Рубрика: Без рубрики, հայոց լեզու 7, Գրականություն

Առցանց փաթեթ. նոյեմբերի 1-5


Գրաբարի ձեռնարկից
 կարդալ Վարդան Այգեկցու առակներից մեկը, այդ առակին կցված առաջադրանքները կատարել, առակը գրաբար ընթերցմ
ամբ տեսագրել:
Վարդան Այգեկցի

Կտակ վասն գանձի

Իմաստասեր ոմն աղքատ ուներ ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.
-Ով որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի եւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:
Եւ յետ մահուն հօրն,սկսան որդիքն ջանալ մեծու աշխատութեամբ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Հետևյալ բառերը և բառակապակցություննեևը աշխարհաբար դաձրու:

Ասէ-ասում է
Որդիքն-որդիները
Սկսան-սկսեցին
Յայգին-այգում
Մեր-մայր
Զգանձն-գանձը
Սկսաւ-սկսեց
Բազում պտուղ-սատ պտուղներ
Ետ բազում պտուղ-տվեց բազում պտուղները

Աշխարհաբար դաձրու առակը

Մի իմաստասեր աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ և իր մահվան ժամին կանչեց որդիներին և ասաց.
-Որդիներ, իմ հայրերից մնացած բազում գանձեր կան պահված մեր այգում, բայց տեղը ձեզ չեմ ցույց տա:Ով որ աշխատի և խորը փորի, նա կգտնի գանձերը:
Հոր մահվանից հետո որդիները սկսեցին աշխատել մեծ չարչարանքով և դա բազում պտուղներ տվեց և լցրեց նրանց գանձով:

Ինչից է երևում հոր իմաստասեր լինելը:
Հայրը իմաստասեր էր, քանի որ ստիպեց որդիներին աշխատելով հարստանալ:
Մեկ նախադասությամբ գրիր՝ ի՞նչ է ցույց տալիս առակը:
Ով աշխատի՝ նա կուտի:

Оставить комментарий