Рубрика: մայրենի

Սահնակին լծված գայլը

բացատրի՛ր գլխի ընկնել դարձվածքի իմաստը, գտիր այլ դարձվածքներ գլուխ բառով

Գլխի ընկնել-կռահել,հասկանալ,գուշակել

Գլխին նստել-երես առնել, լպիրշանալ, իշխել

բառարանի օգնությամբ մեկնաբանիր հետևյալ բառերը՝ նիրհել, ահռելի, երախ, մտրակ, մտրակել։

Նիրհել-ննջել, ահռելի-Ահ ու սարսափ ազդող, երախ-Կենդանիների բերան,մտրակ-Կոթի վրա ամրացրած կաշվե շերտ, մտրակել-Մտրակով հարվածել:

գրի՛ր մեկ բառով՝ գլխի ընկնել, ուշքի գալ, դուրս պրծնել, քարշ տալ, դուրս գալ

Գլխի ընկնել-հասկանալ, ուշքի գալ-սթափվել, դուրս պրծնել-պոկվել,քարշ տալ — տանել, դուրս գալ- հեռանալ:

պատկերացրու՛՝ գայլով լծված սահնակով մտել ես ձեր բակ․ ի՞նչ կկատարվեր ձեր բակում։

Մեր բակում մեծ իրարանցում կլիներ: Նախ, առաջինը, ոչ ոք չէր հավատա, որ դա գայլ է: Բոլորը կմտածեին, որ դա ուղակի մեծ շուն է: Երկրորդը, բոլորը կզարմանային և կցանկանային սիրել շանը: Իսկ հետո, երբ կհասկանային, որ դա գայլ է, անմիջապես կփակվեին իրենց տներում:

Рубрика: մայրենի

Ձին տանիքի վրա

Ես ձիով ճանապարհվեցի դեպի Ռուսաստան։

Ձմեռ էր, ձյուն էր գալիս։

Ձին հոգնեց և սկսեց սայթաքել։ Քունս տանում էր։ Քիչ էր մնում հոգնածությունից ձիուց վար ընկնեմ։ Բայց իզուր էի գիշերելու տեղ փնտրում, ճանապարհին ոչ մի գյուղ չպատահեց։

Ի՞նչ անեի։ Ստիպված էի բաց դաշտում գիշերել։

Չորս կողմը ոչ թուփ կար, ոչ ծառ։ Միայն ձյան տակից մի փոքրիկ սյուն էր ցցվել։

Երկար քնեցի, իսկ երբ զարթնեցի, տեսա, որ պառկած եմ ոչ թե դաշտում, այլ մի գյուղում, ավելի ճիշտ՝ մի փոքրիկ քաղաքում, և չորս կողմից շրջապատված եմ տներով։

Ի՞նչ է պատահել։ Ո՞ւր եմ ընկել ես։ Ինչպե?ս կարող էին մի գիշերվա մեջ այսքան տներ բուսել։

Իսկ ձի՞ս ինչ եղավ։

Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչ է պատահել։

Հանկարծ լսեցի ծանոթ խրխնջոց։ Իմ ձիու խրխնջոցն էր։

Իսկ որտե՞ղ է։

Խրխնջոցը վերևից էր լսվում։

Ես բարձրացրի գլուխս Ա ինչ…

Ձիս կախված է զանգակատան տանիքից, կապված է հենց խաչից։ Իսկույն հասկացա, թե ինչ է պատահել։

Երեկ երեկոյան այս քաղաքն իր մարդկանցով ու տներով ծածկված էր ձյունով և միայն խաչի ծայրն էր ցցված մնացել։

Ես չիմացա, որ դա խաչ է, ինձ թվաց, թե մի փոքրիկ սյուն է, որին կապեցի ձիս։ Իսկ գիշերը, երբ քնած եմ եղել, ձնհալն ընկել էր, ձյունը հալվել, և ես աննկատելի իջել եմ գետնին։

Իսկ իմ խեղճ ձին մնացել էր այնտեղ, վերևում, տանիքին։ Խաչից կախված լինելու պատճառով գետնին իջնել չէր կարողացել։

Ի՞նչ անել։

Երկար չմտածելով, ես վերցրի ատրճանակս, նշան բռնեցի, և գնդակը դիպավ ուղիղ սանձին, որովհետև ես հրաշալի հրաձիգ էի։

Սանձը կտրվեց, և ձին արագ ինձ մոտ իջավ։

Ես թռա ձիուս վրա և քամու արագությամբ առաջ սլացա։

  1. բառարանի օգնությամբ բացատրի՛ր հետևյալ բառերը՝ սայթաքել, խրխնջոց, զանգակատուն, ձնհալ, հրաձիգ, սանձ, սլանալ։
  2. սայթաքել-Ոտքը սահել,խրխնջոց-Խրխինջ,զանգակատուն-Զանգաշտարակ,ձնհալ-հալոցքը,հրաձիգ-հրահար,սանձ-կառավարում,սլանալ-սրընթաց վազել:
  3. գտի՛ր հետևյալ բառերի հոմանիշը՝ ճանապարհվել, իզուր, գիշերել, ցցվել, բուսել, տանիք, իսկույն, արագս,սլանալ
  4. ճանապարհվել-ճամփորդել,իզուր-տարապարտ,գիշերել-գիշերօթել,ցցվել-սրանալ,բուսել-ծաղկել,տանիք-տամալ,իսկույն-անհապաղ,արագ-Շուտ,սլանալ-վազել:
  5. նշի՛ր գնդակ բառի մի քանի իմաստ․ այս պատմության մեջ ո՞ր իմաստով է օգտագործված։.
  6. Փոքր գունդ, գնդի ձև ունեցող իր, Բրդի թելից՝ կաշվից՝ ռետինից պատրաստված գնդաձև խաղալիք, Արճիճե փոքրիկ գլանաձև ձուլվածք, որ մտցվում Է դնգացրի կամ ձեռքի հրազենի փամփուշտի մեջ՝ թշնամուն հարվածելու համար, անընդհատ շարժման մեջ եղող մարդ՝ երեխա:
  7. հորինի՛ր ձմեռային անհավանական պատմություն։

Մի անգամ ես ու հայրիկս հունվար ամսին որոշեցինք գնալ ձմեռային ձկնորսության: Հավաքեցինք մեր բոլոր ձկնորսական պարագաները և ճանապարհ ընկանք: Երբ տեղ հասանք, տեսանք, որ լիճն ամբողջությամբ սառած է: Սառույցի մեջ մի մեծ անցք բացեցինք, և կարթը նետեցինք ջրի մեջ: Շատ սպասեցինք թե քիչ՝ չգիտեմ, բայց հանկարծ լողանը սկսեց շարժվել, և մենք հասկացանք, որ մի ինչ-որ խոշոր ձուկ ենք բռնել: Որոշ ժամանակ չարչարվելուց հետո, ես ու հայրս լճից դուրս քաշեցինք Նեսսի հրեշի գլուխը: Մենք զարմանքից քարացել էինք. հրեշը իր մեծ աչքերով մեզ էր նայում: ՄԻ քանի րոպե հրեշին պահելուց հետո մենք որոշեցինք նրան բաց թողնել, որպեսզի նա չդառնա գիտնականների հետազոտության առարկա, այլ հանգիստ ապրի իր կյանքով: Այսպես մենք տուն վերադարձանք ձեռնունայն:

Մհերը սպանում է առյուծին

Սասունցի Դավիթ էպոսից տպավորված՝ աչքիս ամենուր Դավիթն էր երևում՝ ձիուն նստած: Սասունցի Դավիթը ամպերի տեսքով.

Դերերում ՝ Արման Եղիազարով, Շողեր Հարությունյան

Рубрика: մայրենի

Իմ հերոսը

Իմ հերոսը Մեծ Մհերն է: Ես նրան եմ ընտրել, որովհետև ինձ նմանեցնում եմ նրան: Մեծ Մհերը քաջ էր, համառ ու մի փոքր էլ պարզամիտ՚: Նրան անվանում էին Առյուծաձև Մհեր առյուծին հաղթելու համար: Ես նույնպես ամսով առյուծ եմ և շատ կցանկանայի նրա պես սխրագործություններով հայտնի դառնալ, ստանալ Առյուծաձև մականունը և օգտակար լինել մարդկությանը: Իհարկե, մեր օրերում դժվար թե հաղթեմ առյուծի, բայց, կարծում եմ, քաջությունն ու համառությունը միշտ էլ պետք կգան ինձ կյանքում: Չէ՞ որ իզուր չէ ասված ՝ բախտը ժպտում է քաջերին:

Մեծ Մհերը նաև լավ սերունդ է տվել ՝ Սասունցի Դավիթ, Փոքր Մհեր, ովքեր ևս աչքի են ընկել իրենց սխրագործություններով, ազնվությամբ և մարդասիրությամբ: Կարծում եմ, որ եթե կարողանամ ճիշտ և լավ օրինակ ծառայել իմ երեխաներին, ապա կնմանվեմ Առյուծաձև Մհերին:

Իմ հերոսը բոլոր ժամանակների քաջ դյուցազունն է, ով պատրաստ է քաջության հանուն հայրենիքի, ընտանիքի և ժողովրդի:

Рубрика: մայրենի

Գործնական քերականություն

Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր։

Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել:Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը ղեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։

Սխալկամոչտեղինգործածվածբառերըգտի՛րևփոխարինի՛րհարմարհոմանիշով:

Նրան աշխատանքից հեռացրեցին, որովհետև  անպատասխանատու էր ու  ցրված:  Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր երանգները կան: Ծանոթիս այդպես էլ  չգտա  թավ բազմության մեջ:  Ընկերները երկու օր առաջ էին վիճել  ու հաշտվելու փորձեր էին անում:  Շատ խոստումներ  տվեց ու գնաց:

Գրի՛ր մեկ բառով։

ա. Սիրում է իր հայրենիքը-հայրենասեր

բ. Միշտ ճշմարիտ է խոսում-ճշմարտախոս

գ. Ինքն իր վրա վստահ է-ինքնավստահ

դ. Սիրում է երաժշտություն-երաժշտասեր

ե. Իր պարտականությունները ճանաչում է-պարտաճանաչ

զ. Ինքն իրեն շատ է հավանում-ինքնահավան

է. Գաղտնիքը պահել գիտե-գաղտնապահ

զ. Նուրբ ճաշակ ունի-նրբաճաշակ

Գտի՛ր ժողովրդախոսակցական լեզվին բնորոշ բառերի գրական նույնանիշները։

Պռոշ-շրթունք, էգուց-վաղը, տկլոր-մերկ, բարիշել-հավել, ջահել-երիտասարդ, պոզ-կոտոշ,  սապոն-օճառ, դոշակ-ներքնակ, լղար-նիհար:

Рубрика: մայրենի

Հարցեր

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:

Իմ սիրելի վայրը բանգիտության դասասենյակն է:

Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին կամ ընկերը, որ միշտ քեզ օգնել է:

Հովհաննես Գալիկյանը:

Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։

Ինձ դուր եկավ, երբ ես առաջարկեցի հետաքրքիր խաղ, որը արժանացավ մայրիկիս հավանությանը:

Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։

Ավարտել եմ Ջանի Ռոդարիի <<Հեքիաթներ հեռախոսով>>գիրքը, այժմ ընթերցում եմ Վախթանգ Անանյանի<<Հովազաձորի գերիները>>գիրքը:

Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Եղիշե Չարենցի <<Ես իմ անուշ Հայաստանի>>

Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։

Մաթեմատիկան, քանի որ ինձ շատ է գրավում թվերի աշխարը:

Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում ։

Ռուսերեն և անգլերեն լեզուները:

Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:

Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։

Ոչ մի 😦

Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։

Իմ ամենասիրած օրը տարվա մեջ օգոստոսի 9-է ՝իմ ծննդյան օրը:

Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։

Ոչ մեկ:

Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում:

Մի քիչ ավելի շատ ժամանակ կտրամադրեմ դասերիս:

Միջին դպրոց գնալուց հետո ամենաշատը ի՞նչ կամ ո՞ւմ կհիշես Արևելյան դպրոցից։

Բոլորին:

Քո կարծիքով ի՞նչ է սպասվում քեզ Միջին դպրոցում:

Նոր միջավայր և նոր ծանոթություններ:

Քո կարծիքով ի՞նչ կա Միջին դպրոցում, որ չկա Արևելյան դպրոցում։

Նոր առարկաներ:

Ուրա՞խ ես, որ տեղափոխվելու ես Միջին դպրոց: Ինչո՞ւ:

Ոչ, արևելյան դպրոցը իմ դուրը շատ է եկել:

Ինչո՞ւ ես գալիս դպրոց:

Որպեսզի ստանամ գիտելիքներ և շփվեմ հասակիցներիս հետ:

Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

Ոչ մի:

Рубрика: մայրենի

Եղեգնուհի

5մաս

1․Հատվածից դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

մինուճար-Ծնողների միակ զավակը
2․ Հատվածից դուրս գրիր Եղեգնուհուն նկարագրող նախադասությունները։

Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ
խոսք ու զրույց,

Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ
խոսք ու զրույց

երբ խոսում էր՝
կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր
փռվում։

3․ Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ հատվածի վերաբերյալ։

  1. Հատվածից դուրց գրել կազմությամբ բարդ և ածանցովոր բառերը և բաժանել բաղադրիչների:

եղեգնուհի — եղեգն + ուհի, տեսություն — տես +ություն, պատրաստություն-պատրաստ+ություն, թագավորավայել -թագավոր+վայել, գեղեցկություն -գեղեցիկ+ություն:

Рубрика: Без рубрики, մայրենի

Դ-Տ-Թ ուղագրություն

1․Կազմիր նոր բառեր արդարորեն, մարդաբնակ, բարդություն, զարդանախշ նյարդային, դադարել, դդմագլուխ, օդային։

2․ Տրված բառերից կազմիր գործողություն ցույց տվող բառեր (բայեր)։ Օրինակ՝ ջարդ-ջարդել

արդար-արդարացնել, կիրթ-կրթել, խինդ-խնդալ, առաջնորդ-առաջնորդել, շողոքորթ-շողոքորթել

3․ Օգտվելով բառարանից՝ գրիր, թե որ բառն ի՞նչ է նշանակում․

որդ-ճիճու
որթ-խաղողի վազ
բրդել-կտոր-կտոր անել
բրթել-հրել

4․ Հետևյալ բառերը՝ արձակուրդ, գնորդ, արկածախնդիր, թղթադրամ, բաժանիր բաղադրիչների, բաղադրիչներից յուրաքանչյուրով կազմիր նոր բառեր։ Օրինակ՝ բրդոտ-բուրդ-ոտ

արձակուրդ= արձակ+ուրդ, արձակել,ընդարձակ, պարապուրդ

գնորդ=գին+որդ,գնել, հեծանվորդ

արկածախնդիր=արկած+ա+խնդիր,արկածային, խնդրահարույց

թղթադրամ=թուղթ+ա+դրամ,թղթապանակ, դրամարկղ