Рубрика: Без рубрики, Գրականություն

Նախագիծ վագրների մասին

Վագրերը ամենամեծն են կատուների ցեղատեսակից: Գիշերը վագրերը տեսնում են 6 անգամ ավելի լավ մարդկանցից: Սովորական վագրի աչքերի գույնը լինում է դեղին, իսկ ալբինոս վագրինը՝ կապույտ: Վագրերը մռնչում են ոչ թե վախեցնելու համար, այլ խոսելու ուրիշ վագրերի հետ, իսկ որսի ժամանակ նրանք ֆշշում են, ոչ թե մռնչում, որպեսզի չվախեցնեն իրենց զոհին: Երբ որ վագրերը սպանում են իրենց զոհին, արու վագրերը թողնում են, որ առաջինը ուտեն էգերը և ձագերը, իսկ հետո՝ նրանք: Ի տարբերություն վագրերի՝ արու առյուծները առաջինն են ուտում զոհին, իսկ հետո՝ մյուսները: Վագրերի ճակատին կա մի նախշ, որը նման է չինական խորհրդանիշի, որը նշանակում է թագավոր: Վագրերը շատ են սիրում լողանալ ի տարբերություն մյուս կատուների: Ամենամեծ վագրերի տեսակը Սիբիրյան վագրն է. նրա երկարությունը երեք ու կես մետր, իսկ քաշը 300կգ, իսկ ամենափոքր վագրի տեսակը ՝ Սումատրական վագրն է՝ երկարությունը երկու մետր, իսկ քաշը՝ 100կգ: Նորածին վագրերը մեկ շաբաթվա ընթացքում կույր են լինում, որի պաճառով նրանք չեն կարողանում ապրել ինքնուրույն: Որսի ժամանակ, եթե զոհը նկատում է վագրին, ապա վագրը այլևս չի հարձակվում, այդիսկ պարճառով Հնդկաստանի որոշ վայրերում մարդիկ դիմակներ են կրում գլխի հետևում, որպեսզի վագրերը չհարձակվեն:Վագրերը կարողանում են բացել 60 կմ ժամ արագություն կարճ հատվածներում, ինրպես նաև նրանք կարողանում են թռչել 5 մետր բարցրությամբ և 6 մետր երկարությամբ:

Թարգմանած նյութը-https://www.youtube.com/watch?v=JlD8Xt8GNhg

Եզրակացություն-Վագրերը շատ բարի, փափլիկ, ուժեղ, ճկուն կենդանիներ են:

Оставить комментарий