- 2, 5 և 10 թվերից ո՞րի վրա է բաժանվում
ա. 730 թիվը; բ. 235 թիվը: - Ընտրիր ճիշտ պնդումները:Եթե թվի գրառման վերջին թվանշանը 4-ն է, ապա թիվը չի բաժանվում 2-ի:
Եթե թվի գրառման վերջին թվանշանը 3-ն է, ապա թիվը չի բաժանվում 2-ի:
Եթե թվի գրառման տասնավորների թվանշանը 0-ն է, ապա թիվը չի բաժանվում 2-ի:
Եթե թվի գրառման երկրորդ թվանշանը 2-ն է, ապա թիվը բաժանվում է 2-ի:
Եթե թվի գրառման միավորների թվանշանը 3-ն է, ապա թիվը չի բաժանվում
2-ի:
3. 66, 92, 58, 124, 125 թվերից ընտրիր այն թիվը, որը 5-ի բաժանվելիս տալիս է 2 մնացորդ:
4. Որոշիր 87-ը 2-ի բաժանելիս առաջացած մնացորդը:
5. Գտիր 5-ի բազմապատիկ ամենափոքր բնական թիվը, որը բավարարում է 435≤x≤495 անհավասարմանը:
6. 3, 9 թվերից ո՞րի վրա է բաժանվում 165 թիվը:
միայն 9 -ի
ոչ մեկի
միայն 3 -ի
միայն 3 -ի և 9 -ի:
7.Երեք խոզուկները՝ Նիֆ-Նիֆը, Նաֆ-նաֆը և Նուֆ-Նուֆը անտառում կաղիններ հավաքեցին և որոշեցին դրանք հավասար բաժանել: Կարող են արդյո՞ք նրանք հավասար բաժանել, եթե Նուֆ-Նուֆը հավաքեց 252 կաղին, Նաֆ-Նաֆը հավաքեց 2 անգամ շատ, իսկ Նիֆ-Նիֆը հավաքեց 102-ով քիչ կաղին, քան՝ Նուֆ-Նուֆը:
Պարզիր, թե ընդամենը քանի՞ կաղին նրանք հավաքեցին: