Նախագծին պատրաստվելու համար օգտվիր որոնման աղբյուրներից և երկրաչափության դասընթացի փաթեթներից, դասագրքերից։
- Երկու ուղիղներ հատվում են, եթե նրանք ունեն միջնակետ։
Գծագիրը Geogebra ծրագրի միջոցով․ - Եթե երկու ուղիղներ չեն հատվում, ապա այդ ուղիղներին անվանում են՝ զուգահեռ ուղիղներ ։
- Ասում ենք՝ a ուղիղը զուգահեռ է b ուղղին և գրում՝ ․․․ ։
- Geogebra ծրագրի միջոցով պատկերիր զուգահեռ ուղիղներ։ Կցի՛ր պատկերը։
- Այժմ Geogebra ծրագրում կառուցի՛ր Երկու կետով անցնող ուղիղ, ապա չորրորդ պատուհանում գտիր Զուգահեռ ուղիղ գործիքը։ Այս անգամ վերջինիս օգնությամբ կառուցիր տրված ուղղին զուգահեռ ուղիղ։
- Բե՛ր առօրյայում հանդիպող զուգահեռ ուղիղների օրինակներ։
- Վեցերորդ կետի օրինակներիդ համապատասխան գտի՛ր լուսանկարներ, ընտրի՛ր քո փաթեթից կամ լուսանկարի՛ր նույն պահին։
- Ընտրածդ լուսանկարներից մեկում պատկերված զուգահեռ ուղիղները հատիր հոտողով, ապա Geogebra ծրագրի միջոցով կամ անկյունաչափի օգնությամբ ցույց տուր, որ
ա․ Խաչադիր անկյունները հավասար են;
բ․ Համապատասխան անկյունները հավասար են;
գ․ Միակողմանի անկյունների գումարը 1800 է։