Рубрика: Без рубрики, հայոց լեզու 7, Գրականություն

Գավրոշ 1 մաս

Բառային, տեքստային առաջադրանքներ.

  • Բացատրել բառերը բառարանի օգնությամբ.

    անօթևան-Անտուն
    գթասեր-Գութ սիրող, սիրով գթացող
    կարեկցանք-Զգայուն վերաբերմունք ուրիշի վշտի՝ հուզմունքների նկատմամբ
    հորձանուտ-Հորձանք կազմող, հորձանք տվող
    արվարձան-Քաղաքի տարածությանը մերձավոր ու քաղաքին հարող բնակավայր
    խարխուլ-Փլվելու մոտ եղող
    ձեղնահարկ-Ձեղունի և առաստաղի միջի հարկը
    հեգնական-Հեգնանք պարունակող, որպես հեգնանք հանդես եկող
    խեթ-Խոժոռ, խոլոր, խիստ
    ստահակ-խարդախ
    աղերսալի-Աղերսանքով լի, աղերսանքով տոգորված, աղաչական
    կափկափել-Բաբախել, իրար բախել
    ածելի-Շատ սուր բերանով դանակ, որով սափրում են երեսի և գլխի մազերը
  • Ի՞նչ է նշանակում փափուկ սիրտ, սառը օջախ, կտրել ճանապարհը: Այս դարձվածքների մեկական բաղադրիչով կազմել (կամ գտնել) այլ դարձվածքներ:

    Փափուկ սիրտ-նրբազգաց, փափկասիրտ
    Սառը օջախ-անհյուրընկալ
    Կտրել ճանապարհը-ավազակությամբ զբաղվել

    Սիրտը առնել-սիրաշահել
    Սիրտը բացվել-տխրությունից հետո ուրախանալ
    Սիրտը կրծել-տանջել
    Սառը ջուր լցնել-զարմացնել
    Ճանապարհը ծռել-ճիշտ ուղուց դուրս ընկնել
    Ճանապարհ ընկնել-ուղևորվել
    Ճանապարհի կեսին թողնել-գործը կիսատ թողնել
  • Ինչպես կմեկնաբանես հետևյալ մտքերը.

Նա ոչ օթևան ուներ, ոչ հաց, ոչ կրակ, ոչ սեր, սակայն ուրախ էր, որովհետև ազատ էր:
Նա ազատությունը գերադասում էր ամեն ինչից:

Եվ ցավալին այն էր, որ այդ տանը ոչ ոք չէր ժպտում:
Ոչ ոք երջանիկ չէր այդ տանը:

  • Ի՞նչ հատկանիշներով աչքի ընկավ տղայի կերպարը այս հատվածում:

Տղան բարի էր, անտարբեր, ազատ:

Оставить комментарий