Рубрика: Без рубрики

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

փորձիր գտնել, թե ովքեր են այդ ամպերը

Այդ ամպերը Հովհաննես Թումանյանը և Ղազարոս Աղայանն էին, որովհետև նրանք մոտ ընկերներ էին և իրար հետ խորհրդակցվում էին:

Оставить комментарий