Քամին (Եղիշե Չարենց)
հատված…
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:
Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է ի մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:
Քամին, Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:
Քամին, Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:
Առաջադրանքներ
Դուրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
Իրա-Ճամփորդության ժամանակ հետը վերցվող զգեստներ, անձնական գործածության առարկաներ և այլ բաներ:
Ի մի-նախդիր, որ գործածվում Է հետևյալ կապակցությունների մեջ՝ մի տեղում, միասին նշանակությամբ:
Հռնդալ-Թեթև փռնգտոցի նման քթից ձայն հանել (ոչխարների մասին):
Պատկերացրու՝ այս բանաստեղծությունը նկար է. ինչ ես տեսնում այդ նկարում, պատմիր:
Ես տեսնում եմ մի քաղաք որտեղ կա ծառ և այդ ծառից քամին կամաց-կամաց իջացնում է ներգև:
Եթե այս բանաստեղծության քամին մարդ լիներ, ինչպիսի՞ն կլիներ (բնութագրիր)
Անհոգ, ազատ, միայնակ:
Առանձնացրու ամենամռայլ տեսարանը, հիմնավորիր:
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:
Իմ կարծիքով դա այս հատվածն է որովհետև այստեղ մութ ու գորշ քաղաք է, որ ամեն մի մարդ քամու համար դա երազանք է դարնում: