Рубрика: Без рубрики, կենսաբանություն

Պոլիպ հիդռա

Հիդրաները ապրում են քաղցրահամ ջրերում և սնվում են մանր խեցգետիններով ու միջատների թրթուրներով: Նրանք գիշատիչներ են: Հիդրաները շնչում են թթվածնով, որը լուծված է ջրի մեջ: Հիդրան շատ արագ վերականգնում է վնասված մարմնի մասը, դա կոչվում է ռեգենեռացիա: Նրա մարմնի վերին շերտում գտնվում է խայթող բջիջները, որոնց մեջ կա թունավոր հեղուկ: Այդ խայթող բջիջները գտնվում են շոշափուկների վրա: Երբ նրան կպնում է մեկ ուրիշ մարմին, նա իր շոշափուկների միջից հանում է խայթող թելը, մտցնում զոհի մարմինը և կաթվածահար անում նրան: Այս գործողությունից հետո նա իր շոշափուկների օգնությամբ բռնում է զոհին և մտցնում բերանային անցքով դեպի ներս:

Оставить комментарий