Рубрика: Без рубрики, հայոց լեզու 7, Գրականություն

Գավորշ 2 մաս

  • Գրել հետևյալ բառերի երկուական հոմանիշ բառարանի օգնությամբ.
    արտասովոր- Անսովոր, արտակարգ
    մռայլ-ոժոռ, խոժոռադեմ
    խորհրդավոր-Գաղտնախորհուրդ, խորախորհուրդ
    ընդարձակ-լայնանիստ, լայնասփյուռ
    ավերվել- Բնաջնջվել,Փչանալ
    հիվանդ-վատառողջ, տկար
    խարխուլ — խարիզուն, զաղփաղփուն
    ապաստան- օթևան, պատսպարան
    սողոսկել-Սողալ, խցկվել
    քաջալերել-Ոգևորել, խրախուսել
    կկոցել-Հոնքերը կիտել
    նշույլ-ճառագայթ, ճաճանչ
    խսիր-Փսիաթ, պրտվեղեն
    մրմնջալ- Շշնջալ, փսփսալ
    վխտալ- Եռալ, զեռալ
    մոլեգնել-դիվանալ, դիփսգնել
  • Կարո՞ղ ես բացատրել՝ ինչու՞ երեխաներն անմիջապես վստահեցին անծանոթին ու գնացին նրա հետևից:
    Իմ կարծիքով նրանք ուղակի ճար չունեին դրա համարել դնացին:
  • Մեկնաբանիր Գավրոշի արարքը՝ դիտարկելով և դրական, և բացասական կողմից: Հիմնավորիր պատասխանդ:
    Իմ կարծիքով Գավրոշը ոչ մի բացասական բան չէր արել:Բայց նա արել է դրական բաներ օրինակ՝ նա կերակրել է երեխաներին, խնամել է, քնելու տեղ է տվել և դա ոչ բոլորը կանեին
Рубрика: Без рубрики, հայոց լեզու 7, Գրականություն

Գավրոշ 1 մաս

Բառային, տեքստային առաջադրանքներ.

  • Բացատրել բառերը բառարանի օգնությամբ.

    անօթևան-Անտուն
    գթասեր-Գութ սիրող, սիրով գթացող
    կարեկցանք-Զգայուն վերաբերմունք ուրիշի վշտի՝ հուզմունքների նկատմամբ
    հորձանուտ-Հորձանք կազմող, հորձանք տվող
    արվարձան-Քաղաքի տարածությանը մերձավոր ու քաղաքին հարող բնակավայր
    խարխուլ-Փլվելու մոտ եղող
    ձեղնահարկ-Ձեղունի և առաստաղի միջի հարկը
    հեգնական-Հեգնանք պարունակող, որպես հեգնանք հանդես եկող
    խեթ-Խոժոռ, խոլոր, խիստ
    ստահակ-խարդախ
    աղերսալի-Աղերսանքով լի, աղերսանքով տոգորված, աղաչական
    կափկափել-Բաբախել, իրար բախել
    ածելի-Շատ սուր բերանով դանակ, որով սափրում են երեսի և գլխի մազերը
  • Ի՞նչ է նշանակում փափուկ սիրտ, սառը օջախ, կտրել ճանապարհը: Այս դարձվածքների մեկական բաղադրիչով կազմել (կամ գտնել) այլ դարձվածքներ:

    Փափուկ սիրտ-նրբազգաց, փափկասիրտ
    Սառը օջախ-անհյուրընկալ
    Կտրել ճանապարհը-ավազակությամբ զբաղվել

    Սիրտը առնել-սիրաշահել
    Սիրտը բացվել-տխրությունից հետո ուրախանալ
    Սիրտը կրծել-տանջել
    Սառը ջուր լցնել-զարմացնել
    Ճանապարհը ծռել-ճիշտ ուղուց դուրս ընկնել
    Ճանապարհ ընկնել-ուղևորվել
    Ճանապարհի կեսին թողնել-գործը կիսատ թողնել
  • Ինչպես կմեկնաբանես հետևյալ մտքերը.

Նա ոչ օթևան ուներ, ոչ հաց, ոչ կրակ, ոչ սեր, սակայն ուրախ էր, որովհետև ազատ էր:
Նա ազատությունը գերադասում էր ամեն ինչից:

Եվ ցավալին այն էր, որ այդ տանը ոչ ոք չէր ժպտում:
Ոչ ոք երջանիկ չէր այդ տանը:

  • Ի՞նչ հատկանիշներով աչքի ընկավ տղայի կերպարը այս հատվածում:

Տղան բարի էր, անտարբեր, ազատ:

Рубрика: Без рубрики, հայոց լեզու 7, Գրականություն

Առցանց փաթեթ. նոյեմբերի 1-5


Գրաբարի ձեռնարկից
 կարդալ Վարդան Այգեկցու առակներից մեկը, այդ առակին կցված առաջադրանքները կատարել, առակը գրաբար ընթերցմ
ամբ տեսագրել:
Վարդան Այգեկցի

Կտակ վասն գանձի

Իմաստասեր ոմն աղքատ ուներ ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.
-Ով որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի եւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:
Եւ յետ մահուն հօրն,սկսան որդիքն ջանալ մեծու աշխատութեամբ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Հետևյալ բառերը և բառակապակցություննեևը աշխարհաբար դաձրու:

Ասէ-ասում է
Որդիքն-որդիները
Սկսան-սկսեցին
Յայգին-այգում
Մեր-մայր
Զգանձն-գանձը
Սկսաւ-սկսեց
Բազում պտուղ-սատ պտուղներ
Ետ բազում պտուղ-տվեց բազում պտուղները

Աշխարհաբար դաձրու առակը

Մի իմաստասեր աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ և իր մահվան ժամին կանչեց որդիներին և ասաց.
-Որդիներ, իմ հայրերից մնացած բազում գանձեր կան պահված մեր այգում, բայց տեղը ձեզ չեմ ցույց տա:Ով որ աշխատի և խորը փորի, նա կգտնի գանձերը:
Հոր մահվանից հետո որդիները սկսեցին աշխատել մեծ չարչարանքով և դա բազում պտուղներ տվեց և լցրեց նրանց գանձով:

Ինչից է երևում հոր իմաստասեր լինելը:
Հայրը իմաստասեր էր, քանի որ ստիպեց որդիներին աշխատելով հարստանալ:
Մեկ նախադասությամբ գրիր՝ ի՞նչ է ցույց տալիս առակը:
Ով աշխատի՝ նա կուտի:

Рубрика: Без рубрики, Գրականություն

Նախագիծ վագրների մասին

Վագրերը ամենամեծն են կատուների ցեղատեսակից: Գիշերը վագրերը տեսնում են 6 անգամ ավելի լավ մարդկանցից: Սովորական վագրի աչքերի գույնը լինում է դեղին, իսկ ալբինոս վագրինը՝ կապույտ: Վագրերը մռնչում են ոչ թե վախեցնելու համար, այլ խոսելու ուրիշ վագրերի հետ, իսկ որսի ժամանակ նրանք ֆշշում են, ոչ թե մռնչում, որպեսզի չվախեցնեն իրենց զոհին: Երբ որ վագրերը սպանում են իրենց զոհին, արու վագրերը թողնում են, որ առաջինը ուտեն էգերը և ձագերը, իսկ հետո՝ նրանք: Ի տարբերություն վագրերի՝ արու առյուծները առաջինն են ուտում զոհին, իսկ հետո՝ մյուսները: Վագրերի ճակատին կա մի նախշ, որը նման է չինական խորհրդանիշի, որը նշանակում է թագավոր: Վագրերը շատ են սիրում լողանալ ի տարբերություն մյուս կատուների: Ամենամեծ վագրերի տեսակը Սիբիրյան վագրն է. նրա երկարությունը երեք ու կես մետր, իսկ քաշը 300կգ, իսկ ամենափոքր վագրի տեսակը ՝ Սումատրական վագրն է՝ երկարությունը երկու մետր, իսկ քաշը՝ 100կգ: Նորածին վագրերը մեկ շաբաթվա ընթացքում կույր են լինում, որի պաճառով նրանք չեն կարողանում ապրել ինքնուրույն: Որսի ժամանակ, եթե զոհը նկատում է վագրին, ապա վագրը այլևս չի հարձակվում, այդիսկ պարճառով Հնդկաստանի որոշ վայրերում մարդիկ դիմակներ են կրում գլխի հետևում, որպեսզի վագրերը չհարձակվեն:Վագրերը կարողանում են բացել 60 կմ ժամ արագություն կարճ հատվածներում, ինրպես նաև նրանք կարողանում են թռչել 5 մետր բարցրությամբ և 6 մետր երկարությամբ:

Թարգմանած նյութը-https://www.youtube.com/watch?v=JlD8Xt8GNhg

Եզրակացություն-Վագրերը շատ բարի, փափլիկ, ուժեղ, ճկուն կենդանիներ են:

Рубрика: Без рубрики, Գրականություն

Թարգմանչած տոն (եկրորդ փուլ)

Ներկայացնել ընթերցումներ ուսումնասիրած հեղինակի գործերից ռադիո կամ տեսանյութով:

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003), հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ։ Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի անունը։ Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին։ Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի գործերում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին պահպանվել են ոչ շատ, բայց հավաստի տեղեկություններ։ Ուսումնառությունն անցել է վանքի՝ X դ. հռչակված դպրոցում, Անանիա Նարեկացու ղեկավարությամբ։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր երոնա֊փիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։

Рубрика: Без рубрики, Գրականություն

Նախագիծ Չաու չաունների մասին

Չաու Չաուն Դա մի մեծ շուն է, որի քաշը 25-ից 30 կգ է, իսկ հասակում `48-ից 56 սմ, արու դեպքում և 46-ից 51 սմ:, Դրա մարմինը ամուր է, լավ համաչափ, պաշտպանված է երկար կամ կարճ միագույն մազերով: Ականջները փոքր են, մռութը ՝ երկարավուն, բերանը ՝ լայն: Պոչը բարձր է, իսկ կրածը ՝ կոր, մեջքին:

Այս հոյակապ կենդանին ներկայումս համարվում է ուղեկցող շուն, բայց այն նաև հարմար է պահելու համար այնքան ժամանակ, որքան ընտանիքի հետ է օրվա մեծ մասը և շղթայի հետ կապված չէ:

Chow Chow Dog Breed պրոֆիլը

The chow chow- ը stoic եւ անկախ շան ցեղատեսակ է, որը հայտնի է իր կրծքավանդակ տեսքով եւ կապույտ սեւ լեզվով: Թեեւ ցեղը երբեմն հեղինակություն ունի ագրեսիվ լինելու համար, մեծամասնությունը հավատարիմ է, հանգիստ շներին, որոնք հիանալի ընկերներ են դարձնում:

Aha, the orkhan arzhen ashxarhi amenathank ceghatesaknerin patkanogh  shnereh | Blog | Haykakan.top

Արժանապատիվ և անկախ Չաու Չաու ոչ սպորտային է շուն , Դա առանձնահատուկ է նրա առյուծի խոտերի, կապույտ-սեւ լեզվի, խորը խնամված աչքերի և կոշտ ոտքերի քայլվածքի համար: Հին Չինաստանի արիստոկրատ շունը ՝ Chow Chow- ն այժմ դարձել է նորաձեւ ընտանի կենդանիներ և պահապան շներ, ինչպես նաև շատ սիրված ուղեկից:

Սայթեր որտեղից ես իմացա այս տեղեկություննորը:
1.https://www.mundoperros.es/hy/como-es-el-perro-chow-chow/
2.https://hy.maychola.com/chow-chow/
3.https://hy.diocese-evora.pt/chow-chow-facts-worksheets-10461

Իմ կարծիքը-Չաու չաու տեսակը շատ հավատարիմ հանգիս բայց նրանք հիշաչար են: Ամենահետաքրքիրը այնն է, որ նրաց լեզուն լինում է երկու գոյնի կամ կապույտ կամել սև և դա զարմանալի է

Рубрика: Без рубрики, Գրականություն

Նախագծային ախատանք օձերի մասին

Դարևսկու իժ

Օձերի մասին բազմաթիվ առասպելներ և լեգենդներ են ստեղծվել: Այժմ գիտության զարգացմանը զուգընթաց այդ լեգենդները քողազերծվում են և միաժամանակ բացվում են օձերի առավել հետաքրքիր վարքագծերը: Այնքան մեծ է օձերի տարածած ահը ժողովրդի մեջ, որ ինչ օձ էլ հանդիպի, մարդն առաջին վայրկյանից նրան հարվածելու մասին է մտածում: Իր պարտքն է համարում ջախջախել օձի գլուխը և հպարտանալ, որ օձ է սպանել:

Հետաքրքիր փաստեր օձերի մասին * Կենդանիներ

Մինչ վերջերս գիտության համար հայտնի էր 3200 տեսակի օձ, և թունավոր է միայն 410 տեսակ: Սառնասիրտ մարդկանց ամենահետաքրքիր և անսովոր առանձնահատկությունը նրանց մարմնի յուրահատուկ կառուցվածքն է: Երկարությամբ չափահասը կարող է աճել մինչև ինը մետր: Ամենափոքր օձերն աճում են մինչև 10 սմ: Նույն տատանումները վերաբերում են դանդաղ կարգի ներկայացուցիչների քաշին ՝ սկսած 10 գ-ից և հասնելով 100 կգ: Տղամարդկանց հիմնական տարբերակիչ առանձնահատկությունը նրանց երկար պոչն է. նրանք նույնպես փոքրանում են:

Օձերը տարածված են երկրագնդի բոլոր անկյուններում, բայց տեսակների բազմազանությամբ շատ են հատկապես արևադարձային երկրներում: ՀՀ-ում հիմնական մասն ապրում է նախալեռնային կիսաանապատների, տափաստանների (արևմտյան վիշապիկ, դեղնափոր, բազմագույն սահնօձեր, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ, գյուրզա և այլն), որոշ տեսակներ (պղնձօձ, Դարևսկու և տափաստանային իժեր)`    անտառային և մերձալպյան գոտիների քարքարոտ զառիվայրերում, ժայռերում, քարակույտերում և այլուր: Օձերը վարում են ցամաքային, կիսաջրային, ծովային, ծառաբնակ և ստորգետնյա կենսակերպ:Ունեն ճկուն, վերջավորություններից զուրկ մարմին, որը մերթ պարանի պես ոլորվում է, մերթ անսպասելի ուժով ուղղվում է և գետնին գալարվելով սողում: Տարբեր տեսակների հասուն օձերի մարմնի երկարությունը 7,5 սմ-12 մ է, զանգվածը՝ 5գ–200կգ, կյանքի տևողությունը՝ 8–40 տարի: Օձի չոր մաշկը ծածկված է թեփուկներով: Տեղաշարժվում է`   փորի վրայի թեփուկներով գետնին հենվելով. եթե թեփուկները շփման հենարան չունենան, օձը շարժվել չի կարողանա: Դրա փոխարեն օձերը հեշտությամբ սողում են ծառն ի վեր. այդ դեպքում նրանց օգնում է հզոր մկանունքը:

Սայթերի հղումները որտեղից ես վերցրել եմ ինֆորմացիան:
1.https://www.armgeo.am/armenian-snakes/
2.https://hy.petmypet.ru/2835-snakes-types-and-names.html
3.https://www.dasaran.net/apps/wiki/view/id/7946

Рубрика: հայոց լեզու 7, Գրականություն

Թարգմանչած տոն (Առաջին փոլ)

Տեղեկատվական աղբյուրներից գտնել և ներկայացնել

  • ինչ տոն է Թարգմանչաց տոնը:
    Սուրբ Թարգմանչաց տոն (ամբողջական անվանումը՝ Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց), հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է, նշվում է Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։ Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։ Հայ առաքելական եկեղեցին «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը։

  • թարգմանական գործի կարևորությունն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում
    Հայ գրերի գյուտով և Աստվածաշնչի թարգմանությամբ հիմք է դրվել հայ հոգևոր-մշակութային նոր շարժման, որը մեր ազգի ՈՍԿԵԴԱՐԸ դարձավ:
    Թարգմանիչները հիմք դրեցին ազգային ինքնուրույն գրականության, ճարտարապետության, պատմագրության, բժշկության, փիլիսոփայության, աստվածաբանության, երաժշտության, որով մենք քաղաքակիրթ աշխարհի լիիրավ անդամը դարձանք: Այդ նրանք էին, որ գրեթե ոչնչից ստեղծեցին ինքնատիպ մի մշակույթ, որ ուրիշ ոչ մեկ ազգի հետ չես շփոթի: Այդ նրանց ջանքերով էր, որ ազգը համախմբվեց միասնական մեկ հավատքի շուրջ և կարողացավ ետ վանել ճակատագրի դառը փորձությունները:
  • հայ առաջին թարգմանիչները և նրանց թարգմանությունները
    Հայերեն առաջին թարգմանական գրականությունը եղել է Աստվածաշունչը։ Ֆրանսիացի գիտնական Լա Կրոզը (1661–1719 թթ.) այն անվանել է «Թագուհի թարգմանչաց»։ Թարգմանիչներն Աստվածաշունչը թարգմանում էին լրացումներով, ինչպես նաև տարբեր թարգմանված եզրերի ներմուծմամբ։ Թարգմանության մի մասը կատարվել է ասորերենից, իսկ մյուս մասը՝ հունարենից։ Աստվածաշնչի գլխավոր թարգմանիչներն էին Սահակ Պարթևը, Հովսեփ Պաղնացին, Կորյուն Սքանչելին, Ղևոնդ Անանդեցին և Հովհաննես Եկեղեցացին։
Рубрика: հայոց լեզու 7, Գրականություն

Ուսուցչի օրը

  • Բացատրիր ,, հոգում կրակ ունենալ,, արտահայտությունը
    Հավատք ունենալ:
  • ,,Աշխարհը  խավարի մեջ կընկղմվի,, — այսինքն՝ ինչ կլինի …
    Այսինքն՝ աշխարհը գոյություն չի ունենա:
  • Տեքստում գտիր վարժապետ, օջախ, անախորժ, բորբոքվել, վաղօրոք, խարդախ, շիջանել, սուզվել բառերի հոմանիշները
    Վարժապետ-ուսուցիչ
    Օջախ-խարույք
    Անախորժ-անդուր,տհաճ
    Բորբոքվել-թեժանալ
    Վաղօրոք-նախապես
    Խարդախ-կեղծ
    Շիջանել-հանգցնել
    Սուզվել-կընկղմվի
  • ինչ է հոգևոր ուղին և ինչպես ես այն անցնում դու (ստեղծագործական աշխատանք):
    Ինձ համար հոգևոր ուղին կրթությունն ու ինքնակրթություն է: Կրթվելով մարդը սկսում է ճանաչել ինքն իրեն և իրեն շրջապատող աշխարհը: Երբ մարդը սկսում է ինքն իրեն ավելի լավ ճանաչել, նա սկսում է արժևորել իր ուժեղ և թույլ կողմերը, կարողանում է դիմակայել կյանքի դժվարություններին և կարևորում է հոգևոր բարիքները: ճանաչելով մեզ շրջապատող աշխարհը՝ մենք ավելի լավ ենք հասկանում բնության երևույթները և սկսում ենք գնահատել ամեն մի չնչին բանը մեր կյանքում:
    Այսպիսով, կրթվելով մարդը սկսում է հոգևորը վերադասել նյութականից:
    Ես փորձում եմ ինքնակրթվել ավելի ժամանակակից մեթոդներով, օրինակ՝ սիրում եմ դիտել գիտական հաղորդումներ տարբեր երևույթների մասին և ընդլայնել իմ աշխարհի ընկալումը: