Որպեսզի լույսը արևից հասնի մեր մոլորակին, անհրաժեշտ է 8,3 րոպե, այսինքն, եթե անգամ մի օր արևը մարի, մենք դա անմիջապես չենք իմանա:
Մերկուրին և Վեներան ունիկալ մոլորակներ են, քանի որ չունեն որևէ արբանյակ:
Վեներան միակ մոլորակն է, որը արեգակնային համակարգի մյուս մոլորակների համեմատ հակառակ ուղղությամբ է պտտվում:
Եթե մենք փորձենք գոռալ տիեզերքում, ոչ ոք մեզ չի լսի, քանի որ այնտեղ մթնոլորտ չկա, հետևաբար ձայնը չի տարածվի:
Տիեզերքում շուրջ 8000 կտոր տիեզերական թափոն կա, որը պտտվում է Երկրի շուրջը:
Ամեն հարյուրամյակը մեկ Երկրի պտույտը դանդաղում է 17 միլիվայրկյանով:
Երկրի մեջ կարելի է տեղավորել 49 լուսին: Ի դեպ, Արևի և Լուսնի չափերը անզեն աչքով դիտողի համար նույնն են, քանի որ Լուսինը Արևից փոքր է 400 անգամ և ավելի մոտիկ է Երկրին 400 անգամ:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ առավել հանգիստ են քնում նորալուսնի ժամանակ, քան՝ լիալուսնի:
Սայթեր որտեղից ես վերցրեցի այս ինֆորմացիան:
1-https://galacticus.am/blog/20_hetaqrqrasharj_past_tiezerqi_masin_galaktikusic
2-https://www.vnews.am/culture/zarmanahrash-tiezerq-105-past/
3-https://www.tert.am/am/news/2014/07/22/science-facst/1147666
Եզրակացություն-ես չգիտեի, որ լուսինը արևից 400 անգամ փոքր է կամ, որ մարդիկ ավելի հանգիստ են քնում նորալուսնի ժամանակ քան լիալուսնի ժամանակ: