Рубрика: Без рубрики

Ավարայրի ճակատամարտ

 Ավարայր գյուղի մոտ 451 թվականի մայիսի 26-ին ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև տեղի ունեցած ճակատամարտ։ Ավարայրի ճակատամարտը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի բարձրակետն էր։

Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ։ Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը։ Սակայն Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը։ Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով», ու մարտական փղերով։ Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում։ 451 թվականի գարնանը պարսկական բանակը Փայտակարանից շարժվելով, սահմանամերձ Հեր և Զարևանդ գավառներով մտնում է Մարզպանական Հայաստան: Պարսկական զորքերի խնդիրն էր՝ ճնշել հայերի ապստամբությունը, գրավել նրանց ռազմաքաղաքական կենտրոն Արտաշատը:

Ավարայրի ճակատամարտ (Մեծ Հայք)

Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել 451 թ-ի մայիսի 26-ին Վասպուրականի Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայրի դաշտում՝ Ավարայր գյուղի մոտ: Պարսկական զորքը (80–90 հզ. զինվոր, 13 մարտական փիղ) Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ անցել էր Հեր և Զարևանդ գավառներն ու շարժվում էր դեպի երկրի խորքը: Նրանց խնդիրը հայերի ապստամբությունը ճնշելն էր, հայոց դավանափոխության և ներքին ինքնավարության ոչնչացման ծրագիրն իրականացնելը: Ապստամբության առաջնորդ Վարդան Մամիկոնյանը հայկական կանոնավոր զորքը և աշխարհազորը (մոտ 66 հզ. մարդ) կենտրոնացրել էր Արտազ գավառի հարավում, իսկ պարսիկները բանակել էին Տղմուտ գետի աջ ափին: Մայիսի 25-ին հայկական բանակը դիրքավորվել էր հակառակորդի ճամբարի դիմաց: Մայիսի 26-ի վաղ առավոտյան Ավարայրի դաշտում հակառակորդներն ընդունել են մարտական դրություն. սպարապետ Վարդան Մամիկոնյանը բանակի աջ թևը հանձնել է Խորեն Խորխոռունուն, ձախը՝ Թաթուլ Վանանդեցուն, կենտրոնը՝ Ներշապուհ Արծրունուն, պահեստազորը՝ Արշավիր Կամսարականին ու Համազասպ Մամիկոնյանին: Ճակատամարտից առաջ Վարդան Մամիկոնյանը, Հովսեփ Ա Հողոցմեցի կաթողիկոսը և Ղևոնդ Երեցը քաջաբար մարտնչելու կոչ են արել:

Անհավասար մարտում զոհվել է նաև Վարդան Մամիկոնյանը: Հայկական զորքերը, կատարելով իրենց մարտական առաջադրանքը, երեկոյան քաշվել են Տղմուտի ձախ ափը, ապա նահանջել երկրի խորքը: Ճակատամարտում զոհվել են 1036 հայ և 3544 պարսիկ: Պարսից արքունիքը, տեսնելով հայերի հերոսական կամքը, ստիպված էր Հայաստանից հետ կանչել իր զորքերը:Ավարայրի ճակատամարտում զոհված մարտիկները դասվել են Հայաստանյայց առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքը և կոչվում են Սուրբ Վարդանանք: Նրանց հիշատակը նշվում է ամեն տարի փետրվար-մարտ ամիսներին՝ Բուն բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը:Ավարայրի ճակատամարտն արտացոլվել է հայ գրականության մեջ՝ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում, և կերպարվեստում՝ Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» գոբելենում:

Ավարայրի ճակատամարտը կանխորոշել է Սասանյան Պարսկաստանի դեմ 450–451 թթ-ին հայ ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի ելքը: Այն հայ ժողովրդի հանուն հավատքի մղած առաջին ճակատամարտն է:Ավարայր գյուղի մոտ 451 թվականի մայիսի 26-ին ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև տեղի ունեցած ճակատամարտ։ Ավարայրի ճակատամարտը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի բարձրակետն էր։
Արթուր Ուելսլի Վելինգթոն - Wikiwand
Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել 451 թ-ի մայիսի 26-ին Վասպուրականի Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայրի դաշտում՝ Ավարայր գյուղի մոտ: Պարսկական զորքը (80–90 հզ. զինվոր, 13 մարտական փիղ) Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ անցել էր Հեր և Զարևանդ գավառներն ու շարժվում էր դեպի երկրի խորքը: Նրանց խնդիրը հայերի ապստամբությունը ճնշելն էր, հայոց դավանափոխության և ներքին ինքնավարության ոչնչացման ծրագիրն իրականացնելը: Ապստամբության առաջնորդ Վարդան Մամիկոնյանը հայկական կանոնավոր զորքը և աշխարհազորը (մոտ 66 հզ. մարդ) կենտրոնացրել էր Արտազ գավառի հարավում, իսկ պարսիկները բանակել էին Տղմուտ գետի աջ ափին: Մայիսի 25-ին հայկական բանակը դիրքավորվել էր հակառակորդի ճամբարի դիմաց: Մայիսի 26-ի վաղ առավոտյան Ավարայրի դաշտում հակառակորդներն ընդունել են մարտական դրություն. սպարապետ Վարդան Մամիկոնյանը բանակի աջ թևը հանձնել է Խորեն Խորխոռունուն, ձախը՝ Թաթուլ Վանանդեցուն, կենտրոնը՝ Ներշապուհ Արծրունուն, պահեստազորը՝ Արշավիր Կամսարականին ու Համազասպ Մամիկոնյանին: Ճակատամարտից առաջ Վարդան Մամիկոնյանը, Հովսեփ Ա Հողոցմեցի կաթողիկոսը և Ղևոնդ Երեցը քաջաբար մարտնչելու կոչ են արել:

Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ։ Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը։ Սակայն Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը։ Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով», ու մարտական փղերով։ Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում։ 451 թվականի գարնանը պարսկական բանակը Փայտակարանից շարժվելով, սահմանամերձ Հեր և Զարևանդ գավառներով մտնում է Մարզպանական Հայաստան: Պարսկական զորքերի խնդիրն էր՝ ճնշել հայերի ապստամբությունը, գրավել նրանց ռազմաքաղաքական կենտրոն Արտաշատը:

Պոլսի անկումը (լուսանկարներ)

 

 

Оставить комментарий