1. Արամը ժամը 9-ին տանից դուրս եկավ և շարժվեց դեպի գրադարան 6կմ/ժ արագությամբ: Հասնելով գրադարան՝ նա անմիջապես հետ վերադարձավ դեպի տուն՝ չփոխելով իր արագությունը: Ժամը 12-ին Արամին դեռ 2կմ կար տուն հասնելուն: Տնից քանի՞ կմ հեռավորության վրա է գտնվում գրադարանը:
Պատ.՝ 20ժ:
2. Բնական թվի երկու թվանշաններ, որոնք գրված են կողք-կողքի, կանվանենք բարեկամ, եթե նրան տեղերը փոխելուց թիվը մեծանում է: Ամենաշատը քանի՞ թվանշան կարող է ունենալ թիվը, եթե նրա բոլոր թվանշաններից միայն մի զույգը բարեկամ չեն:
Պատ.՝ 11:
3. Արամը, Նարեն և Վարդանը գնեցին գիրք: Արամը վճարեց գրքի գնի 60 տոկոսը, Նարեն մնացածի 40 տոկոսը, իսկ Վարդանը մնացած 30 դրամը: Ի՞նչ արժե գիրքը:
Պատ.՝ 125դր:
4. ԱԱԱԱ + ԲԲԲ + ԳԳ + Դ=2030: Գտնել Ա∙Բ∙Գ∙Դ արտադրյալը: (Ա-ն,Բ-ն,Գ-ն,Դ-ն թվանշաններ են):
ԱԱԱԱ=1111
ԲԲԲ=888
ԳԳ=22
Դ=9
1*8*2*9=144
5. Բնական թիվը կազմված է 2021 թվանշաններից, ընդ որում առաջին թվանշանը 2 է, վեջինը՝ 3, իսկ մնացած թվանշանները 9 են: Յուրաքանչյուր քայլում իրար են գումարում առաջին երկու թվանշանները և ստացված գումարը գրում նրանց փոխ
արեն: Քայլերն ավարտվում են, երբ գրատախտակին կմնա մեկ թվանշան: Ո՞րն է այդ թվանշանը:
Պատ.՝ 5: