Անանիա Շիրակացին մեծ ավանդ է ունեցել մաթեմատիկայի զարգացման գործում։ Նա ստեղծել է թվաբանության դասագիրքը, որը բաղկացած էր մի քանի մասերից. գումարման և հանման գործողությունների աղյուսակներից, բազմապատկման և բաժանման գործողությունների աղյուսակներից, {\displaystyle {\frac {6000}{n}}} տեսքի թվերի աղյուսակներից, որտեղ {\displaystyle n}
ընդունում էր հայոց այբուբենի բոլոր տառերի թվային արժեքները, և կլորացվում էր մինչև ամենամոտ ամբողջ թիվը («Վեցհազարյակ»)