Рубрика: Без рубрики, Գրականություն

Հովհաննես Թումանյան — ստուգատես

Երանի ես ամպ լինեի
Ու երկնքում ազատ սավառնեի,
Վերևից բոլորին դիտեի
Ու ջերմ համբույրներ ուղարկեի:
Երբեք չզայրանայի ու չսևանայի,
Գորշ մտքերով չպարուրվեի,
Սավառնեի, սավառնեի, սավառնեի…

Рубрика: Без рубрики, Գրականություն

Լեռներ դալար

  • Աստղերն են երգում սրտիս խորքերում — ինչպե՞ս կբացատրես այս պատկերը
    Սիրտս լցված է ուրախությամբ։
  • Հոգիս լցվում է գարնան բույրերով — ի՞նչ հոգեվիճակ է նկարագրված
    հանգիստ, խաղաղ, անհոգ։
  • Ընտրիր բանաստեղծությունից մի երկտող, փորձիր բառերն այնպես փոխարինել հոմանիշներով, որ գեղագիտական արժեքը պահպանվի:

Լեռները` դալար, հպարտ հորձանքով
Շարվել են շուրջըս այնպե՜ս լո՛ւռ, լազո՛ւր

Սարերը կանաչ, վեհ ոլորաններով
Պարուրել են ինձ այնքա՜ն անշշուկ, լուրթ։

  • բանաստեղծությունը սովորիր անգիր
Рубрика: Без рубрики, հայոց լեզու 7, Գրականություն

նախագծային աշխատանք տիեզերքի մասին

 Լուսինը մոտ 4,5 միլիարդ տարեկան է, և Լուսնի ծավալը Երկիր մոլորակի ծավալից փոքր է 80 անգամ:
Տիեզերքում կա մոտ 200 000 000 000 000 000 000 000 000 000 աստղ:
Երկիր մոլորակի և արևի միջև հեռավորությունը 149 597 870 կմ է: 
Արևը մեր Երկիր մոլորակից մեծ է 300 000 անգամ: 
Արեգակը կազմում է Արեգակնային համակարգի զանգվածի 99,8 տոկոսը: Արեգակի զանգվածը  1 989 100 000 000 000 000 000 000 000 000 կգ է:
Գիտե՞ք, որ ժամանակ առ ժամանակ Սատուրնի օղակներն անհետանում են: Ամեն 14-15 տարին մեկ Սատուրնը թեքվում է դեպի երկինք, իսկ նրա օղակների հաստությունն այնքան փոքր է, որ այդ դիրքում թվում է, թե դրանք ուղղակի գոյություն չունեն:
Արծվի համաստեղությունում գոյություն ունի մի գազային ամպ. այն այնքան ալկոհոլ է պարունակում, որ կհերիքեր 200 սեպտիլիոն լիտր գարեջուր արտադրելու համար:
Մեկ օրը Վեներայի վրա ավելի երկար է, քան մեկ տարին Երկրի վրա:

Ամեն տարի Լուսինը 3.8 սմ-ով հեռանում է Երկրից:

Սայթեր որտեղից ես վերցրեցի այս ինֆորմացիան:
1-https://galacticus.am/blog/20_hetaqrqrasharj_past_tiezerqi_masin_galaktikusic
2-https://www.vnews.am/culture/zarmanahrash-tiezerq-105-past/
3-https://www.tert.am/am/news/2014/07/22/science-facst/1147666

Եզրակացություն-Շատ հետաքրքիր փաստեր էին և ես չգիտեի այս պաստերից ոչմիբան օրինակ՝ որ Տիեզերքում կա մոտ 200 000 000 000 000 000 000 000 000 000 աստղ:

Рубрика: Без рубрики, Գրականություն

Ավետիկ Իսահակյան (Շղարշ ամպեր)

Առաջադրանքներ.

Շղարշ-ամպերն երկինքն առած,
Լուսնակն անդորր կշողա,
Լռիկ ճահճում հարհանդ-մարմանդ,
Նուրբ եղեգը կդողա: 

Արագիլը` մենակ ու լուռ,
Եղեգնի մոտ կքայլե.
Կմտորե` խոր ու տխուր,
Ճահիճն աղոտ կփայլե:

Մռայլ ափին մենակ նստած`
Սիրտս անուշ կթախծի.
Եվ անուրջում միտքս թաղված`
Քունն աչերիս կհանգչի…

  • նկարագրիր՝ ի՞նչ տրամադրություն է գերիշխում բանաստեղծությունում.
    Հուսահատ, տխուր:
  • յուրաքանչյուր քառատողից առանձնացրու տրամադրություն փոխանցող պատկերը.
    1-ում-եղեգնը սուսիկ-փուսիկ
    2-ում-արագիլու լուռ, տխուր,միայնակ:
    3-ում-մարդ միայնակ, տխուր, մտահոգված:
  • մարդ-բնություն փոխհարաբերությունն ինչպիսին է բանաստեղծությունում.
    Մտահոգված, տխուր, միայնակ, սուսիկ-փուսիկ
  • բանաստեղծությունը սովորիր անգիր
    Իհարկե կսովորեմ 😄
Рубрика: Без рубрики, Գրականություն

Աշնանային ընդերցում (3 մաս)

Քամին (Եղիշե Չարենց)

հատված…

Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:
Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է ի մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:
Քամին, Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:
Քամին, Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:

Առաջադրանքներ

Դուրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
Իրա-Ճամփորդության ժամանակ հետը վերցվող զգեստներ, անձնական գործածության առարկաներ և այլ բաներ:
Ի մի-նախդիր, որ գործածվում Է հետևյալ կապակցությունների մեջ՝ մի տեղում, միասին նշանակությամբ:
Հռնդալ-Թեթև փռնգտոցի նման քթից ձայն հանել (ոչխարների մասին):

Պատկերացրու՝ այս բանաստեղծությունը նկար է. ինչ ես տեսնում այդ նկարում, պատմիր:
Ես տեսնում եմ մի քաղաք որտեղ կա ծառ և այդ ծառից քամին կամաց-կամաց իջացնում է ներգև:

Եթե այս բանաստեղծության քամին մարդ լիներ, ինչպիսի՞ն կլիներ (բնութագրիր)
Անհոգ, ազատ, միայնակ:

Առանձնացրու ամենամռայլ տեսարանը, հիմնավորիր:
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:
Իմ կարծիքով դա այս հատվածն է որովհետև այստեղ մութ ու գորշ քաղաք է, որ ամեն մի մարդ քամու համար դա երազանք է դարնում:

Рубрика: Без рубрики, Գրականություն

Աշնանային ընթերցում (2 մաս)

Աշնան երգ (Վահան Տերյան)

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին…
Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…

Առաջադրանքներ

Բացատրիր ցրտահար, հողմավար, ճաճանչ, խոհ, մոլար, մեգ, անուրջ, երկնածին բառերը (կարող ես օգտվել բառարանից):
հողմավար- բախտի կամքին թողնված, դեպքերի քմահաճույքին մատնված:
ճաճանչ-ճառագայթ:
խոհ-մտածելու արդյունքը, մտածություն, միտք:
մոլար-թյուր, սխալ:
մեգ-երկրի վրա իջած մառախուղի թանձր շերտ:
անուրջ-երազ, տեսիլք:
երկնածին-երկնքում ծնված

Ինչերն են ցրտահար ու հողմավար. ինչու է բանաստեղծը դրանք նմանեցնում իրար:
Տխուր, հուսահատ,

Ամենաշատ գույները բանաստեղծության ո՞ր քառատողում (տան մեջ) ես տեսնում: Ասածներդ հիմնավորիր մեջբերումներով:
2 տան մեջ, որովհետև այնտեղ լիքը տերևներ կան կանաչ, դեղիկ, կարմիր գույների:

Рубрика: Без рубрики, Գրականություն

Աշնանային ընթերցումներ

Աշուն (Համո Սահյան)

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Առաջադրանքներ

Բարդին ինչ տրամադրություն ունի:
Ուրախ, զվարճ:

Կարո՞ղ ես ասել ինչ տարբերություն կա պարապ-սարապ թևը կախ և ուրախ քամիների միջև:
պարապ-սարապ թևը կախ-դա նշանակում էր, որ բարդու վրա անընդատ նստում էր արագիլը և դա հոգնացնում էր բարդուն:
ուրախ քամիների միջև-դա նշանակում էր, որ քամի էր լինում և տերևաթափ էր ստացվում ՝ դա ուրախացնում էր բարդուն:

Ամենաշատ գույները բանաստեղծության ո՞ր քառատողում (տան մեջ) ես տեսնում: Ասածներդ հիմնավորիր մեջբերումներով:
Երկրորդ քառյակում կա սպիտակ, կապույտ,շականակագույն:

Рубрика: Без рубрики, հայոց լեզու 7, Գրականություն

Նախագծային աշխատանք ծովահենների մասին

Այսպես կոչված «Ծովահենության դարաշրջանը» տևեց մոտ 1700 թվականից մինչև 1725 թվականը: Այս ընթացքում հազարավոր տղամարդիկ (և կանայք) ​​դիմեցին ծովահենության ՝ որպես ապրուստ ապահովելու միջոց

Թվում է, թե նրանք սոցիումից դուրս մարդիկ են. ոչ մի օրենք, կանոն, իշխանություն հաշվի չեն առնում, բացի իրենց սեփական գումարից և սեփական իշանությունից: Սակայն իրենց շրջանակում նրանք հետևում են իրենց կանոններին և օրենքներին, որոնք պարտադիր ընդունում են նրանց նոր անդամները: Եթե կլինի մեկը, ով կխախտի այն, ապա պատասխանատվությունից խուսափելը անհնար է:

Պետք է նշել, որ ոչ բոլոր ծովահեններն են եղել հանցագործներ:
Եթե ​​դուք ամեն ինչ արել եք դիտելու ծովահենային ֆիլմեր, ապա ձեզ թվում է, որ ծովահեն լինելը հեշտ էր. Ոչ մի կանոն, քան հարուստ իսպանական գալեոններին հարվածելը, խմել ռոմը եւ կախվածության մեջ ընկնելը: Իրականում, ծովահենների մեծ մասը անձնակազմի անդամն էր, որը բոլոր անդամները պարտավոր էին ճանաչել կամ ստորագրել: Այս կանոնները ներառում էին պառկելու, գողանալու կամ պայքարելու համար պատիժները (ափի վրա կռվողը լավ էր): Ծովահենները այս հոդվածները շատ լուրջ էին վերաբերվում, եւ պատիժները կարող էին ծանր լինել:

Սայթեր
1.https://hy.socmedarch.org/facts-about-pirates-2136238-10714
2.https://blognews.am/arm/news/692071/5-past-tsovahenneri-masin-oronq-bacahaytvats-chein-nranc-arextsvatsayin-kyanqn-u-pasteryphoto.html
3.https://hy.eferrit.com/10-%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A5%D6%80-%D5%AE%D5%B8%D5%BE%D5%A1%D5%B0%D5%A5%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

Եզրակացություն-ես չգիտեի, որ ծովահենները մենակ գողեր չեն լինում, նաև, որ նրանք ունեն կանոններ և նրանք կանոնապահ են:

Рубрика: Без рубрики, հայոց լեզու 7, Գրականություն

5-8 գլուխները(երկրորդ մաս)

  • Բացատրիր տրված բառերը բառարանի օգնությամբ.
    անխռով-անվրդով, չհուզված, չհուզվող
    ջանալ- ջանք թափել՝ ճիգ գործադրել որևէ ցանկալի արդյունքի հասնելու համար-թիվ կամ թվանշան, որը ցույց է տալիս առարկայի հաջորդական կարգը նմանների շարքում
    կոկարդ-գլխարկի վրա փակցվող մետաղե կլոր կամ ձվաձև նշան
    զարհուրելի-
    որոտ- կայծակին զուգորդող դղրդյուն, ամպի գոռոց
    ամեհի- անսանձ, անզուսպ, կատաղի
    երերալ-մեղմորեն այս ու այն կողմ շարժվել՝ տարուբերվել՝ տատանվել
    վեհ-բարձր՝ վսեմ արժանիքներ ունեցող, ընտիր, ընտրյալ, վսեմ
    ճաղատ-գլխի մազերը թափված, քաչալ, լերկ գլխով
    սոսկում-սարսափ, վախ, երկյուղ, ահ
    խանդավառ-խանդավառությամբ լցված
  • Գավրոշն այս աշխարհի գործերի մասին ունեցած իր փորձից հասկացավ, որ Օվերնցին հարբած է: — Ի՞նչ կյանքի փորձ ուներ Գավրոշը:
    Նրա կյանքը մեկ ուրախ զվարդ, տխուր, անհետաքրքիր, միքիչել դաժան
  • Ահա թե ծերությունից դողացողները ինչ են սովորեցնում նրանց, ովքեր վախից դողում են: — Ի՞նչ են սովորեցնում:
    Նրանց խոսքերը-

Ահա մի օրինակ, որ
ծերերը տալիս են երիտասարդներին։ Մենք տատանվում էինք, իսկ
նա եկավ, մենք նահանջում էինք, նա առաջ գնաց։ Ահա թե
ծերությունից դողացողները ինչ են սովորեցնում նրանց, ովքեր
վախից դողում են:

  • Այս երկխոսությունը Գավրոշի բնավորության ի՞նչ գիծ է ի դերև հանում.

— Տամ քեզ իմ զենքը:

— Չէ, մեծ հրացանը տուր:
Ագահ, անդաստիրյակ,

Рубрика: Без рубрики, հայոց լեզու 7, Գրականություն

Գավրոշ 1-4գլուխները.(երկրորդ մաս)

Բառային, տեքստային առաջադրանքներ.

  • Բացատրիր տրված բառերը բառարանի օգնությամբ.
    խռովություն-տարերային ապստամբություն
    բարիկադ-պատվար, որ ապստամբները, կառուցում են փողոցներում զանազան մեծածավալ իրերից
    կրկնափեղկ-կրկնակի փեղկ
    ամայի-բնակությունից զուրկ, անբնակ, անշեն
    պարեկ-պարող, պար եկող մարդ
    խուզարկել-խուզարկություն կատարել, խուզարկության ենթարկել
    հնոտի-հնացած, հնամաշ
    թափոր-որևէ տեղ դիմող՝ ընթացող մարդկանց խումբ
    մահակ-փայտե հաստ գավազան
    սվին-հրացանի ծայրին ագուցվող խոցող սառը զենք, շիշ
    փակուղի-ուրիշ փողոցների հետ միայն մեկ կողմից հաղորդակցություն ունեցող փողոց
    ներխուժել-խուռն բազմությամբ ներս խուժել
    պատնեշ-բավականին բարձր ու երկար հողաթումբ
    ապստամբ-ապստամբության մասնակից
    քաջալերել-սիրտ տալ, սրտապնդել, հոգով ամրապնդել
    խոչընդոտ-արգելք
    թոթվել-թափ տալ, թոթափել, թափահարել
  • Միաժամանակ ամեն տեղ լինելով՝ նա լցնում էր օդը: — Ինչպե՞ս կբացատրես այս նախադասությունը:
    նա միշտ երգում էր և միշտ այդ երգի ձայները հեռվից լսվում էին:
  • Անդադար շարժում կար նրա փոքրիկ բազուկներում և անվերջ շարժում՝ նրա փոքրիկ թոքերում: — Տուր Գավրոշի հոգեվիճակի նկարագիրը:
    Ուրախ, աշխուժ, ակտիվ, ուրախ:
  • Մեծեր-փոքրերի ի՞նչ վեճ ուներ Գավրոշը. իսկ դու ի՞նչ հարցերում ես ընդվզում մեծերի դեմ:
    Գավրոշը կռվում էր որպեսզի նրան զենք տաին, որ նա կռվեր:
    Իսկ ես միշտ վիճում եմ արդարության մասին օրինակ՝ որ ամեն հարցում ամեն ինչ արդար լինի: