Рубрика: Без рубрики, Գրականություն

Աշնանային ընթերցումներ

Աշուն (Համո Սահյան)

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Առաջադրանքներ

Բարդին ինչ տրամադրություն ունի:
Ուրախ, զվարճ:

Կարո՞ղ ես ասել ինչ տարբերություն կա պարապ-սարապ թևը կախ և ուրախ քամիների միջև:
պարապ-սարապ թևը կախ-դա նշանակում էր, որ բարդու վրա անընդատ նստում էր արագիլը և դա հոգնացնում էր բարդուն:
ուրախ քամիների միջև-դա նշանակում էր, որ քամի էր լինում և տերևաթափ էր ստացվում ՝ դա ուրախացնում էր բարդուն:

Ամենաշատ գույները բանաստեղծության ո՞ր քառատողում (տան մեջ) ես տեսնում: Ասածներդ հիմնավորիր մեջբերումներով:
Երկրորդ քառյակում կա սպիտակ, կապույտ,շականակագույն: