանշանից, ապա ստացված թիվը
կրկին կբաժանվեր 27-ի։

Оставить комментарий