Рубрика: Без рубрики, Երկրաչապություն

Կրկնողություն

3) Նկարում AB=AC, <1=<2:

ա) Ապացուցեք, որ ABD և ACD եռանկյունները հավասար են,
AB=AC, BD=CD, DB=DC նշանակում է, որ անկյունները հավասար են:

բ) գտեք BD-ն և AB-ն, եթե AC=15սմ, DC=5սմ:

AB=15սմ, BD=5սմ:

4) ABC եռանկյան պարագիծը 15սմ է: BC կողմը AB կողմից մեծ է 2սմ-ով, իսկ AB կողմը AC կողմից փոքր է 1սմ-ով: Գտեք եռանկյան կողմերը:
A=4սմ, B=5սմ , C=6սմ

Рубрика: Без рубрики, Գրականություն

Աշնանային ընթերցում (2 մաս)

Աշնան երգ (Վահան Տերյան)

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին…
Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…

Առաջադրանքներ

Բացատրիր ցրտահար, հողմավար, ճաճանչ, խոհ, մոլար, մեգ, անուրջ, երկնածին բառերը (կարող ես օգտվել բառարանից):
հողմավար- բախտի կամքին թողնված, դեպքերի քմահաճույքին մատնված:
ճաճանչ-ճառագայթ:
խոհ-մտածելու արդյունքը, մտածություն, միտք:
մոլար-թյուր, սխալ:
մեգ-երկրի վրա իջած մառախուղի թանձր շերտ:
անուրջ-երազ, տեսիլք:
երկնածին-երկնքում ծնված

Ինչերն են ցրտահար ու հողմավար. ինչու է բանաստեղծը դրանք նմանեցնում իրար:
Տխուր, հուսահատ,

Ամենաշատ գույները բանաստեղծության ո՞ր քառատողում (տան մեջ) ես տեսնում: Ասածներդ հիմնավորիր մեջբերումներով:
2 տան մեջ, որովհետև այնտեղ լիքը տերևներ կան կանաչ, դեղիկ, կարմիր գույների: